Խոհեմաբար օգտագործենք մեր ունեցած միջոցները
1 «Իմ ծառաները պիտի ուտեն.... պիտի խմեն.... պիտի ուրախանան» — խոստացել է Եհովան, և նրա խոստումն այսօր կատարվում է հոգևոր իմաստով։ Հավատարիմ «ծառայի» միջոցով Եհովան բավարարում է մեր կարիքները։ Մեծ մասամբ դա արվում է ամսագրերի, բրոշյուրների, գրքերի և Աստվածաշնչի հրատարակությունների օգնությամբ։ Այս ամենը մատակարարվում է առատորեն, ինչը հնարավորություն է տալիս կիսվել նաև ուրիշների հետ։ Այս «պաշարներն» օգնում են տարեկան հարյուր հազարավոր անհատների քայլեր ձեռք առնելու դեպի կյանք տանող ճանապարհը (Ես. 65։13; Մատթ. 24։45)։
2 Վերջին տարիների ընթացքում այս օժանդակ միջոցների ընտրության լայն հնարավորություն է բացվել։ «Քննել Գրությունները» բրոշյուրը, տարեգրքերը, երգարանները, օրացույցները, տարբեր հրատարակությունների պատրաստի հատորները, մեջբերումներով գրքերը, տեսաերիզնները, երաժշտության և դրամաների ձայներիզները, տարբեր ձայնագրություններ և Աստվածաշնչի բովանդակությամբ, ինչպես նաև գրականության որոնումների համար համակարգչային դիսկետները և կոմպակտ դիսկերը (CD-ROM), ներկայումս մատչելի են շատ լեզուներով։
3 Տասնյակ տարիներ առաջ Ընկերությունը հիմնեց սեփական տպագրական գործարաններ բարձրորակ գրականություն թողարկելու համար, որը կարելի էր իրականացնել կանոնավոր և խնայողաբար։ Վերջին տարիներին տարբեր տեղերում մասնագիտացված բաժիններ են ստեղծվել գրականության հետ կապված որոշ հարցերով զբաղվելու համար։ Որոշակի առարկաների արտադրության համար առևտրական ընկերությունների օգնությանն են դիմում այն դեպքում, եթե Ընկերությանը դա տնտեսապես ավելի ձեռնտու է։
4 Թեև Ընկերության աշխատասենյակներում և գործարաններում Բեթելի ընտանիքների անդամների ջանասիրության և անձնվիրության շնորհիվ ծախսերը նվազեցվում են, սակայն տարեկան հսկայական միջոցներ են պահանջվում դրանք ծածկելու համար։ Մեքենաների, հումքի, անհրաժեշտ տարբեր միջոցների և էլեկտրաէներգիայի հետ կապված ծախսերից բացի, գրականությունը ժողովներին հասցնելու նպատակով, մեծ գումարներ են ծախսվում նաև փոխադրման, հարկերն ու մաքսատուրքերը վճարելու համար։
5 Միանգամայն գիտակցորեն ընդունում ենք, որ այդ հրատարակությունների լույս ընծայումը կապված է մեծ ջանքերի և ծախսերի հետ։ Երբ մտածում ենք, որ այդ հրատարակությունները որոշակի աշխատանք և գումար են պահանջում, ավելի ենք գնահատում մեր ունեցածը։ Թեև մենք այդ բոլորը ժողովներում ստանում ենք անվճար, սակայն այդ հրատարակությունները արդյունք են մեծ նվիրատվությունների։
Ինչպես է հոգ տարվում ծախսերի մասին
6 Թերևս ոմանք այն կարծիքին են, թե Ընկերությունը վճարում է բոլոր ծախսերը, իսկ մենք ամեն բան ստանում ենք անվճար։ Սակայն իրո՞ք դա այդպես է։ Ի՞նչ է իրենից ներկայացնում «Ընկերությունը»։ «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերությունը» կամ Եհովայի վկաների կրոնական կազմակերպությունը գրանցված է տարբեր երկրներում որպես հոգևոր կերակուր արտադրող և բաշխելու գործը կատարող անհրաժեշտ իրավական մարմին։ Մասնաճյուղային գրասենյակներում և դաշտում ծառայողները բոլորն էլ կամավորներ են, և իրենց կատարածի դիմաց կազմակերպության կողմից աշխատավարձ կամ պարգևատրում չեն ստանում։ Ընկերությունը եկամտաբեր գործարքներով չի զբաղվում և աշխատանքը ֆինանսավորելու համար ոչ մի գաղտնի աղբյուր չունի։ Անհրաժեշտ գումարը ստացվում է կամավոր նվիրատվությունների միջոցով, որոնք կատարում են ճշմարտությունը սիրող մարդիկ։ Ընկերությունն ընդամենը կազմակերպում է այդ նվիրատվությունների գործածությունը աշխարհով մեկ սփռված մարդկանց լավագույն օգնությունը ցույց տալու համար։
7 Պարզ է, որ այդ աջակցությունը հիմնականում տրվում է Եհովային նվիրված ժողովրդի կողմից։ Այսինքն՝ մենք՝ որպես համաշխարհային եղբայրություն, ինքներս ենք հոգում մեր ծախսերը։ Սակայն այն, թե յուրաքանչյուրս որքան կնվիրաբերի, կախված է մեր անձնական ցանկությունից և կարողություններից (Բ Կորնթ. 8։10—15; 9։6—14)։ Մեծապես գնահատելի են նաև այն նվիրատվությունները, որոնք ներդնում են ծառայության ժամանակ մեզ հանդիպած անկեղծորեն հետաքրքրվող և գրականությունը գնահատող մարդիկ։ Բայց արտաքին աղբյուրներից եկող այս նվիրատվությունները ծածկում են համաշխարհային գործունեության ծախսերի մի փոքր մասը միայն։
8 Նվիրատվությունների մեծ մասը կատարվում է միջին հնարավորությունների տեր մարդկանց կողմից։ Որոշ քարոզիչներ, որպեսզի կարողանան գոնե ինչ–որ չափով նվիրատվություն կատարել, հետևում են Պողոսի՝ կորնթացիներին ուղղված խորհրդին. «Շաբաթուայ իւրաքանչիւր առաջին օրը, ձեզանից իւրաքանչիւր ոք իր համար թող հաւաքի, ինչքան որ յաջողուի իրեն» (Ա Կորնթ. 16։2)։ Ոմանք հնարավորություն ունեն շատ տալու, մյուսները՝ ոչ։ Սակայն կարիք չկա անհարմար զգալու մեր նվիրատված գումարի համար. Եհովան գնահատեց այրի կնոջ արարքը և նրա տված լուման (Մարկոս 12։41—44)։
9 Մենք ուրախ ենք ասելու բոլորին. «Եկ, ա՛ռ կենաց ջուրը՝ ձրի» (Յայտն. 22։17)։ Ճշմարտությունն անվճար է, և մենք կամենում ենք օգնել բոլոր անկեղծ մարդկանց՝ առանց որևէ նյութական փոխհատուցման։ Սակայն կարող ենք նաև վայելուչ կերպով տեղեկացնել հետաքրքրվող անձանց, թե ինչպես է ֆինանսավորվում մեր համաշխարհային կրթական գործունեությունը, և որ դրան աջակցելու հնարավորությունը տրվում է բոլոր ցանկացողներին։
10 Նախկին Խորհդային Միության երկրների եղբայրները տարիներ շարունակ ստացել են այլ երկրների եղբայրների աջակցությունը։ Նրանք բոլորն էլ ուրախ են եղել իրենց ցուցաբերած օգնության համար։ Սակայն աշխարհի այլ մասերում գոյություն ունեն տնտեսապես ավելի քայքայված մի շարք ուրիշ երկրներ։ Այդ երկրների եղբայրները ևս մեծ օգնության կարիք ունեն, իսկ մեր հնարավորությունները սահմանափակ են։ Որքան ավելի շատ ենք ինքներս մեր բեռը կրում և մեր ծախսերը ինքնուրույն հոգում, այնքան ավելի ենք օգնում այլ տեղերում ապրող մեր եղբայրներին։ Այս ճանապարհով կարելի է օգնությունը հիմնականում կենտրոնացնել այն տեղանքներում, որտեղ նրա կարիքն ավելի շատ է զգացվում։
Ինչպես օգտագործենք մեր գրականությունը
11 Երկրպագության ազատությունը հնարավորություն է տալիս Աստվածաշնչի ավետիսի մասին ավելի ազատորեն խոսելու, և մեծ ջանքեր են թափվում քարոզիչներին բավարար քանակությամբ անվճար գրականությամբ ապահովելու համար։ Հիմնականում այդ ծախսերը ծածկվում են այլ երկրներից ստացված նվիրատվություններով։ Վերջին տարիների ընթացքում հսկայական քանակությամբ գրականություն է տարածվել այս երկրներում։ Հարյուր հազարավոր մարդիկ Աստծո Թագավորության մասին բարի լուրը այդ գրականության շնորհիվ են լսել։ Բազում անհատներ մեր ամսագրերի հիմնական ընթերցողներն են և, իհարկե, ուրախ են հերթական նոր թողարկման համար։ Սակայն կան անհատներ, ովքեր ցանկություն չունեն Աստվածաշնչի հետ կապված որևիցե նյութ կարդալու։
12 Մենք հարգում ենք որոշումներ կայացնելու մարդկանց իրավունքը և նրանց չենք ստիպում իրենց կամքին հակառակ որևէ բան անել։ Մեր հրատարակությունները մեզ համար թանկարժեք մարգարիտների պես են, և մենք չենք պատարստվում դրանց հետ անփույթ կերպով վարվել։ Եթե ոմանք չեն գնահատում իրենց առաջարկված հոգևոր նվերը, կարիք չկա այդ նվերները նրանց առջև նետելու (Մատթ. 7։6)։ Ինչպես որ մեր անձնական իրերն ենք խելացի կերպով օգտագործում, այնպես էլ յուրաքանչյուր քարոզչի վրա դրված է ժողովում ստացած գրականությունը խելամտորեն օգտագործելու պատասխանատվությունը։
13 Հաշվետվությունները ցույց են տալիս, որ որոշ քարոզիչներ գրականությունը անխոհեմ կերպով բաշխելու սովորություն ունեն. գրականություն են տալիս այն մարդկանց, ովքեր պատրաստ են վերցնելու անվճար առաջարկվող ցանկացած բան։ Իսկ քարոզիչները տալիս են ինչ որ ունեն, նույնիսկ մի քանի ամսագիր կամ բրոշյուր միաժամանակ։ Կան մարդիկ, որոնք մեծ քանակությամբ գրականություն են կուտակել իրենց տանը։ Սակայն նրանք կարո՞ղ են կամ ուզո՞ւմ են կարդալ այդ գրականությունը։ Ի՞նչ տպավորություն կստեղծվի ոմանց մոտ, եթե չափից ավելին առաջարկենք։
14 Աստվածաշնչի ճշմարտության հանդեպ նախնական հետաքրքրությունը նման է կրակի փոքր կայծի։ Եթե վառարանում կրակը դեռ փոքր է, կավելացնե՞ս ամբողջ վառելիքը միանգամից։ Աննշան կրակը «շնչահեղձ» կլինի։ Իմաստուն անհատը վառելիքը զգուշությամբ, քիչ–քիչ կավելացնի, մինչև որ փոքր կրակը լրիվ կբռնկվի ու կկարողանա ավելի շատ վառելիք ընդունել։ Հաճախ ողջամիտ քայլ է մարդկանց հետ վարվելիս միևնույն սկզբունքը կիրառել։ Եթե մարդու մոտ մեծ հետաքրքրություն չի նկատվում, թերևս որևէ թերթիկ, ամսագիր կամ բրոշյուր ընթերցելուց հետո, ապա «վառելիքը»՝ լրացուցիչ գրականությունը, ավելացրու աստիճանաբար, միայն այնքան, որքան ի վիճակի է ընկալելու այդ անհատը։
15 Կարող է պատահել, որ ոմանք պատրաստակամորեն ընդունեն գրականությունից որոշ բաներ, բայց ժամանակի ընթացքում գուցե նկատեք, որ նրանց սրտում կրակ չկա և Աստվածաշնչի հանդեպ ոչ մի անկեղծ հետաքրքրություն չեն տածում։ Իզուր ինչո՞ւ վատնենք մեր թանկարժեք գրականությունը։ Աշխատիր պարզել, արժե՞ նրանց գրականություն տալ, գնահատո՞ւմ են նրանք արդյոք այն, և ցանկություն ունե՞ն կարդալու, որպեսզի ավելացնեն հավիտենական կյանքի առաջնորդող իրենց ունեցած գիտությունը։ Եթե նրանք մեզ հետ պատրաստ են ուսումնասիրել Աստվածաշունչը, ապա դա ցույց է տալիս, որ իրոք գնահատում են ճշմարիտ գիտությունը (Յովհ. 17։3)։
Գրականություն օտար լեզվով
16 Եթե հանդիպում ենք օտարազգի մարդկանց, ովքեր խոսում են իրենց մայրենի լեզվով, լավ է պարզել՝ կարո՞ղ ենք նրանց ապահովել գրականությամբ այդ լեզվով։ Մարդիկ, գուցե, որոշ չափով խոսում են մեր իմացած լեզվով, սակայն նրանց համար թերևս դժվար է խորը մտքեր իրենց համար օտար լեզվով ըմբռնելը։ Կան իրենց լեզուներով թերթիկներ, բրոշյուրներ, ամսագրեր, որոնք ամենայն հավանականությամբ մատչելի են, և կարելի է հոգ տանել, որպեսզի ձեռք բերեն այդ գրականությունը, ինչը կօգնի նրանց լիովին հասկանալ կարդացածը։ Բայց և այնպես, լրացուցիչ գրականությամբ ապահովելիս պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որը մենք արդեն քննարկեցինք։ Եթե նրանք իրոք գնահատում են մեր գրականությունը, մենք միշտ ուրախությամբ պատրաստ ենք օգնելու նրանց։
17 Ընկերությունը որոշ լեզուներով Գրությունները բացատրող հրատարակություններ ունի, ինչպես օրինակ, «Գրությունների ըմբռնում» («Insight on the Scriptures») գիրքը. սա 2500 էջանոց Աստվածաշնչի հանրագիտարան է։ «Եհովայի Վկաներ՝ Աստծո Թագավորության քարոզիչներ» գիրքը ներկայացնում է այս համաշխարհային կազմակերպության պատմությունը։ «Մանրամասն համաբարբառը» («Comprehensive Concordance») օժանդակ գրականություն է «Սուրբ գրությունների Նոր աշխարհ թարգմանության» մեջ բառեր կամ Գրություններից հատվածներ գտնելու համար։ ««Դիտարանի» հրատարակությունների ցանկը» պարունակում է 1930 թվականից սկսած թողարկումները, որի օգնությամբ կարելի է գտնել ցանկացած նյութ կամ Գրությունները մեկնաբանող հոդված։ Նման հրատարակությունները իրենցից մեծ արժեք են ներկայացնում այն քարոզիչների համար, ովքեր տիրապետում են այն լեզվին, որով տպագրված է այդ գրականությունը։ Սակայն հարկ չկա այդ հրատարակություններն առաջարկել նոր հետաքրքրվողներին։ Պետք է սպասել մինչև նրանց քարոզիչ դառնալը։
Տեսաերիզներ
18 Գրականությունից բացի Ընկերությունը թողարկում է նաև օժանդակ ուրիշ միջոցներ, օրինակ՝ տեսաերիզներ։ Ներկայումս (ռուսերեն լեզվով) մատչելի են հետևյալ տեսաերիզները. 1) «Եհովայի վկաներ՝ կազմակերպություն՝ կանգնած այդ անվան ետևում», 2) «Եհովայի վկաները նացիզմի դեմ», 3) «Ասվածաշունչ՝ նրա պատմական ճշգրտությունը» և 4) «Մանուշակագույն եռանկյունիներ»։ Ուրիշ տեսաերիզներ էլ կան, որոնք ժամանակի ընթացքում հավանաբար նույնպես կթարգմանվեն ռուսերեն։ «Մեր թագավորական ծառայություն»–ում ռուսերեն լեզվով նոր տեսաֆիլմերի թողարկման մասին լրացուցիչ կհայտարարվի։
19 Ընկերության թողարկած տեսաերիզններից մի քանիսը մեծ օգնություն են Աստվածաշունչն ուսումնասիրողների համար։ Հաճախ է պատահել, երբ դրանց շնորհիվ, կողակիցների կրոնական համոզմունքներին թիկունք չկանգնող մարդկանցից ոմանք ավելի հստակ են սկսել պատկերացնել, թե կազմակերպությունն իրենից ինչ է ներկայացնում։ Լավ տեսագրված տեսաերիզները բարձր գնահատանքի են արժանանում կրթված մարդկանց կողմից։ Դրանց օգնությամբ կարելի է պարապել գրագիտություն չունեցողների, դեռևս գրել–կարդալ չիմացող երեխաների, ցրված կամ անուշադիր մարդկանց, ինչպես նաև խուլ ու համրերի հետ։
20 Ժողովների մեծամասնությունն արդեն ստացել է որոշ տեսաերիզների օրինակները ռուսերեն լեզվով։ Ինչպե՞ս են դրանցից օգտվում. չնայած ժողովներում տեսամագնիտոֆոններ չկան, բայց որոշ ժողովներ պատվիրել են այդ տեսաերիզները, սակայն դրանք ոչ մի օգուտ չեն տա, եթե մի կողմի վրա դրվեն ու չօգտագործվեն։ Լավ կլինի ստուգել, թե տեսաերիզներն ինչպես կարելի է լավագույն կերպով օգտագործել։ Երբեմն պատահում է, որ դպրոցները, համալսարանները, գրադարանները և այլ հաստատություններ ցանկանում են ստանալ դրանց մեկ օրինակը։ Հաճախ փաստացի տեղեկությունը վանում է մեր մասին եղած կասկածները կամ սխալ կարծիքները։ Այս առումով տեսաերիզները բարի նպատակի են ծառայում։
21 Ինչպե՞ս կարող է քարոզիչը կամ ռահվիրան օգտվել տեսաերիզներից, եթե չունի տեսամագնիտոֆոն, կամ ձայներիզներից։ Եթե կան մարդիկ, որոնց հետ նրանք Աստվածաշնչի ուսումնասիրություն են անցկացնում կամ որոնց կանոնավորաբար այցելում են, և նրանց տրամադրության տակ կա տեսամագնիտոֆոն, կարելի է առաջարկել նայել այդ ֆիլմերը։ Եթե նրանք համաձայնվեն, կարելի է կազմակերպել տեսաերիզի դիտումը, կամ մի քանի օրով թողնել այն նրանց մոտ։ Այդ նպատակով տեսաերիզները ձեռք բերելու հարցում ձեզ կօգնի ժողովի ծառայողական վերակացուն կամ գրքի ուսուցման ղեկավարը։
22 Որոշ հեռուստակայաններ թերևս նույնպես ցանկանան ցուցադրել մեր տեսաֆիլմերը։ Նման դեպքերում ցանկալի է կապ պահպանել մասնաճյուղի հետ համաձայնագիր կնքելու և մասնագիտական սարքավորմանը համապատասխան տեսաերիզով ապահովելու համար։
Ձայներիզներ և կոմպակտ դիսկեր
23 Ընկերությունը նաև Թագավորության մեղեդիների ձայներիզներ և կոմպակտ դիսկեր (CD) է արտադրում։ Նվագախմբի կատարմամբ ձայնագրությունները նախատեսված են անձնական օգտագործման համար։ Կան ութ այդպիսի ձայներիզներ կամ CD–ներ։
24 Ընկերությունը հրատարակել է նաև ««Դիտարանի» գրադարանը» CD–ROM–ի վրա (Compact Disc for Read—Only Memory)։ Կան վերջինիս դանիերեն, հոլանդերեն անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, ճապոներեն, պորտուգալերեն և իսպաներեն լեզուներով տարբերակները։ Կարելի է օգտագործել կոմպակտ դիսկի դրայվերով համակարգչի վրա։ Այս թողարկումն ընդգրկում է «Սուրբ գրությունների Նոր աշխարհ թարգմանության» մեջբերումներով հրատարակությունը, «Դիտարան» ամսագրի մեկ տարվա հատորները՝ սկսած 1950–ից, «Արթնացե՛ք» ամսագրի 1970–ից ի վեր լույս տեսած հատորները, «Գրությունների ըմբռնում» Աստվածաշնչի երկու հատորանոց հանրագիտարանը և 1970–ից ի վեր «Դիտարան» ընկերության հրատարակած բազմաթիվ այլ գրքեր, գրքույկներ, բրոշյուրներ ու թերթիկներ։ Կա նաև 1930 թվականից մինչև այժմ «Դիտարան» ամսագրի հրատարակությունների ցանկը։ Այս օժանդակ միջոցը իր նպատակին կծառայի միայն տվյալ լեզվին տիրապետելու և անհրաժեշտ սարքավորումներն ունենալու դեպքում։
25 Ի՞նչ է հարկավոր անել, եթե ունեք տեսամագնիտոֆոն, ձայներիզի կամ CD–ի մագնիտոֆոն կամ էլ CD–ROM–ով համակարգիչ և ցանկանում եք ձեռք բերել վերը նշվածներից որևէ մեկը։ Կարող եք խնդրել ձեր ժողովի գրականության համար պատասխանատու եղբայրներին պատվիրել դրանք ձեզ համար։ Այդ եղբայրը պետք է համոզվի, որ տվյալ պարագաները պատվիրող անհատն ունի դրանք օգտագործելու համար անհրաժեշտ հարմարանքները։ Եթե պատվիրվում է օտար լեզվով որևէ բան, պետք է համոզվել, որ պատվիրողը տիրապետում է տվյալ լեզվին և կարող է կիրառել պատվիրածը։ Անտեղի կլինի պատվիրել մի բան, ինչը չեք կարող լավագույն կերպով օգտագործել։ Այդ թանկարժեք պարագաները օտար լեզու սովորելու նպատակով պատվիրելը ճիշտ չէ։ Հիշեք նաև, որ վերոհիշյալ հատուկ պարագաները միայն ժողովի քարոզիչների համար են և նախատեսված չեն տարածելու համար։
26 Պատվիրվելիք պարագաների առումով լավ կլիներ հաշվի առնել ևս մեկ բան։ Ինչպես գիտեք, այդ հրատարակությունների մեծամասնությունը իրենից մեծ արժեք է ներկայացնում։ Ուստի, համեստություն է հարկավոր և մեր ցանկություններին ողջամիտ մոտեցում։ Թեև ոչ մի գին ձեզ չի ներկայացվի ձեր պատվիրածների դիմաց, սակայն գիտակցում ենք, որ բոլորս էլ՝ որպես միջազգային եղբայրություն, պետք է պատասխանատվություն կրենք կատարված ծախսերի համար։
27 Ոմանք հարցնում են, թե որքա՛ն արժե այս կամ այն իրը։ Կարելի է պատկերացում կազմել, եթե մտաբերեք, թե որքան արժեն համապատասխան պարագաները խանութներում։ Սակայն, նայելով նվիրատվություններ կատարելու մեր հնարավորություններին, չպետք է մտահոգվենք միայն այն պարագաների ու գրականության համար, որոնք անձամբ մեզ են հարկավոր։ Հասկանալի է, որ կան նաև այլ ոլորտներ, որտեղ ֆինանսական միջոցներ են պահանջվում. հատուկ ռավիրաների, շրջագայող վերակացուների կարիքները և Բեթելի հետ կապված ծախսերը հոգալը, Թագավորության սրահներ կառուցելն ու վարձելը, համաժողովներ անցկացնելը, զանազան օգնություններ ցույց տալը և այլն։ Այս ամենն իրագործվում է մեր կամավոր նվիրատվությունների շնորհիվ։ Ուստի, ջանում ենք ամեն ինչին նայել ոչ թե մեկ կողմից, այլ ընդհանուր վերցրած և նվիրաբերել մեր հնարավորությունների ներածին ու մեր սրտից եկածի չափով (Ելից 25։2)։
28 Ընկերությունը ցանկանում է ավելի հնարավորություններ տալ ոչ միայն ժողովներին և գրքի ուսուցման խմբերին, այլ նաև քարոզիչներին անհատապես, որպեսզի նրանք առավելագույն օգուտ ստանան և վայելեն այդ պարագաներից անձամբ ունենալու ուրախությունը։ Վստահ ենք, որ յուրաքանչյուր քարոզիչ և ռահվիրա գիտակցում է, թե որքան զոհողություններ են ներդրվել այդ ամենը արտադրելու համար, և խելամտորեն կմոտենան անձնական օգտագործման համար որևիցե բան պատվիրելու հարցին (Առակաց 16։20, Արևմտահայերեն Աստվածաշունչ)։
29 Անսահման ուրախ ենք գրականության և այլ պարագաների ձևով Եհովայի պատրաստած առատ հայթայթումների համար։ Բոլորս էլ մեծապես օրհնվել ենք Աստվածաշնչի ճշմարտության կենսատու և գործնական տեղեկությամբ։ Դա օգնել է մեզ, մեր ընտանիքներին և անհամար այլ մարդկանց իրենց կյանքում քայլեր կատարելու։ Մենք լիովին գնահատում ենք մեր տրամադրության տակ ունեցած բոլոր միջոցները և ցանկանում ենք դրանք լավագույն և իմաստուն կերպով գործածել՝ առաջ տանելով Աստծո Թագավորության շահերը և լիարժեք կերպով աջակցելով Թագավորության գործին։