Բոլորը պետք է ‘սրտանց ընդունեն խոսքը’
1 Եհովայի վկաների հետ միլիոնավոր մարդիկ են ուսումնասիրում Աստվածաշունչը։ Հավիտենական կյանք ստանալու համար նրանք պետք է ‘սրտանց ընդունեն խոսքը’՝ մ.թ. 33 թ. Պենտեկոստեի օրն իրենց մեղքերի համար զղջացող և մկրտվող երեք հազար հոգուն նմանվելով (Գործք 2։41, Արևմտահայերեն Աստվածաշունչ)։ Այդ կապակցությամբ ինչպիսի՞ պարտականություն է դրվում մեր ուսերին։
2 Պիտի օգնենք մեր ուսումնասիրողներին զարգացնել իրենց նվիրվածությունը Եհովայի հանդեպ (Ա Տիմոթ. 4։7—10)։ Դա ի նկատի ունենալով՝ 1996 թ. հունիս ամսվա «Մեր թագավորական ծառայության» ներդիրի 20–րդ պարբերությունում խորհուրդ է տրվում. «Ուսումնասիրության ժամանակ առիթներ փնտրիր ավելացնելու հետաքրքրվողի գնահատանքը Եհովայի հատկությունների նկատմամբ։ Արտահայտիր Աստծո հանդեպ ունեցած խոր զգացումներդ։ Օգնիր հետաքրքրվողին մտածել այն մասին, թե ինչպես կարող է զարգացնել ջերմ, անձնական փոխհարաբերություն Եհովայի հետ»։
3 Բարդ խնդիր՝ դրված մեր առջև։ Կեղծ կրոնի ազդեցության տակ գտնվող բազում մարդիկ գոհ են իրենց պաշտամունքից, որն իրենցից քիչ ժամանակ ու ջանքեր է խլում և չի պահանջում որևէ իրական փոփոխություն մտցնել իրենց կյանքում (Բ Տիմոթ. 3։5)։ Մեր առջև դրված բարդ խնդիրն այն է, որպեսզի օգնենք մեր հետաքրքրվողներին հասկանալ, որ ճշմարիտ երկրպագությունը պարզապես Աստծո խոսքը լսողներ լինելուց ավելին է պահանջում։ Նրանք պետք է սովորածը կիրառեն կյանքում (Յակ. 1։22—25)։ Իսկ եթե որևէ վարքագծով տհաճեցնում են Աստծուն, պիտի գիտակցեն իրենց ‘դարձի գալու’ պարտականությունը և կատարեն այն, ինչը հաճելի է Եհովային (Գործք 3։19)։ Հավիտենական կյանք ստանալու համար նրանք պետք է «եռանդուն կերպով լարեն իրենց ուժերը» և վճռականորեն դիրք բռնեն ճշմարտության կողմը (Ղուկաս 13։24, 25, ՆԱ)։
4 Երբ բարոյականության հետ կապված տարբեր հարցեր ես քննարկում, հարցրու հետաքրքրվողիդ, թե այդ ամենի վերաբերյալ ինչպիսին է նրա տեսակետը և թե ինչպես կվարվի, եթե իր կյանքում փոփոխություններ մտցնելու կարիք զգացվի։ Նրա ուշադրությունը կենտրոնացրու կազմակերպության վրա, որի շնորհիվ է նա ճանաչում ճշմարտությունը և քաջալերիր կանոնավորաբար հաճախել ժողովի հանդիպումներին (Եբր. 10։25)։
5 Եկեք ձգտենք մեր ուսուցմամբ հետաքրքրվողների սրտերին հասնել։ Մարդկանց Աստծո խոսքը սրտանց ընդունելու և մկրտվելու օգնություն ցույց տալով՝ կլցվենք ուրախությամբ (Ա Թեսաղ. 2։13)։