Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 1/01 էջ 3
  • Հայտարարություններ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հայտարարություններ
  • 2001 Մեր թագավորական ծառայությունը
2001 Մեր թագավորական ծառայությունը
km 1/01 էջ 3

Հայտարարություններ

◼ Հունվար ամսին տարածելու համար նախատեսված գրականություն. ժողովի պահեստում եղած 192 էջանոց ցանկացած գիրք։ Փետրվար. «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գիրքը կամ ժողովում առկա 192 էջանոց որևէ գիրք։ Մարտ. «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը։ Հատուկ ջանքեր է հարկավոր գործադրել Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսելու համար։ Ապրիլ. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը։ Վերայցելություններ կատարելիս հետաքրքրություն տեսնելու դեպքում առաջարկիր «Գիտություն» գիրքը կամ «Աստված պահանջում է» գրքույկը՝ ի մտի ունենալով Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսելը։

◼ Բոլոր մկրտված քարոզիչները, ովքեր ցանկանում են, կարող են հունվարի 22–ով սկսվող շաբաթվա Ծառայողական հանդիպմանը ստանալ «Բժշկական դիրքորոշում» նոր բլանկը։ Բոլոր մկրտված և չմկրտված անչափահաս երեխաների համար կարելի է վերցնել «Անձնական վկայական» բլանկը։

◼ Փետրվար ամսից՝ ամենաուշը մարտի 4–ից սկսած՝ շրջանային վերակացուն հանդես կգա նոր հանրային ելույթով՝ «Դատաստանի օրը. վախի՞, թե՞ հույսի ժամանակ» վերնագրով։

◼ Ժողովները պետք է պատրաստություններ տեսնեն Հիշատակի երեկոյի կապակցությամբ, որը տեղի կունենա ապրիլի 8–ին՝ կիրակի օրը՝ արևամուտից հետո։ Թեև ելույթը կարող է արևամուտից առաջ սկսվել, սակայն խորհրդանիշները պետք է փոխանցվեն արևամուտից հետո։ Տեղի աղբյուրներից տեղեկացեք, թե երբ է ձեր տեղանքում արևը մայր մտնելու։ Քանի որ այդ օրը, քարոզչական ծառայության հանդիպումից բացի, ուրիշ ոչ մի հանդիպում չի անցկացվելու, պետք է համապատասխան քայլեր ձեռնարկվեն «Դիտարանի» ուսումնասիրությունը մեկ ուրիշ օր անցկացնելու համար։ Շրջանային վերակացուներին հարկավոր է այդ շաբաթվա հանդիպումների իրենց ծրագրում փոփոխություններ մտցնել՝ տեղի հանգամանքներին համապատասխան։ Թեև ցանկալի է, որ յուրաքանչյուր ժողով Հիշատակի երեկոն առանձին անցկացնի, սակայն դա միշտ չէ, որ հնարավոր է։ Եթե մի քանի ժողովներ օգտվում են միևնույն Թագավորության սրահից, հավանաբար, ժողովներից մեկի կամ մի քանիսի համար հարկ լինի այդ երեկոյի համար մեկ ուրիշ շենք գտնել։ Խորհուրդ ենք տալիս հնարավորության դեպքում ծրագրերի միջև առնվազն 40 րոպե ընդմիջում անել, որ բոլորը կարողանան լիարժեք օգուտներ քաղել արարողությունից, նաև որ ժամանակ լինի հյուրերին ողջունելու և նորերս հետաքրքրված անհատներին ոգևորելու համար։ Ուշադիր պետք է լինել նաև երթևեկելու և ավտոմեքենաները կանգնեցնելու հարցում, այդ թվում նաև ուղևոր վերցնելու և իջեցնելու։ Երեցների խորհուրդը կորոշի, թե, համաձայն տեղի պայմաններին, ինչպիսի միջոցներ կձեռնարկվեն։

◼ 2001 թ. Հիշատակի երեկոյի առիթով հատուկ հանրային ելույթը կներկայացվի ապրիլի 1–ին՝ կիրակի օրը։ Ելույթի վերնագիրն է՝ «Ո՞վ կարող է փրկվել»։ Կոնսպեկտը կտրամադրվի։ Այն ժողովներում, որտեղ այդ շաբաթ այցելելու է շրջագայող վերակացուն կամ անցկացվելու է շրջանային կամ էլ հատուկ համաժողով, սույն ելույթը կներկայացվի ապրիլի 9–ով սկսվող շաբաթվա հանդիպմանը։ Ոչ մի ժողովում 2001 թ. ապրիլի 1–ից շուտ չպետք է այն ներկայացվի։

◼ Ինչպես գիտեք, 1999 թ. սեպտեմբերի 18, 19–ին, Սանկտ–​Պետերբուրգում տեղի ունեցավ Ռուսաստանում առաջին Համաժողովների սրահի նվիրումը։ Սրահի դռները բաց են բոլոր այցելուների առաջ։ Ցանկանում ենք տեղեկացնել էքսկուրսիաների ժամերի մասին.

երկուշաբթիից մինչև շաբաթ՝ 9։00–​11։00. ճաշից հետո՝ 13։00–​17։00։

կիրակի օրը՝ 13։00–​17։00։

Այն օրերին, երբ Սանկտ–​Պետերբուրգում անցկացվում է նահանգային համաժողով, էքսկուրսիաները կլինեն միայն 17։00–​19։00։

Այն օրերին, երբ շրջանային և հատուկ մեկօրյա համաժողովներ են անցկացվում, Համաժողովների սրահում էքսկուրսիաներ չեն լինի։

Խնդրում ենք ձեզ նախօրոք պայմանավորվել էքսկուրսիաների համար հետևյալ հեռախոսահամարներով. (812) 394–​53–​85 կամ 394–​53–​81։

Եհովայի վկաների Համաժողովների սրահի հասցեն՝ ք. Սանկտ–​Պետերբուրգ, Կոլոմյաժսկի պողոտա, 21։

◼ 2001 թ. փետրվարի 1–ից մինչև ապրիլի 1–ը «Ծառայության կատարելագործման դպրոցի» 11–րդ դասարանի ուսուցումը կանցկացվի Բեթելում՝ Սոլնեչնոյեում։ Ուսանողները անհամբերությամբ սպասում են մարզում և ինտենսիվ ուսուցում ստանալու այդ ժամանակին։

◼ 2001 թ. հունվարի 1–ի համարից սկսած՝ «Դիտարանը» լույս կտեսնի կրեոլերեն և կաոնդե լեզուներով՝ որպես մեկամսյա թողարկում, և սիլոզի լեզվով՝ որպես կիսամսյա թողարկում։

◼ Սկսած 2001 թ. հունվարի 8–ի համարից՝ «Արթնացե՛ք»-ը՝ որպես մեկամսյա թողարկում, լույս կտեսնի բուլղարերեն և ուրդու լեզուներով։ Նաև, 2001 թ.–ից սկսած՝ «Դիտարանը» լեհերեն և նիդերլանդերեն լեզուներով կթողարկվի ձայներիզի վրա։

◼ Լույս են տեսել նոր հրատարակություններ.

««Դիտարանի» նախորդ համարներից ուսումնասիրվող հոդվածներ» № 1 (նշանը՝ br1, առարկա № 7601) – օսեթերեն

««Դիտարանի» նախորդ համարներից ուսումնասիրվող հոդվածներ» № 2 (նշանը՝ br2, առարկա № 7602) – օսեթերեն

««Դիտարանի» նախորդ համարներից ուսումնասիրվող հոդվածներ» № 3 (նշանը՝ br3, առարկա № 7603) – օսեթերեն

««Բոլոր գիրքը» վավերական է և օգտակար» (նշանը՝ bsi01, առարկա № 6401) – ղրղզերեն, ռուսերեն, ուկրաիներեն, օսեթերեն

«Ովքե՞ր են Եհովայի վկաները» (նշանը՝ jt, առարկա № 6646) – թուրքերեն, իսպաներեն, իտալերեն, նիդերլանդերեն, նորվեգերեն, շվեդերեն, չեխերեն, պորտուգալերեն, ռուսերեն, սերբերեն, սլովակերեն, սլովեներեն, ուրդու

«Ի՞նչ է Աստված մեզնից պահանջում»

– ույղուրերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» (փոքր չափսի) – ղրղզերեն

«Երբ մահանում է քո սիրելիներից մեկը»

– աբխազերեն

◼ Թողարկվել է նոր ձայներիզ.

«Թագավորության մեղեդիները № 9» (առանձին ձայներիզ) (նշանը՝ csm-9, առարկա № 1709) – անգլերեն

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը