Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 1/00 էջ 1
  • Դու էլ այնտեղ կլինե՞ս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Դու էլ այնտեղ կլինե՞ս
  • 2000 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Եհովայի վկաների 2006 թվականի «Ազատագրումը մոտ է» մարզային համաժողովը
    2005 Մեր թագավորական ծառայությունը
  • Ներկա լինելո՞ւ ես
    1999 Մեր թագավորական ծառայությունը
  • Գնահատո՞ւմ ես արդյոք ‘Աստծո պարգևները’
    2000 Մեր թագավորական ծառայությունը
  • Եհովայի վկաների 2007 թվականի՝ «Հետևե՛ք Քրիստոսին» անվանումը կրող մարզային համաժողովը
    2006 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2000 Մեր թագավորական ծառայությունը
km 1/00 էջ 1

Դու էլ այնտեղ կլինե՞ս

1 Վաղուց մկրտված մի եղբայր մեկ անգամ ասաց. «Շա՜տ բան կկորցնես, եթե բացակայես համաժողովի առաջին օրը...»։ Ինչո՞ւ էր նա այդ կարծիքին. քանի որ Եհովայի կազմակերպության կողմից պատրաստած հոգևոր ճոխ խնջույքը սկսվում է համաժողովի առաջին իսկ օրից (Ես. 25։6)։ Հենց սկզբից ներկա գտնվելով համաժողովին՝ մենք ցույց ենք տալիս, որ համակարծիք ենք սաղմոսերգուի հետ. «Ես ուրախ եղայ երբոր ասեցին ինձ, թէ Տիրոջ տունը գնանք» (Սաղ. 122։1)։

2 Անցած տարի «Աստծո մարգարեական Խոսքը» վերնագրով անցկացված նահանգային համաժողովներից մի քանիսում շաբաթ և կիրակի օրերի ներկաների թիվը զգալիորեն գերազանցում էր ուրբաթ օրվա ներկաների թվին։ Այս փաստը ցույց է տալիս, որ մեծ թվով եղբայրներ չեն օգտվել համաժողովի ծրագրի այն մասերից, որոնք մարգարեական խոսքի վերաբերյալ կարևոր տեղեկություններ են հաղորդել։ Բացի դրանից, նրանք զրկվել են հավատակիցների հաճելի ընկերակցությունից։

3 Թույլ մի՛ տուր, որպեսզի աշխատանքդ արգելք հանդիսանա։ Ոմանք բացակայում են ուրբաթ օրը՝ իրենց աշխատանքը կորցնելու մտավախության պատճառով։ Սակայն շատ Վկաներ գտնում են, որ գործատիրոջից նախօրոք թույլտվություն խնդրելու դեպքում վերջինս ընդառաջ է գնում և պատրաստ է իրենց հետ համագործակցել։ Մի ռահվիրա քրոջ գործատիրոջը այնպես էր տպավորել ժողովի բոլոր հանդիպումներին և համաժողովներին ներկա գտնվելու նրա վճռականությունը, որ նա որոշել էր մի ամբողջ օր ներկա գտնվել այդ քրոջ այցելած համաժողովին։

4 Պետք չէ ենթադրություններ անել, թե գործատերդ թույլտվություն չի տա քեզ, կամ էլ կարծել, թե համաժողովի մեկ օրը բաց թողնելն այնքան էլ էական չէ։ Քո անկեղծ տրամադրվածությունը կօգնի քեզ, Գրությունների վրա հիմնվելով, նրբանկատորեն բացատրել գործատիրոջդ, որ համաժողովին ներկա գտնվելը քո երկրպագության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում (Եբր. 10։24, 25)։ Այդ ամենից հետո հույսդ դիր Եհովայի խոստումների վրա՝ գիտակցելով, որ, եթե հոգևոր կարիքները կյանքում առաջին տեղը դնես, անպայման կապահովվես նաև անհրաժեշտ նյութականով (Մատթ. 6։33; Եբր. 13։5, 6)։

5 Էականն այն է, որ գնահատենք «ավելի կարևոր բաները» (Փիլիպ. 1։10, 11, ՆԱ; Սաղ. 27։4)։ Սրա գիտակցումը մղում է մեզ այնպես պլանավորել մեր գործերը, որ ամբողջական օգուտներ քաղենք Եհովայի կազմակերպած այս հոգևոր խնջույքից։ Այսօր արդեն սկսիր որոշակի քայլեր ձեռք առնել և վճռական եղիր, որպեսզի դո՛ւ էլ ներկա լինես համաժողովի բոլոր երեք օրերին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը