Հայտարարություններ
◼ Հունվար ամսին տարածելու համար նախատեսված գրականություն. ժողովի պահեստում առկա 192 էջանոց ցանկացած գիրք։ Այն ժողովները, որտեղ չկան վերոհիշյալ գրքերը, կարող են տարածել «Ինչպե՞ս է առաջացել կյանքը՝ բարեշրջությա՞մբ, թե՝ արարչությամբ» (ռուս.) կամ «Դուք կրնաք յաւիտեան ապրիլ երկրային դրախտի մը մէջ» գրքերը։ Փետրվար. «Ընտանեկան Ուրախութեան Գաղտնիքը» գիրքը։ Մարտ. «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը։ Աշխատիր Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսել։ Ապրիլ և մայիս. «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերի առանձին համարներ։ Քեզ մոտ ունեցիր «Աստված պահանջում է» բրոշյուրը հետաքրքրվող անհատներին առաջարկելու համար. նպատակ դիր Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսել։
◼ Բոլոր մկրտված քարոզիչները, որոնք ներկա կգտնվեն հունվարի 10–ով սկսվող շաբաթվա Ծառայողական հանդիպմանը, իրենց երեխաների համար կստանան «Բժշկական փաստաթուղթ» և «Անձնական վկայական»։
◼ Փետրվարից սկսած մինչև մարտի 5–ը շրջագայող վերակացուն հանդես կգա նոր հանրային ելույթով՝ «Ինչո՞ւ և ե՞րբ պիտի լինի իսկական Արմագեդոնը» վերնագրով։
◼ Ժողովները պետք է պատրաստություններ տեսնեն սույն տարվա Հիշատակի երեկոյի կապակցությամբ, որը տեղի կունենա ապրիլի 19–ին՝ չորեքշաբթի օրը՝ արևամուտից հետո։ Թեև ելույթը կարող է արևամուտից առաջ սկսվել, սակայն Հիշատակի խորհրդանիշները պետք է փոխանցվեն արևամուտից հետո։ Տեղեկացեք տեղի աղբյուրներից, թե երբ է ձեր տեղանքում արևը մայր մտնելու։ Թեև ցանկալի է, որ յուրաքանչյուր ժողով Հիշատակի երեկոն առանձին անցկացնի, սակայն դա միշտ չէ, որ հնարավոր է լինում։ Եթե մի քանի ժողովներ օգտվում են միևնույն Թագավորության սրահից, հավանաբար, նրանցից մեկնումեկին կամ մի քանիսին հարկ կլինի երեկոյի համար ուրիշ շենք գտնել։ Խորհուրդ ենք տալիս հնարավորության դեպքում ծրագրերի միջև առնվազն 40 րոպե ընդմիջում անել, որպեսզի ժամանակ լինի հյուրերին ողջունելու, նոր հետաքրքրվողներին քաջալերելու և երեկոյից ամբողջական օգուտներ քաղելու։ Ուշադրություն պետք է դարձնել այն հանգամանքի վրա, որ չխանգարվի տրանսպորտի երթևեկությունը և մեքենաները կանգնեցնելիս, նույնիսկ ուղևոր վերցնելիս կամ իջեցնելիս, խնդիրներ չառաջանան։ Երեցների խորհուրդը կորոշի, թե տեղի պայմաններին համապատասխան ինչպիսի միջոցներ կարելի է ձեռնարկել։
◼ 2000 թ. Հիշատակի երեկոյի առթիվ հատուկ հանրային ելույթ կներկայացվի ապրիլի 16–ին՝ կիրակի օրը։ Ելույթի վերնագիրն է՝ «Ինչու է մարդկությանը փրկանք անհրաժեշտ»։ Ելույթի կոնսպեկտը կտրամադրվի։ Այն ժողովներում, որտեղ այդ շաբաթ այցելելու է շրջագայող վերակացուն կամ անցկացվելու է շրջանային կամ հատուկ մեկօրյա համաժողով, վերոհիշյալ ելույթը կներկայացվի մեկ շաբաթ ուշ։ Ժողովներում մինչև 2000 թ. ապրիլի 16–ը այս հատուկ ելույթով պետք չէ հանդես գալ։
◼ Լույս են տեսել նոր գրականություններ.
«Ուշադրություն դարձրեք Դանիելի մարգարեությանը» (առարկա №5328, նշանը՝ dp) — արևմտահայերեն, թուրքերեն, սերբերեն
«Երբևիցե ապրած մեծագույն Մարդը» (առարկա №5327, նշանը՝ gt) — արևմտահայերեն
«Երիտասարդների հարցերը՝ գործնական խորհուրդներ» (առարկա №5325, նշանը՝ yp) — վրացերեն
««Դիտարանի» ուսումնասիրվող հոդվածներ», №2 բրոշյուր (առարկա №7602, նշանը՝ br2) — ղրղզերեն
«Ի՞նչ է Աստված մեզնից պահանջում» (առարկա №6640, նշանը՝ rq) — ալթայերեն, տաջիկերեն
«Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա» (առարկա №6620, նշանը՝ le) — չուվաշերեն
«Ո՞րն է կյանքի իմաստը. ինչպե՞ս կարելի է այն գտնել» (առարկա №6636, նշանը՝ pr) — մոնղոլերեն
«Ո՞վ է Հիսուս Քրիստոսը» (T-24) — լատվիերեն
«Եհովայի Վկաները Միացած՝ Աստուծոյ Կամքը կատարելու Համար Համայն Աշխարհի մէջ» (առարկա №6626, նշանը՝ je) — լատվիերեն
«Սուրբ գրությունների Նոր Աշխարհ թարգմանության» ստանդարտ հրատարակություն (առարկա №5112, նշանը՝ bi12) — կորեերեն
◼ Լույս են տեսել նոր ձայներիզներ.
«Ընտանիքնե՛ր, թող Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանությունը ձեզ համար սովորություն դառնա» (առանձին ձայներիզ) (դրամա, առարկա №1811, նշանը՝ cseb) — ուկրաիներեն
«Ձեր աչքը պարզ պահեք» (առանձին ձայներիզ) (դրամա, առարկա №1810, նշանը՝ csey) — ուկրաիներեն
«Ի՞նչ է Աստված մեզնից պահանջում» (առանձին ձայներիզ) (բրոշյուր, առարկա №1040, նշանը՝ csrq) — ուկրաիներեն