Հունվար ամսվա ծառայողական հանդիպումները
Հունվարի 10–ով սկսվող շաբաթը
Երգ 13
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։
15 րոպե. «Եհովայի անունը ‘իմացնենք բոլոր երկրում’»։ Հարց ու պատասխանով քննարկում։ Ընդգըրկիր նաև «Մեր ծառայությունը» գրքի (ռուս.) 93–րդ և 94–րդ էջերում ոչ պաշտոնական վկայության վերաբերյալ տրված մեկնաբանությունները։
20 րոպե. «Օգտվում ենք առանց արյան ներարկման բուժում ընտրելու օրինական իրավունքից»։ Փորձառու երեցի ելույթը։ Հանդիպումից հետո մկրտված քարոզիչները կարող են «Բժշկական փաստաթղթի» նոր բլանկ ստանալ, իսկ չմկրտված երեխաների ծնողները՝ «Անձնական վկայական» նրանց համար։ Այդ փաստաթղթերը պարտադիր չէ լրացնել այսօր։ Որպեսզի փաստաթուղթն իրավական ուժ ունենա, յուրաքանչյուր անհատ պետք է ուշադիր ծանոթանա դրան, ճշգրիտ տվյալներ գրանցի, նշի ամիս–ամսաթիվը, ապա ստորագրի ցանկացած երկու վկայի ներկայությամբ, որոնք կարող են իրենց ստորագրություններով հաստատել նրա կամքի գիտակից և կամավոր արտահայտման իրողությունը, ինչպես ներկայացված է փաստաթղթում։ Ստորագրելուց առաջ լավ կլինի նախ համոզվել, որ բլանկն ամբողջությամբ լրացված է։ Իրավաբանական տեսանկյունից՝ փաստաթղթի բովանդակությունը, ինչպես նաև տվյալ փաստաթուղթը պարտադիր բնույթ չեն կրում քարոզչի համար։ Օրենքով՝ յուրաքանչյուրն իրավունք ունի օգտվել կամ չօգտվել այդ բլանկներից կամ էլ, ըստ հայեցողության, փոխել տեքստի բովանդակությունը։ Բլանկը ներկայացվում է՝ հաշվի առնելով արյան փոխներարկման հարցում Եհովայի վկաների հայտնի դիրքորոշումը։ Այն օգնություն է հանդիսանում արյան փոխներարկման հետ կապ չունեցող որակելի բժշկական օգնություն ստանալու նրանց իրավունքի հարցում, հատկապես արտակարգ դեպքերում (Գործք 15։28, 29; Առակ. 22։3ա)։ Սակայն յուրաքանչյուր անհատ ինքնուրույն որոշում է կայացնում։ «Ինչպես կարող է արյունը փրկել քո կյանքը» (ռուս.) բրոշյուրում նշվում է, որ անկախ այն բանից «ծնող ես, թե հիվանդ, վերջնական արդյունքում որոշումը կայացնում ես դու։ Ինչո՞ւ։ Քանի որ տվյալ դեպքում խոսքը քո (կամ երեխայիդ) օրգանիզմի, կյանքի, բարոյական չափանիշների և ամենակարևորը, Աստծո հետ փոխհարաբերության մասին է»։
Չմկրտված քարոզիչները կարող են իրենց հանգամանքներին և համոզմունքներին համապատասխան փաստաթուղթ կազմել՝ փոփոխություններ մտցնելով բլանկի բովանդակության մեջ։ Երեխաների համար նախատեսված «Անձնական վկայականը» հիմնականում այն երեխաների համար է, որոնց երկու ծնողներն էլ Եհովայի վկաներ են։ Եթե ծնողը միայնակ է, կամ եթե ծնողներից մեկը չի կիսում Եհովայի վկա հանդիսացող իր կողակցի տեսակետը, ապա բլանկի բովանդակությունը, ելնելով որոշակի հանգամանքներից՝ պետք է փոխել։ Այդ փաստաթուղթը մյուս ծնողին չի զրկում երեխայի բուժման հարցում իր տեսակետն ունենալու իրավունքից։ Բոլոր դեպքերում էլ, օրենքի տեսանկյունից, կարևորը երեխայի շահերն են։ Հարմարության համար քարոզիչները կարող են նախօրոք իրենց հանգամանքներին և համոզմունքներին համապատասխան լրացնել բլանկը, և սույն հանդիպումից հետո կայանալիք Գրքի ուսումնասիրության ժամանակ ստորագրել իրենց ընտրած վկաների ներկայությամբ։ Անհրաժեշտության դեպքում քարոզիչները կարող են դիմել Գրքի ուսումնասիրության ղեկավարներին, որոնք իրենց ուժերի ներածին չափով օգնություն ցույց կտան նրանց։
Երգ 127 և եզրափակիչ աղոթք։
Հունվարի 17–ով սկսվող շաբաթը
Երգ 172
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։
15 րոպե. Տեղական կարիքներ։
20 րոպե. «Զրույցը սկսելու համար գործածիր թերթիկները»։ Քննարկում ունկնդիրների հետ։ Ներկայացրու տարածքում հաճախակի առաջարկվող չորս թերթիկներ։ Առաջադրիր հարցեր, որոնց պատասխանները տրվում են թերթիկներում։ Ապա հրավիրիր ունկնդիրներին խոսակցություն սկսելու համար հարցեր առաջարկել, որոնք հնարավոր է Աստվածաշնչի ուսումնասիրությանն առաջնորդեն։ Ցուցադրիր, թե ինչպես կարելի է դա անել՝ գործածելով թերթիկներից երկուսը։
Երգ 57 և եզրափակիչ աղոթք։
Հունվարի 24–ով սկսվող շաբաթը
Երգ 152
10 րոպե. Տեղական հայտարարություններ և դեպքեր ծառայությունից։
15 րոպե. «Եհովայի Խոսքը քննիր ամեն օր»։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ։ Հորդորիր բոլորին, որպեսզի արդյունավետ կերպով գործածեն «2000 թ. Գրությունները քննենք ամեն օր» բրոշյուրը։ Ելույթում որոշ մտքեր ընդգրկիր բրոշյուրի 3–րդ և 4–րդ էջերում զետեղված նախաբանից։ Հրավիրիր քարոզիչներին պատմել, թե ինչ հատուկ ջանքեր են պահանջում ամեն օր տվյալ օրվա խոսքը և դրան վերաբերող մեկնաբանությունները քննարկելը։
20 րոպե. «Դու էլ այնտեղ կլինե՞ս»։ Ելույթը ներկայացնում է երեցը՝ նրանում ընդգրկելով նաև իրականում տեղի ունեցած դեպքեր։ Աստվածաշընչային ժամանակներից մինչև մեր օրերը մեծ ժողովները կարևոր դեր են խաղացել Աստծո ժողովրդին զորացնելու գործում (տե՛ս «Եհովայի Վկաները. Միացած՝ Աստուծոյ Կամքը Կատարելու Համար Համայն Աշխարհի մէջ» բրոշյուրը, էջ 19)։ Քաջալերիր բոլորին այսօր արդեն պատրաստ լինել՝ այս տարվա նահանգային համաժողովի երեք օրերին էլ ներկա գտնվելու։ Հրավիրիր ունկնդիրներին պատմել դեպքեր, որոնցում կնկարագրվի համաժողովին ներկա գտնվելու նպատակով նրանց գործադրած ջանքերը, որոնց արդյունքում նրանք օրհնություններ են ստացել։
Երգ 138 և եզրափակիչ աղոթք։
Հունվարի 31–ով սկսվող շաբաթը
Երգ 14
12 րոպե. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու հունվար ամսվա հաշվետվությունները հանձնելու մասին։ Հիշատակիր փետրվար ամսին տարածելու համար նախատեսված գրականությունը. «Ընտանեկան Ուրախութեան Գաղտնիքը» գիրքը։ Ցույց տուր, թե ինչպես կարելի է անհատի հետ զրույց սկսելիս գործածել գրքի 12–րդ էջի շրջանակում տրված երեք հարցերը։
15 րոպե. «Ո՞ւմ պետք է ‘նկատի ունենալ’» հարցի պատասխանը։ Երեցի ելույթը՝ հիմնված «Դիտարան» ամսագրի 1999 թ. հուլիսի 15–ի համարի վրա, էջ 29—31, ռուս.։
18 րոպե. Ինչպե՞ս օգնել մարդկանց ճանաչելու ճիշտ կրոնը։ Քննարկում հմուտ ծառայողական օգնականի և երկու կամ երեք շնորհալի քարոզիչների միջև։ Քննարկումը վերաբերում է այն հարցին, թե ինչ տպավորություն կարող են թողնել Եհովայի վկաները մարդկանց վրա, բայց վերջիններս, այնուհանդերձ, գուցե դժվարանան տարբերել Վկաների կրոնը ուրիշ կրոններից։ Ներկայացրու «Արթնացե՛ք» ամսագրի 1995 թ. մայիսի 8–ի համարի (ռուս.) 20–րդ էջում ներկայացված տասը կետերը։ Բացատրիր, թե դրանք իմանալու շնորհիվ անհատն ինչպես կարող է տարբերել կեղծ և ճշմարիտ երկրպագությունը, ինչպես նաև ընդունել Եհովայի ժողովրդից սովորելու ու նրա հետ համագործակցելու անհրաժեշտությունը։
Երգ 102 և եզրափակիչ աղոթք։
Փետրվարի 7–ով սկսվող շաբաթը
Երգ 113
8 րոպե. Տեղական հայտարարություններ։
17 րոպե. Ներկայացրու «Դանիելի մարգարեությունը» գիրքը։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ։ Ներկայացրու այն ամենը, ինչը ուշագրավ է նոր գրքում՝ գլուխների հետաքրքիր վերնագրերը. գունագեղ նկարները. յուրաքանչյուր քննարկման վերջում տրվող շրջանակի կրկնողության հարցերը. մանրամասնությունները պարզաբանող քարտեզներն ու աղյուսակները։ Տուր քաջալերիչ բացատրություն, թե ինչպես Միքայելը «վեր կ’կենայ» հատուկ կերպով (էջ 288—290)։ Խոսիր այն մասին, թե որքան կարևոր է տոկալ մեր օրերում՝ որպես Աստծո Խոսքի ուսուցիչներ (էջ 311, 312)։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է ուշադրությամբ կարդա գիրքը և իր հերթին հորդորի հետաքրքրվող անհատներին նույնը անել։
20 րոպե. Նրանք իմաստուն ընտրություն կատարեցին։ Ելույթը հիմնված է «Դիտարան» ամսագրի 1997 թ. հոկտեմբերի 15–ի համարի վրա, էջ 19—21, պարբ. 3—16, ռուս.։ Պատմիր ռահվիրաների հետ պատահած որոշ դեպքերի մասին և նշիր, թե ինչու են նրանք գտնում, որ իրենց կյանքն ապրում են ամենալավ և օգտակար ձևով։ Հրավիրիր բոլոր ունկնդիրներին խորհրդածել ռահվիրայություն վերցնելու իրենց հնարավորությունների շուրջը։
Երգ 95 և եզրափակիչ աղոթք։