Հարցերի արկղ
◼ Կարելի՞ է զանգահարել Ընկերություն՝ Աստվածաշնչի վերաբերյալ հարցերի պատասխաններ կամ անձնական խորհուրդ ստանալու համար։
Շատերը դիմում են հեռախոսի գործածությանը, որպեսզի արագացնեն իրենց գործերը, բայց երբեմն դա իր մեջ ավելին է ընդգրկում, քան պարզապես ժամանակի խնայողությունը։ Աշխարհում ընդունված է անձնական շահերը առաջին տեղում դասելը. մարդիկ չեն ցանկանում իրենց նեղություն տալ։
Իսկ որքա՜ն տարբեր է Աստծո խորհուրդը։ Աստված մեզ հորդորում է գիտություն որոնել. որոնել այն ինչպես թանկարժեք գանձ, իսկ դա նշանակում է՝ պատրաստ լինել՝ ջանքեր գործադրելու։ Փորձը ցույց է տվել, որ անձամբ փնտրտուքներ կատարելու դեպքում մենք ավելի մեծ բավականություն ենք ստանում (Առակ. 2։1–4)։
Այդպիսի ջանքեր գործադրելը տեղին է, երբ ինչ–որ հարց է առաջանում հանդիպումներին նախապատրաստվելիս կամ անձնական խնդիրներ դիմագրավելիս։ Փոխանակ անմիջապես Ընկերություն զանգահարելու՝ ավելի մեծ օգուտներ կքաղենք, եթե անձամբ փնտրենք հարցի պատասխանը Աստվածաշնչում, մեր գրականությունների մեջ և, հատկապես, ««Դիտարանի» հրատարակությունների ցանկ»–երում, որոնք բովանդակում են սուրբգրային համարների և թեմաների ցանկեր։
Այդ միջոցներով թաքնված «գանձերը» որոնելուց հետո, եթե դեռ օգնության կարիք ենք զգում, կարող ենք դիմել ժողովի երեցներից որևէ մեկին։ Նրանք Աստվածաշնչի խոր գիտելիքներ ունեն և որևէ ինֆորմացիա փնտրելու հարցում՝ մեծ փորձ։ Հատկապես տեղին կլինի նրանց ցույց տված օգնությունը, երբ մենք անձնական ինչ–որ խնդրի կամ որոշման մեջ խորհրդի կարիք ենք զգում, քանի որ նրանք լավ գիտեն մեզ և մեր հանգամանքները (համեմատիր Գործք 8։30, 31)։
Եթե այդ քայլերից հետո էլ դեռ կարծում ենք, որ անմիջապես Ընկերությունից ուղղություն ստանալու կարիքը կա, սովորաբար, ավելի հարմար է նամակ գրել։ Երեցները կարող են օգնել նաև նամակը կազմելու հարցում։ (Խնդրում ենք՝ նամակը գրելիս հետևել «Աստվածապետական ծառայության դպրոցի ուղեցույց» գրքի խորհուրդներին, էջ 85, 86, պարբ. 4–6, ռուս.)։ Նամակով հարց ուղղելը հնարավորություն կտա եղբայրներին բավականին ժամանակ ունենալ՝ հարցի շուրջ փնտրտուքներ կատարելու և լավ խորհրդածելու, ինչը սովորաբար հնարավոր չէ անել հեռախոսով զանգահարելու դեպքում։