Հայտարարություններ
◼ Սեպտեմբեր ամսին տարածելու համար նախատեսված գրականություն. «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը։ Հոկտեմբեր. «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերի առանձին համարներ։ Նոյեմբեր. «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը կամ «Ի՞նչ է Աստված պահանջում» բրոշյուրը։ Եթե մարդկանց մոտ արդեն կա այդ հրատարակություններից, կարելի է առաջարկել «Յաւիտեան Ապրիլ» և «Ստեղծիչ» գրքերը։ Դեկտեմբեր. «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը։ Կարելի է նաև առաջարկել հետևյալ գրքերը՝ «Աստուածաշունչը Աստուծո՞յ Խօսքն է, թէ՝ Մարդոց», «Աստուածաշունչի Պատմութիւններու Հավաքածոյ», «Երբևիցե ապրած մեծագույն Մարդը» (ռուս.) և «Դուք կրնաք յաւիտեան ապրիլ երկրային դրախտի մը մէջ»։ Հունվար. 192 էջանոց ցանկացած գիրք։ Փետրվար. «Ընտանեկան Ուրախութեան Գաղտնիքը» գիրքը։
◼ Ծառայության ընթացքում հնարավոր է հանդիպեք խուլ ու համր անհատի։ Եթե ձեր տարածքում ժեստերի լեզվով խումբ կամ ժողով է գործում, անհրաժեշտ է հետևել բոլոր ժողովներին վերաբերվող, Ընկերության 1998 թ. հոկտեմբերի 15–ի նամակում տրված առաջնորդությանը։ Այնտեղ ասվում է. ««Կրկնակի այցելություն օտարախոս տարածքներում» բլանկը (ռուս.) գործածվում է օտար լեզվով, այդ թվում նաև ժեստերի լեզվով խոսող մարդկանց մասին նշելու համար՝ անկախ այն բանից՝ նրանք ձեր ժողովի տարածքում են ապրում, թե՝ ոչ։ Ընդհանուր առմամբ, բլանկը պետք է օգտագործել այդ նպատակով, նույնիսկ այն դեպքում, երբ անհատը չի հետաքրքրվում Թագավորության բարի լուրով։ «Կրկնակի այցելություն օտարախոս տարածքներում» բլանկը լրացնելուց հետո այն անմիջապես պետք է հանձնել ժողովի քարտուղարին կամ գցել Թագավորության սրահում գտնվող հաշվետվությունների համար նախատեսված արկղը»։ Այս հարցում յուրաքանչյուր քարոզչի համագործակցության դեպքում ժեստերի լեզվով խումբը կամ ժողովը կկարողանա կազմել իր տարածքում ապրող խուլ ու համր մարդկանց ցուցակը։
◼ Նախագահող վերակացուն կամ նրա կողմից նշանակված եղբայրը սեպտեմբերի 1–ին կամ դրանից հետո ընկած մոտ ժամանակահատվածում պետք է ստուգի ժողովի ֆինանսական հաշիվները։ Ժողովի ֆինանսական հաշվետվությունից հետո պետք է հայտարարվի այդ ստուգման մասին։
◼ Երեցներին հիշեցում է տրվում, որպեսզի հետևեն «Դիտարան» ամսագրի 1991 թ. հուլիսի 1–ի 21—23 էջերում զետեղված հրահանգներին, որոնք վերաբերվում են ընկերակցությունից զրկված կամ ընկերակցությունից հրաժարված անհատներին և որոնք, գուցե, տրամադրված են վերականգնվելու։
◼ Ցանկանում ենք հիշեցնել, որ Վարչական կենտրոնում՝ Սոլնեչնոյեում, էքսկուրսիաներն անցկացվում են աշխատանքային օրերին. մինչև ճաշը՝ ժամը 9.00–ին, 10.00–ին և 11.00–ին, և ճաշից հետո՝ ժամը 13.00–ին, 14.00–ին, 15.00–ին և 16.00–ին, շաբաթ օրերը՝ միայն մինչև ճաշը՝ ժամը 9.00–ին, 10.00–ին և 11.00–ին։ Քանի որ էքսկուրսիան տևում է մոտ մեկ ժամ, ցանկալի է գալ Սոլնեչնոյե էքսկուրսիան անցկացնելուց մոտ 15—20 րոպե առաջ։ Ուրիշ ժամերի և կիրակի օրերին էքսկուրսիա չի անցկացվում։ Եթե պլանավորում եք գալ էքսկուրսիայի տասը կամ ավել մարդկանցից կազմված խմբով, նախապես պետք է կապ հաստատել Վարչական կենտրոնի հետ նախատեսված օրից առնվազն մեկ շաբաթ առաջ։ Նաև խնդրվում է ուշադրություն դարձնել, որ Վարչական կենտրոնի տարբեր բաժիններ զանգեր ընդունվում են աշխատանքային ժամերին (Մոսկվայի ժամանակով 8.00—17.00 աշխատանքային և 8.00—12.00 շաբաթ օրերին)։ Բեթելի ընտանիքի անդամներին անձնական հարցերով կարելի է զանգահարել ցանկացած օր ժամը 8.00—22.00։ Բացառությամբ հրատապ դեպքերից՝ ուրիշ ժամերին հեռախոսազանգերը չեն ընդունվելու։ Շնորհակալություն այս հարցում համագործակցելու համար։
◼ Ընկերությունը գրականության համար քարոզիչների անհատական պատվերները չի ընդունում։ Նախագահող վերակացուն ժողովի գրականության ամսական պատվերն Ընկերություն ուղարկելուց առաջ պետք է ամեն ամիս հայտարարություն անի, որպեսզի նրանք, ովքեր ցանկանում են անձնական պատվերներ տալ, կարողանան այդ մասին տեղյակ պահել գրականության համար պատասխանատու եղբորը։ Մտապահեք այն հրատարակությունները, որոնք կարելի է ստանալ հատուկ պատվերով։
◼ Լույս են տեսել նոր գրականություններ.
№ 1 բրոշյուրը («Դիտարան» ամսագրի նախորդ համարներից ուսումնասիրության հոդվածներ) (№ 7601 առարկա, նշանը՝ br1) — ղրղզերեն
«1998 թ. Դիտարանի հրատարակությունների ցանկ» (№ 6898 առարկա, նշանը՝ dx98) —անգլերեն, գերմաներեն
«Ինչպե՞ս գտնել Դրախտի ճանապարհը» (№ 7071 առարկա, նշանը՝ rp) — չեչեներեն
«Ո՞վ է Հիսուս Քրիստոսը» (№ 7124 առարկա) (Т-24) — խորվաթերեն
«Աստվածաշնչի հիմնական ուսուցումները» (№ 6541 առարկա, նշանը՝ et) — թաթարերեն
«Կառավարությունը, որը Դրախտ կբերի» (№ 6623 առարկա, նշանը՝ bp) — թուրքմեներեն
«Երբևիցե ապրած մեծագույն Մարդը» (№ 5327 առարկա, նշանը՝ gt) — օսեթերեն
«Ընտանեկան երջանկության գաղտնիքը» (№ 5227 առարկա, նշանը՝ fy) — ադրբեջաներեն
«Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը» (№ 6627 առարկա, նշանը՝ ti) — արևմտահայերեն
«Կատարում ենք Թագավորության երգերը», № 2 և 3 կոմպակտ դիսկերը (№ 3822, 3823 առարկաներ, նշանները՝ cds-2 և cds-3) — (վոկալ երաժշտության ձայնագրություն) — գերմաներեն