Մայիս ամսվա ծառայողական հանդիպումները
Մայիսի 8–ով սկսվող շաբաթը
Երգ 143
15 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։
15 րոպե. «Գնահատո՞ւմ ես արդյոք ‘Աստծո պարգևները’»։ Երեցի ելույթը։ Շեշտիր նահանգային համաժողովի բոլոր երեք օրերին ներկա գտնվելու կարևորությունը։
15 րոպե. ««Ձեր ամէն ինչը սիրով թող լինի»»։ Քննարկում հարց ու պատասխանով։ Թվարկիր այն դժվարություններից մի քանիսը, որոնք առաջանում են, երբ համաժողովի պատվիրակները թերանում են հետևել կացարան ձեռք բերելու մասին հրահանգներին։
Երգ 57 և եզրափակիչ աղոթք։
Մայիսի 15–ով սկսվող շաբաթը
Երգ 10
13 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։
16 րոպե. «Ուշադիր եղիր Աստծո պատգամներին»։ Հարց ու պատասխան։ Ընդգծիր այն պատճառները, թե ծրագրի յուրաքանչյուր մասը սկսվելիս ինչո՛ւ պետք է արդեն մեր տեղերը զբաղեցրած լինենք։
16 րոպե. «Աստծուն փառավորող պարկեշտ վարք ցույց տուր»։ Երեցը հոդվածը քննարկում է մի ընտանիքի հետ։ Նրանք խոսում են այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ կարգապահ լինելը, բարեկիրթ շարժուձևը, կոկիկ արտաքինը և օրինակելի վարքը հասարակական վայրերում։
Երգ 138 և եզրափակիչ աղոթք։
Մայիսի 22–ով սկսվող շաբաթը
Երգ 160
12 րոպե. Տեղական հայտարարություններ։ Քննարկիր հարցերի արկղը։
20 րոպե. ««Արթուն մնացէք»»։ Քննարկում հարց ու պատասխանով։ Բացատրիր, թե ինչու է հրատապ մեր հոգևորապես արթուն մնալը, չնայած այն բանին, որ օրն ու ժամը մեզ հայտնի չէ (տես «Դիտարանի» 1996 թ. մարտի 1–ի համարը, էջ 18)։
13 րոպե. Ի՞նչ ես ծրագրում անել ամռանը։ Ընտանիքով քննարկում ամառվա ամիսների պլանների մասին։ Նրանք զրուցում են նահանգային համաժողովի բոլոր երեք օրերին ներկա գտնվելու մասին, ինչպես նաև մեկ կամ ավելի ամիս օժանդակ ռահվիրայություն վերցնելու մասին։ Խոսում են նաև որևէ գեղատեսիլ վայր գնալու կամ առողջարար հանգիստ վայելելու հնարավորության մասին։ Նրանք գալիս են ընդհանուր հայտարարի՝ անուշադրության չմատնել իրենց աստվածապետական գործունեության մեջ ձեռք բերած սովորությունները։
Երգ 21 և եզրափակիչ աղոթք։
Մայիսի 29–ով սկսվող շաբաթը
Երգ 77
12 րոպե. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու մայիս ամսվա հաշվետվությունները հանձնելու մասին։ Հունիսին տարածելու համար նախատեսված գրականության համար հակիրճ մատուցում ներկայացրու։ Ցույց տուր, թե ինչպես կարելի է Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել «Աստված պահանջում է» գրքույկի 13–րդ դասի օգնությամբ։
15 րոպե. «Ուրախություն գտիր սուրբ ծառայության մեջ»։ Ելույթ։ Քննարկիր, թե ծառայության մեջ ուրախություն գտնելու ինչ պատճառներ ունենք (տես «Դիտարանի» 1995 թ. ապրիլի 1–ի համարը, էջ 24—29)։
18 րոպե. Աստվածաշնչի ընթերցանությունը պարգևատրվում է։ Ելույթ և ցուցադրում՝ հիմնված «Դպրոցի ուղեցույցի» վրա, էջ 34—35, պարբ. 6—7 (ռուս.)։ Աստվածաշնչի ընթերցանության հիմնական ծրագիրը, որի վրա հիմնված են Աստվածաշնչի ուշագրավ կետերը, Աստվածապետական ծառայության դպրոցի մի մասն է (տես «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1999 թ. դեկտեմբերի համարը, էջ 7)։ Մի ընտանիք ցուցադրում է տվյալ շաբաթվա ընթերցանության քննարկումը։ Նրանք ընտրում են մեկ–երկու հետաքրքիր համար և լրացուցիչ հետազոտություն կատարում։ Ցույց տուր, թե Աստվածաշնչի ընթերցանությունը ինչպես կարող է դառնալ ավելի իմաստալից՝ զինելով մեզ լինել «ճշմարտութեան խօսքը ուղիղ ներկայացնող» (Բ Տիմոթ. 2։15)։
Երգ 95 և եզրափակիչ աղոթք։
Հունիսի 5–ով սկսվող շաբաթը
Երգ 34
5 րոպե. Տեղական հայտարարություններ։
10 րոպե. Տեղական կարիքներ։
15 րոպե. «Առանձնաշնորհում՝ մատչելի երեխաներին»։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ։ Ներկայացրու «Դիտարանի» 1997 թ. ապրիլի 1–ի համարում (էջ 10, պարբ. 15) տրված դեպքերը։ Խնդրիր երեխաներին պատմել դեպքեր, երբ նրանք հաճույքով տարածել են պարբերագրերը։ Մեկ կամ երկու հոգի ցուցադրում են տնետան ծառայության ժամանակ պարբերագրեր առաջարկելու մատուցում։ Քաջալերիր ծնողներին, որպեսզի ամեն շաբաթ իրենց երեխաների հետ մասնակցեն պարբերագրերով ծառայությանը։
15 րոպե. ««Առաջ թող փորձուին». ինչպե՞ս»։ Երեցի ելույթը։ Քննիր ծառայողական օգնականների համար նախատեսված սուրբգրային չափանիշները և ցույց տուր, թե ինչպես համապատասխանել այդ որակումներին (տես «Մեր ծառայությունը» գիրքը, էջ 55—57, ռուս.)։ Նշիր, թե ինչ կարող են անել ծառայողական օգնականները և խրախուսիր եղբայրներին ձգտել այդ առանձնաշնորհմանը։
Երգ 127 և եզրափակիչ աղոթք։