Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. մարտ. «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը։ Հարկավոր է հատուկ ջանքեր գործադրել Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսելու ուղղությամբ։ Ապրիլ և մայիս. «Դիտարան» և «Արթնացե՛ք» (ռուս.) պարբերագրերը։ Վերայցելություններ կատարելիս հետաքրքրություն տեսնելու դեպքում առաջարկիր «Գիտություն» գիրքը կամ «Աստված պահանջում է» գրքույկը՝ ի մտի ունենալով Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսել։ Հունիս. «Ի՞նչ է Աստված մեզնից պահանջում» գրքույկը կամ «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը։ Ուշադրությունը կենտրոնացրեք Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսելու վրա։
◼ Այն քարոզիչները, որոնք ցանկանում են ապրիլին ծառայել որպես ենթառահվիրա, պետք է արդեն հիմա կազմեն իրենց պլանները և նախօրոք հանձնեն իրենց դիմումները։ Դա կօգնի երեցներին անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել քարոզչական ծառայության համար և ապահովել ժողովին բավական քանակությամբ պարբերագրերով և այլ գրականությամբ։ Հարկավոր է ժողովում հայտարարել նրանց անունները, ովքեր այդ ամսին ծառայելու են որպես ենթառահվիրա։
◼ Հիշատակի երեկոն կկայանա 2001 թ. ապրիլի 8–ին՝ կիրակի օրը։ Այդ օրը, քարոզչական ծառայության հանդիպումներից բացի, ոչ մի ուրիշ հանդիպում չպետք է անցկացվի։ Երեցները կարող են համապատասխան միջոցներ ձեռք առնել, որպեսզի «Դիտարանի» ուսումնասիրությունը մեկ ուրիշ օր անցկացվի։
◼ Ընկերությունը գրականության համար քարոզիչների անհատական պատվերները չի կատարում։ Նախագահող վերակացուն պետք է հոգ տանի, որ ժողովի գրականության ամսական պատվերն Ընկերություն ուղարկելուց առաջ ամեն ամիս հայտարարություն արվի, որպեսզի անհատական պատվերներ կատարել ցանկացողները կարողանան այդ մասին տեղյակ պահել գրականության համար պատասխանատու եղբորը։ Խնդրում ենք հիշել այն հրատարակությունների մասին, որոնք կարելի է ստանալ հատուկ պատվերով։
◼ Լույս են տեսել նոր հրատարակություններ.
«Աստծո առաջնորդությունը. Դրախտ տանող մեր ճամփան» (մահմեդականների համար)– ռուսերեն
«Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ»– բուլղարերեն
«Աստված իսկապես հոգ տանո՞ւմ է մեր մասին»– ադրբեջաներեն
«Դու կարող ես դառնալ Աստծո բարեկամը»– թուրքմեներեն, ույգուրերեն
«Եհովայի վկաներ. ովքե՞ր են. ինչի՞ն են հավատում»– ուկրաիներեն
«Ինչպե՞ս գտնել Դրախտի ճանապարհը»– ավարերեն
«Ո՞վ է Եհովան»– ալթայերեն
«Ո՞վ է Հիսուս Քրիստոսը»– արևելահայերեն
«Արթնացե՛ք» պարբերագիրը նոր գվիներեն փիջըն լեզվով լույս կտեսնի երեք ամիսը մեկ անգամ։