Սեպտեմբեր ամսվա ծառայողական հանդիպումները
Սեպտեմբերի 6–ով սկսվող շաբաթը
Երգ 212
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։
17 րոպե. «Նպատակասլա՞ց ես գործում»։ Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի. ապա սկսիր քննարկումը հարց ու պատասխանով։ Ներկայացրու նաև «Մեր ծառայությունը» (ռուս.) գրքի 88, 89 էջերում տրված մեկնաբանությունները։ Հորդորիր բոլորին, որպեսզի իրենց ծառայության մեջ լինեն հետևողական և ժրաջան։
18 րոպե. «Ծնողնե՛ր, լա՛վ օրինակ ծառայեք ձեր երեխաների համար»։ Երեցը հակիրճ առաջաբանով ներկայացնում է հոդվածը, ապա սկսում է քննարկումը երկու ծնող–եղբայրների հետ։ Նրանք իրենց մտահոգությունն են հայտնում երեխաներին վնասակար ազդեցություններից պաշտպանելու հարցում, որոնց վերջիններս ենթարկվում են դպրոցում, հեռուստացույցի միջոցով, ոչ Վկա բարեկամների և ուրիշ մարդկանց կողմից։ Խոսում են անհարգալից վարքի, աշխարհային խոսելաոճի, արտաքին տեսքի և վնասակար զվարճությունների վտանգի մասին։ Նշում են նաև օրինակելի լինելու անհրաժեշտության մասին, ապա քննարկում են, թե ինչպես կարելի է էլ ավելի ոգևորել նրանց՝ ժամանակ տրամադրելով ընտանեկան ուսումնասիրությանը, ժողովի հանդիպումներին և դաշտի ծառայությանը (տե՛ս «Դիտարան» ամսագրի 1999 թ. հուլիսի 1–ի համարը, 18—32 էջ և «Ընտանեկան Ուրախութեան Գաղտնիքը» գրքի 5–րդ և 6–րդ գլուխները)։
Երգ 127 և եզրափակիչ աղոթք։
Սեպտեմբերի 13–ով սկսվող շաբաթը
Երգ 195
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։
15 րոպե. Ի՞նչ ենք արել անցած տարի։ Ծառայողական վերակացուի ելույթը։ Ներկայացրու 1999 թ. ծառայողական տարվա ընթացքում ժողովի հաշվետվության աչքառու կետերը։ Գովասանքի խոսքեր ուղղիր կատարված լավ գործերի համար։ Նշիր այն մարզերը, որոնցում գուցե կատարելագործվելու անհրաժեշտություն կա։ Ունկնդիրների ուշադրությունը հրավիրիր այն բանի վրա, թե ժողովի անդամներն ինչպես են հաճախել հանդիպումներին և որքան Աստվածաշնչի ուսումնասիրություններ են անցկացրել։ Ընդգծիր գալիք տարվա համար իրագործելի նպատակակետերը։
20 րոպե. «Ինչպե՞ս կզրուցես հնդուականի հետ»։ Հարց ու պատասխան։ Շեշտիր, թե ո՛րն է անհատի հետ խոսակցության ընդհանուր նյութ գտնելու առավելությունը, և թե ինչ հարցում, հավանաբար, համամիտ կլինենք հնդուականի հետ։ Ցույց տուր, թե հոդվածում տրված առաջաբաններն ինչպես կարելի է գործածել ցանկացած կրոն դավանող մարդկանց վկայություն տալու համար։ Ներկայացրու լավ պատրաստած ցուցադրում, թե ինչպես կարելի է քարոզել հնդուականի։ Հնդուականության մասին ավելի շատ ինֆորմացիա ստանալու համար տես «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1998 թ. փետրվարի համարի ներդիրը (արևմտահայերեն), «Ինչպես վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկը, էջ 15 և «Մարդկությունը Աստծուն որոնելու ճանապարհին» (անգլ.) գրքի 5–րդ գլուխը։
Երգ 95 և եզրափակիչ աղոթք։
Սեպտեմբերի 20–ով սկսվող շաբաթը
Երգ 172
12 րոպե. Տեղական հայտարարություններ և դեպքեր ծառայությունից։
15 րոպե. Տեղական կարիքներ։
18 րոպե. Ճիշտ գործածիր «Ստեղծիչ» գիրքը։ Ելույթ և ցուցադրումներ։ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1999 թ. ապրիլի համարում բացատրվում է, որ «Ստեղծիչ» գիրքը ցանկացած ժամանակ կարելի է առաջարկել այն անհատներին, ովքեր 1) չեն հավատում Աստծուն կամ 2) հավատում են, սակայն ճիշտ պատկերացում չունեն Աստծո, նրա հատկությունների և նպատակների մասին։ Ընթերցողի հետաքրքրությունը գրգռելու նպատակով կարելի է օգտագործել գրքի կազմի ետևում զետեղված հարցերն ու մեկնաբանությունները, որոնք մտածելու տեղիք են տալիս։ Կարող է նաև արդյունավետ լինել գրքի 152–րդ էջը։ Քարոզիչը կարող է հարցնել. «Որտե՞ղ կարելի է գտնել ամենալավ խորհուրդը մեզ խիստ մտահոգող խնդիրները լուծելու համար»։ Նա կարող է ընթերցել նրա համար Հիսուսի Լեռան քարոզի մասին ասված հայտնի մարդկանց խոսքերը և առաջարկել՝ ընտրելու յոթը ընդգծված աչքառու կետերից մեկը, ապա կարդալ մեջբերված համարներից մի քանիսը։ Ցուցադրիր, թե ինչպես կարելի է վերը նշված երկու դեպքերում «Ստեղծիչ» գիրքն առաջարկել՝ յուրաքանչյուրի ժամանակ հիշատակելով նվիրատվությունների մասին։ Քաջալերիր բոլորին, որպեսզի ծառայության ժամանակ իրենց մոտ ունենան գիրքը և պատրաստ լինեն անհրաժեշտության դեպքում առաջարկել այն։
Երգ 59 և եզրափակիչ աղոթք։
Սեպտեմբերի 27–ով սկսվող շաբաթը
Երգ 57
15 րոպե. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու սեպտեմբեր ամսվա հաշվետվությունները հանձնելու մասին։ Քաջալերիր բոլորին, որպեսզի լրիվ մասնակցություն բերեն հոկտեմբեր ամսին ամսագրերի տարածման գործում։ Ներկայացրու «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1996 թ. հոկտեմբերի համարի 8–րդ էջում տրվող խորհուրդներից մի քանիսը, որոնք վերաբերվում են ներածական խոսքեր պատրաստելուն։ Ընթացիկ ամսագրերից օգտվելով՝ նշիր խոսակցության մի քանի լավ կետեր և մեկ կամ երկու կարճ առաջաբան ներկայացրու։ Ցույց տուր, թե ինչպես կարելի է տանտիրոջը հիշեցնել նվիրատվությունների մասին։
15 րոպե. Հարցերի արկղ։ Երեցի ելույթը։
15 րոպե. «Ճշմարիտ երկրպագությունը մեծ տարածում է գտնում Արևելյան Եվրոպայում»։ Երեցը հարց ու պատասխանով քննարկում է անցկացնում։ Պատմիր տրված երկրներում տեղի ունեցած դեպքերի կամ աճի մասին, ինչպես արձանագրվում է վերջին տարիներին «Տարեգրքում»։
Երգ 150 և եզրափակիչ աղոթք։