Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. մայիս. «Դիտարան» և «Արթնացե՛ք» (ռուս.) պարբերագրերը։ Վերայցելություններ կատարելիս հետաքրքրություն նկատելու դեպքում առաջարկեք «Գիտություն» գիրքը կամ «Աստված պահանջում է» գրքույկը՝ նպատակ ունենալով Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսել։ Հունիս. «Ի՞նչ է Աստված մեզնից պահանջում» գրքույկը կամ «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը։ Ուշադրություն դարձրեք Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսելու վրա։ Հուլիս և օգոստոս. կարելի է գործածել ներքոհիշյալ 32 էջանոց գրքույկներից ցանկացածը. «Աստված իսկապես հոգ տանո՞ւմ է մեր մասին», «Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա», «Հարկավո՞ր է հավատալ երրորդությանը», «Կառավարությունը, որը Դրախտ կբերի», «Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո», «Ո՞րն է կյանքի իմաստը. ինչպե՞ս կարելի է այն գտնել» և «Երբ մահանում է քո սիրելիներից մեկը»։ Հարմար լինելու դեպքում կարելի է առաջարկել հետևյալ գրքույկները՝ «Գիրք բոլորի համար», «Մահացածների հոգիները. կարո՞ղ են օգնել կամ վնասել ձեզ. գոյություն ունե՞ն իրականում» և «Եհովայի վկաները 20–րդ դարում»։
◼ Նախագահող վերակացուն կամ նրա կողմից նշանակված եղբայրը հունիսի 1–ին կամ դրանից հետո ընկած մոտ ժամկետում պետք է ստուգի ժողովի ֆինանսական հաշիվները։ Ժողովի հաջորդ ֆինանսական հաշվետվությունից հետո պետք է հայտարարվի այդ ստուգման մասին։
◼ Լույս են տեսել նոր հրատարակություններ.
«Ովքե՞ր են Եհովայի վկաները» (T-73) – ալբաներեն, բուլղարերեն, իվրիտերեն, հունարեն, հունգարերեն, չինարեն, չինարեն (պարզեցված)
«Դու կարող ես դառնալ Աստծո բարեկամը» (նշանը՝ gf) – բուրյաթերեն, հիլիգայնոն, մակեդոներեն, մոկշայերեն
«Քննարկման նյութեր աստվածաշնչյան թեմաներով» – արևելահայերեն
«1997 թ. «Դիտարանի» հրատարակությունների ցանկ» – ֆրանսերեն
«1998 թ. «Դիտարանի» հրատարակությունների ցանկ» – ֆրանսերեն
«1999 թ. «Դիտարանի» հրատարակությունների ցանկ» – ֆրանսերեն
«Ո՞վ է Հիսուսը Քրիստոսը» (T-24) – ղազախերեն
«Երբ մահանում է քո սիրելիներից մեկը» – թաթարերեն
«1998–1999 թթ. «Դիտարանի» հրատարակությունների ցանկ» (նշանը՝ dx98-99, առարկա № 6899) – ուկրաիներեն
«Եսայիայի մարգարեությունը. լույս ողջ մարդկության համար» (հատոր 1–ին, խոշորատառ) (նշանը՝ iplp-1, առարկա № 5429) – ուկրաիներեն
◼ Թողարկվել է նոր տեսաերիզ.
«Մեր եղբայրությունը» (նշանը՝ vcas, առարկա № 2311, PAL և NTSC գունային ստանդարտ. այս տեսաերիզում նկարագրվում են մեր եղբայրության միացյալ ջանքերը, որ գործադրում ենք միասին հավաքվելու, քարոզելու և բնական աղետների ժամանակ միմյանց օգնելու համար՝ չնայած ամենատարբեր հանգամանքներին, որոնց ներքո ապրում ենք) – անգլերեն