Հայտարարություններ
◼ Սեպտեմբեր ամսին տարածելու համար նախատեսված գրականությունն է «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը։ Հոկտեմբեր. «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերից առանձին համարներ։ Նոյեմբեր. «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն»։ Բացի այդ, կարելի է նաև
առաջարկել «Ինչպե՞ս է առաջացել կյանքը՝ բարեշրջությա՞մբ, թե՞ արարչությամբ» (ռուս.) և «Դուք կրնաք յաւիտեան ապրիլ երկրային դրախտի մը մէջ» գրքերը։ Դեկտեմբեր. «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն»։ Կարելի է նաև առաջարկել «Աստուածաշունչը Աստուծո՞յ Խօսքն է, թէ՝ Մարդոց», «Աստուածաշունչի Պատմութիւններու Հավաքածոյ», «Երբևիցե ապրած մեծագույն Մարդը» (ռուս.) և «Դուք կրնաք յաւիտեան ապրիլ երկրային դրախտի մը մէջ» գրքերը։ Հունվար. «Լսեցե՛ք Մեծագույն Ուսուցչին» (ռուս.), «Միացած՝ Միակ Ճշմարիտ Աստուծոյ Պաշտամունքին Մէջ» գրքերը և «Ահա Ամէն Բաները Նոր կ’Ընեմ» բրոշյուրը։ Փետրվար. «Ընտանեկան երջանկության գաղտնիքը» (ռուս.)։
◼ Նախագահող վերակացուն կամ նրա կողմից նշանակված որևէ եղբայր պետք է ստուգի ժողովի հաշվետվությունները սեպտեմբերի մեկին կամ դրանից անմիջապես հետո։ Ստուգելուց հետո ժողովում պետք է հայտարարություն արվի։
◼ Երեցներին հիշեցնում ենք վերանայել «Դիտարան» ամսագրի 1991 թ. հուլիսի 1–ի 21—23 էջերում զետեղված խորհուրդները ընկերակցությունից զրկված և ընկերակցությունից հրաժարված այն անհատների վերաբերյալ, որոնք, հնարավոր է, ցանկանում են վերականգնվել։
◼ Ընկերությունը քարոզիչների անհատական պատվերները չի կատարում։ Նախագահող վերակացուն ամեն ամիս ժողովի գրականության պատվերն Ընկերություն ուղարկելուց առաջ պետք է հայտարարություն անի, որպեսզի անձնական պատվերները ստանալ ցանկացողները կարողանան տեղյակ պահել այդ մասին գրականության համար պատասխանատու անձին։
◼ Լույս են տեսել նոր գրականություններ.
«Երիտասարդների հարցերը՝ գործնական խորհուրդներ» — իվրիտերեն
«Գրությունները քննել ամեն օր» — լատվիերեն
«Եհովայի Վկաներ՝ Աստծո Թագավորության քարոզիչներ» — սլովակերեն
«Ի՞նչ է Աստված մեզնից պահանջում» — իսպաներեն (Բրայլի գրատիպ)
◼ Լույս են տեսել նոր ձայներիզներ.
«Ի՞նչ է Աստված մեզնից պահանջում» (մեկ ձայներիզ) — չինարեն (մանդարինյան բարբառ)
◼ Լույս են տեսել նոր կոմպակտ դիսկեր.
1997 թվականի ««Դիտարանի» գրադարան» — իտալերեն