Հունվար ամսվա ծառայողական հանդիպումները
Հունվարի 4–ով սկսվող շաբաթը
Երգ 160
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունից»։
15 րոպե. «Հին հրատարակությունները լավագույն կերպով գործածեք»։ Հարց ու պատասխան։ Նշիր, թե հին հրատարակություններից որոնք կան տեղի ժողովի պահեստում։ Նշիր այդ գրքերի որոշ հետաքրքիր առանձնահատկությունները, բացատրիր, թե ինչպես կարելի է դրանք առաջարկել։ Հորդորիր հունվար ամսին տարածել դրանք դաշտի ծառայության կամ ոչ պաշտոնական քարոզի ժամանակ։ Ելույթի մեջ ընդգրկիր նաև հակիրճ ցուցադրում, թե ինչպես կարելի է առաջարկել այդ գրքերը։
20 րոպե. «Օգտվում ենք առանց արյան բուժում ընտրելու օրինական իրավունքից» (Գործք 15։28, 29)։ Հմուտ երեցի ելույթը՝ հիմնված Կրոնական կազմակերպության 1994 թ. հունվարի 1–ի նամակի վրա և ուղղված բոլոր ժողովներին։ Սաղմոս 19։8–ի խոսքերը ցույց են տալիս, որ Գործք 15։28, 29 համարները արյան մասին Աստծո ուղիղ, կատարյալ օրենքի արտահայտումն են։ Եհովայի հավատարիմ երկրպագուները ջանում են պահել այդ օրենքը։ «Բժշկական փաստաթուղթը» վկայում է այդ օրենքը կատարելու քո վճռականության մասին և քո փոխարեն խոսում, երբ ինքդ ի վիճակի չես դա անելու (համեմատիր Առակաց 22։3)։ Այս փաստաթուղթը հայտնում է ներկայիս քո համոզմունքների և արյան ներարկումից քո հրաժարվելու մասին։ Հանդիպումից հետո ցանկություն հայտնող բոլոր մկրտված քարոզիչները կստանան նոր փաստաթուղթ, իսկ չմկրտված փոքր երեխաներ ունեցողներին կտրվեն նաև «Անձնական վկայականներ»։ Փաստաթղթերն անպայման չէ լրացնել այսօր։ Հարկավոր է տանը մաքուր լրացնել, սակայն ՉՍՏՈՐԱԳՐԵԼ։ Անձնական ստորագրությունը, վկաների ստորագրությունը և ամիս–ամսաթիվը կդրվեն ժողովի հաջորդ գրքի ուսուցումից հետո՝ գրքի ուսուցման ղեկավարի ներկայությամբ, որն, անհրաժեշտության դեպքում, կօգնի ճիշտ լրացնել փաստաթուղթը։ Ստորագրելուց առաջ ստուգիր, որ փաստաթուղթն ամբողջովին լրացված լինի։ Ստորագրվող վկաները պետք է տեսնեն, թե ինչպես է ստորագրում փաստաթղթի տերը։ Նրանք, ովքեր ներկա չեն լինի այդ գրքի ուսուցմանը, բայց կցանկանան փաստաթուղթը լրացնել և ստորագրել, հաջորդ ծառայողական հանդիպման ժամանակ երեցները կօգնեն նրանց։ Չմկրտված քարոզիչները կարող են կարգադրություն գրել իրենց և իրենց երեխաների վերաբերյալ՝ իրենց հանգամանքների և համոզմունքների համաձայն փոխելով փաստաթղթի տեքստը։ Քննարկիր նաև Կրոնական կազմակերպության 1998 թ. մարտի 2–ի «Բոլոր ժողովներին» և 1998 թ. մարտի 4–ի «Բոլոր երեցների խորհուրդներին» ուղղված նամակներից որոշ կարևոր մտքեր։
Երգ 85 և եզրափակիչ աղոթք։
Հունվարի 11–ով սկսվող շաբաթը
Երգ 28
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։
20 րոպե. «Մեր որոշումն է՝ հետամուտ լինել Եհովային հաճելի կյանքի ուղուն»։ Ելույթ։ Քաջալերիր բոլորին կանոնավորաբար ներկա գտնվել ժողովի շաբաթական հինգ հանդիպումներին։
15 րոպե. «Համբերո՛ղ եղէք»։ Քննարկում են ընտանիքի անդամները։ Նկատի են առնում, թե ինչպես կարելի է ավելի համբերատար լինել ծառայության մեջ։ Հարմար մտքեր ընդգրկիր նաև 1995 թ. սեպտեմբերի 1–ի «Դիտարան»–ից, էջ 12։
Երգ 77 և եզրափակիչ աղոթք։
Հունվարի 18–ով սկսվող շաբաթը
Երգ 33
5 րոպե. Տեղական հայտարարություններ։
10 րոպե. Տեղական կարիքներ։
15 րոպե. «Ղեկավարություն վերցնող վերակացուներ՝ գրքի ուսուցման ղեկավար»։ Ելույթ է ունենում գրքի ուսուցման օրինակելի ղեկավարը՝ պատմելով իր պարտականությունների մասին։ Ցույց է տալիս, թե ինչպես է նման աշխատանքը նպաստում ժողովի առաջընթացին և նրա հոգևոր բարօրությանը։ Կարևոր մտքեր ընդգրկիր «Կազմակերպված կատարենք մեր ծառայությունը» գրքից, 43—45, 75—77 էջեր (ռուս.)։
15 րոպե. «Ուսուցումներ սկսել «Աստված պահանջում է» բրոշյուրով»։ Քննարկում հարց ու պատասխանի ձևով։
Երգ 47 և եզրափակիչ աղոթք։
Հունվարի 25–ով սկսվող շաբաթը
Երգ 57
10 րոպե. Տեղական հայտարարություններ։
15 րոպե. «Ռահվիրաներից պահանջվող ժամերի քանակի փոփոխություն»։ Երեցի ելույթը։ Գովիր ժողովի ռահվիրաներին և քաջալերիր մնացած քարոզիչներին ենթառահվիրայություն կամ լիաժամ ծառայություն վերցնել՝ հիշեցնելով մարտ, ապրիլ և մայիս ամիսներին տեղի ունենալիք արտակարգ գործունեության մասին։ Օգտվիր «Մեր թագավորական ծառայության» 1997 թ. փետրվարի և 1998–ի հուլիսի թողարկումների ներդիրներից (ռուս.)։
20 րոպե. Քննո՞ւմ ես Գրությունները ամեն օր։ Ելույթ և ունկնդիրների հետ քննարկում։ Ամեն տարի Ընկերությունը հրատարակում է «Գրությունները քննենք ամեն օր» գրքույկը։ Օգտվո՞ւմ ես այս հրատարակությունից անձամբ կամ ընտանիքիդ հետ միասին։ Բացատրիր, թե ի՛նչ օգուտ է բերում Աստվածաշնչի խոսքի քննարկումը յուրաքանչյուր անգամ։ Քննարկիր «Գրությունները քննենք ամեն օր» 1999 թ. բրոշյուրի ներածականը, էջ 3, 4։ Առաջարկիր քարոզիչներին պատմել, թե ինչ հատուկ ջանքեր են ներդնում ամեն օր Աստվածաշնչի խոսքը և դրա մեկնաբանությունը անձամբ կամ ընտանիքով քննելու համար։
Երգ 55 և եզրափակիչ աղոթք։