Ապրիլ ամսվա ծառայողական հանդիպումները
Ապրիլի 9–ով սկսվող շաբաթը
Երգ 55
15 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Հայտարարիր, թե որքան է կազմել Հիշատակի երեկոյի ներկաների թիվը ժողովում։ Հրավիրիր ունկնդիրներին պատմել, թե գնահատանքի ինչպիսի խոսքեր են ասել այն անհատները, ովքեր առաջին անգամ են ներկա եղել այդ արարողությանը։
10 րոպե. «Հարցերի արկղ»։ Երեցի ելույթը։ Խոսիր նաև այն գործոնների մասին, որոնք հաշվի են առնվում Գրքի ուսումնասիրությունն անցկացնելու համար բնակարան ընտրելիս (տես «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1991–ի փետրվարի համարում «Հարցերի արկղը»)։
20 րոպե ««Ամբողջ հոգիով ճիգ» թափենք մեր ծառայության մեջ»։a Խնդրիր երկու կամ երեք քարոզիչների պատմել իրենց ստացած ուրախության մասին, երբ, հետևելով 3–5–րդ պարբերություններում տրված խորհրդին, օգնել են ուրիշներին։
Երգ 138 և եզրափակիչ աղոթք։
Ապրիլի 16–ով սկսվող շաբաթը
Երգ 95
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։ Ընդամենը երկու շաբաթ է մնացել մինչև ապրիլի վերջը, ուստի հորդորիր բոլորին մասնակցել քարոզչական ծառայությանը, մինչև ամսվա ավարտվելը։
15 րոպե. Տեղական կարիքներ։
20 րոպե. «Որքան պարզ լինի, այնքան՝ լավ»։b Ընդգրկիր նաև մտքեր «Եկեք «կոնկրետ խոսենք»» հոդվածից («Մեր թագավորական ծառայությունը», 1999 թ. հուլիս, էջ 4)։ Հակիրճ ցուցադրիր մեկ կամ երկու պարզ մատուցումներ։
Երգ 21 և եզրափակիչ աղոթք։
Ապրիլի 23–ով սկսվող շաբաթը
Երգ 114
5 րոպե. Տեղական հայտարարություններ։
15 րոպե. «Ինչպիսի՞ նպատակներ ենք հետապնդում»։ Ելույթ։ Ընդգրկիր նաև համապատասխան կետեր «Դիտարանի» 2000 թ. նոյեմբերի 1–ի համարից (էջ 18–21)։
25 րոպե. «Ուրախություն գտնենք՝ ավելի շատ պարբերագրեր տարածելով»։ Հարց ու պատասխան։ Համեմատիր վերջին վեց ամիսներին տարածված պարբերագրերի թիվը ժողովում ստացված պարբերագրերի թվի հետ։ 8–րդ պարբերությունը քննելիս երկու ռահվիրա քննարկում են մի քանի աչքառու կետեր «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1995 թ. սեպտեմբերի ներդիրից։ Նրանցից յուրաքանչյուրը ցուցադրում է 30–ից 60 վայրկյան տևողությամբ մատուցում պարբերագրով։ Եթե ժամանակը ների, հարցազրույց անցկացրու մեկ կամ երկու ռահվիրաների հետ, որոնք հաջողությամբ տարածում են հատկապես պարբերագրերը։ Անհրաժեշտության դեպքում ցույց տուր, թե ինչպես կարելի է դա անել ձեր տարածքում։
Երգ 13 և եզրափակիչ աղոթք։
Ապրիլի 30–ով սկսվող շաբաթը
Երգ 162
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու ապրիլ ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ Գրքի ուսումնասիրության ղեկավարները պետք է հետևեն, որպեսզի իրենց խմբի բոլոր անդամները հանձնեն իրենց հաշվետվությունները մինչև մայիսի 6–ը։
15 րոպե. «Վկայություն տվեք՝ որպես լավ դրացի»։c Հիշատակիր մեր վարքով վկայություն տալու լրացուցիչ կերպերի մասին (տես «Դիտարան», 1998, ապրիլի 1, էջ 16, պարբ. 16)։
20 րոպե. Ռահվիրաներն օգնում են մյուսներին։ Ծառայողական վերակացուի ելույթը, նաև հարցազրույց։ Ներկայացրու «Ռահվիրաներն օգնում են մյուսներին» ծրագիրը, որը գտնվում է «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1998–ի սեպտեմբերի համարում (էջ 4)։ Պատմիր, թե ինչպիսի օգտակար միջոցներ են ձեռնարկվել ժողովում այդ առնչությամբ։ Հարցազրույց անցկացրու մի ռահվիրայի հետ, որը օգնել է ինչ–որ մեկին, ինչպես նաև մի քարոզչի հետ, որն այդպիսի օգնություն է ստացել։ Ցույց տուր, թե ինչպիսի օգուտներ են քաղել նրանցից յուրաքանչյուրն այդ միջոցառումից՝ ծառայության մեջ միմյանց հետ համագործակցելով։ Խրախուսիր մյուսներին օգտվել այդ միջոցառումից գալիք ամիսներին։
Երգ 95 և եզրափակիչ աղոթք։
Մայիսի 7–ով սկսվող շաբաթը
Երգ 81
10 րոպե. Տեղական հայտարարություններ։
15 րոպե. «Աստծու համար ամեն բան կարելի է»։d Հակիրճ մեկնաբանիր, թե ինչպես է Եհովան օրհնել Թագավորության քարոզչության գործը 1935–ից մինչև մեր օրերը, ինչպես նշված է «Դիտարանի» 1994–ի օգոստոսի 1–ի համարում (էջ 16, պարբ. 20)։ Ընդգծիր, թե ինչ առումով է մի ժամանակ անկարելի թվացել այդ հսկայական գործի ընդլայնումը։
20 րոպե. Ինչպե՞ս կարող է մեր ընտանիքը սուրբ վարք դրսևորել։ Երեցը իր ընտանիքի հետ քննարկում է «Դիտարանի» 1996 թ. նոյեմբերի 1–ի համարում տեղ գտած նյութը (էջ 15–18)։ Քննարկիր այն կերպերը, որոնցով կարելի է սուրբ վարք դրսևորել տանը, հարազատների հետ առնչվելիս, ժողովում, հարևանների շրջապատում, ինչպես նաև դպրոցում և աշխատանքի վայրում։
Երգ 27 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա սկսիր հարց ու պատասխանով քննարկումը։
b Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա սկսիր հարց ու պատասխանով քննարկումը։
c Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա սկսիր հարց ու պատասխանով քննարկումը։
d Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա սկսիր հարց ու պատասխանով քննարկումը։