Սեպտեմբեր ամսվա ծառայողական հանդիպումները
Սեպտեմբերի 7–ով սկսվող շաբաթը
Երգ 28
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունից»։ «Առաջարկություն» շրջանակի քննարկումը։
15 րոպե. «Մենք կարող ենք ավելի մեծ գործեր կատարել»։ Հարց ու պատասխանով։ Հորդորիր բոլորին նոր ծառայողական տարվա ընթացքում ողջամիտ նպատակներ դնել և ջանալ հասնել դրանց։ (Տես «Մեր ծառայությունը» գրքի (ռուս.) 117—119 էջերը)։
20 րոպե. «Ռահվիրաներն օգնում են մյուսներին»։ Երեցը բացատրում է, որ Աստվածապետական ծառայության դպրոցի ուսուցումից բացի կարգավորումներ են արվել ռահվիրաների համար, որպեսզի վերջիններս ծառայության մեջ օգնեն ուրիշներին։ Հոդվածի վրա հիմնված հարցերին պատասխանում են ունկնդիրները՝ հատկապես ռահվիրաները և այդ ծրագրում ընդգրկված քարոզիչները։ Նկատի առ այն հարցը, թե ինչպես կարելի է լավագույն արդյունքներ ստանալ այդ կազմակերպված ծրագրից։ Ռահվիրաները կարող են պատմել, թե ինչո՛վ է նրանց դուր եկել մյուսներին օգնելը և ի՛նչ օգուտներ են քաղել դրանից։ Քարոզիչները կարող են պատմել, թե որքանով են գնահատում այդ սիրալիր միջոցառումը և նշել այն մասին, թե ինչպիսի օգնություն են ստացել ծառայության մեջ բարելավվելու և ուրախություն գտնելու համար։
Երգ 172 և եզրափակիչ աղոթք։
Սեպտեմբերի 14–ով սկսվող շաբաթը
Երգ 160
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Հաշվետվություն։
15 րոպե. «Ի՞նչ է Աստված մեզնից պահանջում»։ Ելույթ։ Հաջորդ շաբաթ գրքի ուսուցման ժամանակ սկսում ենք այս բրոշյուրի ուսումնասիրությունը։ Հորդորիր բոլորին նախօրոք պատրաստվել և ներկա գտնվել բոլոր հանդիպումներին, որպեսզի ծանոթանան բրոշյուրին և սովորեն, թե ինչպես պետք է այն քննարկել ուրիշների հետ։ Կարդա «Ինչպե՞ս է գործածվելու սույն բրոշյուրը» ենթավերնագրի պարբերությունը։ Օգտվիր «Դիտարանի» 1997–ի հունվարի 15–ի համարից (ռուս.), էջեր 16, 17, ընդգծիր բրոշյուրի հարցերով, Աստվածաշնչից վկայակոչված համարներով և նկարներով սովորեցնելու կարևորությունը։ Գրքի ուսուցման ղեկավարները լավ օրինակ պետք է ծառայեն Աստվածաշնչի տնային ուսուցումներ անցկացնողներին և չպետք է երկար խոսեն կամ լրացուցիչ տեղեկություններ բերեն։ (Տես «Մեր թագավորական ծառայությունը», հունիս 1996, էջ 3, պարբ. 5)։
20 րոպե. Ինչպե՞ս ենք ծառայել անցած տարի։ Ժողովի քարտուղարն ու ծառայողական վերակացուն ամփոփում են նախորդ տարվա ծառայության և հանդիպումների հաճախելիության հաշվետվությունը։ Նրանք ընդգծում են հաշվետվության դրական կողմերը, ապա ուշադրություն են դարձնում այն երեսակներին, որտեղ հարկավոր է բարելավումներ մտցնել։ Օգոստոս ամսվա ընթացքում բոլո՞րն են մասնակցել ծառայությանը։ Նշիր, թե ինչ նպատակներ են պլանավորելու երեցները առաջիկա ամիսների համար, նշիր նաև բոլոր քարոզիչներին կանոնավորաբար ծառայության մեջ օգնելու երեցների նպատակակետի մասին։ Պատմիր շրջանային վերակացուի նախորդ հաշվետվության որոշ կետերից։
Երգ 144 և եզրափակիչ աղոթք։
Սեպտեմբերի 21–ով սկսվող շաբաթը
Երգ 122
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Աստվածապետական նորություններ։
15 րոպե. «Խոհեմաբար օգտագործենք մեր ունեցած միջոցները»։ (1—15–րդ պարբերություններ)։ Հարց ու պատասխան։
20 րոպե. «Ճանաչիր քո եղբայրներին»։ Հարց ու պատասխան։ Օգտվիր նաև «Դիտարան» 1989–ի մարտի 1–ի համարի 10, 11 էջերից (ռուս.)։ Քաջալերիր բոլորին միմյանց հետ ծանոթանալու նախաձեռնություն վերցնել։
Երգ 34 և եզրափակիչ աղոթք։
Սեպտեմբերի 28–ով սկսվող շաբաթը
Երգ 17
12 րոպե. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու քարոզիչներին հանձնել սեպտեմբեր ամսվա հաշվետվությունները։ Քաջալերիր հոկտեմբերին պլանավորել տնետուն ծառայություն և աշխատել ավելի շատ ամսագրեր տարածել։ Անդրադարձիր «Մեր թագավորական ծառայության» 1996 թ. հոկտեմբեր ամսվա համարին, էջ 8՝ նշելով, թե ինչպես կարելի է դրանք առաջարկելու համար նախօրոք պատրաստվել։ Ցուցադրիր, թե ինչպես կարելի է առաջարկել ընթացիկ ամսագրերը և ցույց տուր՝ ինչպես տանտիրոջը տեղեկացնել կամավոր նվիրատվությունների մասին։ Հիշեցրու հանգստյան օրերին ծառայության համար ամսագրեր վերցնելու մասին։
20 րոպե. «Ղեկավարություն վերցնող վերակացուներ՝ ծառայողական վերակացու»։ Ծառայողական վերակացուի ելույթը։ Իր պարտականությունները վերաքննելուց հետո բացատրում է, թե ինչպես կարող է ժողովը համագործակցել տեղի ծառայությունը կատարելագործելու և գործունեության տարածքներն ընդարձակելու նպատակով։
13 րոպե. «Խոհեմաբար օգտագործենք մեր ունեցած միջոցները»։ (16—28–րդ պարբերություններ)։ Հարց ու պատասխան։
Երգ 25 և եզրափակիչ աղոթք։