Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Հուլիսի 8–ով սկսվող շաբաթը
Երգ 10
15 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Օգտվելով 4–րդ էջի շրջանակից՝ ցուցադրիր, թե ինչպես կարելի է առաջարկել հուլիսի 15–ի «Դիտարանը» և հուլիսի 22–ի «Արթնացե՛ք»–ը։ Երկու մատուցումներում էլ ցույց տուր, թե ինչպես կարելի է շարունակել զրույցը, երբ այն ընդհատում են՝ ասելով. «Մենք արդեն քրիստոնյա ենք» (տե՛ս «Ինչպես վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկը, էջ 11)։
10 րոպե. Հարցերի արկղ։ Ելույթը ներկայացնում է երեցը, որը նյութը հարմարեցնում է տեղական կարիքներին։
20 րոպե. Պատրաստ լինենք ոչ պաշտոնական վկայություն տալու համար։ Քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Մեր ծառայությունը» գրքի 93, 94 էջերի վրա (ռուս.)։ Օգտվելով 2002 թ. հունվար ամսվա «Մեր թագավորական ծառայության» ներդիրի առաջին էջից՝ երկու կամ երեք հակիրճ մատուցումների օգնությամբ ցույց տուր, թե ինչպես կարելի է վկայություն տալ անծանոթին, հարևանին, ազգականին կամ ծանոթ մարդկանց։
Երգ 8 և եզրափակիչ աղոթք։
Հուլիսի 15–ով սկսվող շաբաթը
Երգ 15
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։
15 րոպե. Տեղական կարիքներ։
20 րոպե. Ծանրակշիռ հիմքեր՝ ծառայության ժամանակ կիրառելու Աստվածաշունչը։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ։ Հիսուսը գիտեր Գրությունները և սովորեցնելիս հաճախ էր օգտվում դրանցից (Ղուկ. 24։27, 44–47)։ Նա «ինքն իրենից» ոչինչ չէր սովորեցնում (Յովհ. 7։16–18)։ Կարևոր է ծառայության ժամանակ կիրառել Աստծո Խոսքը։ Աստվածաշնչում գրվածը շատ ավելի ազդեցիկ է, քան մեր խոսքերը (Յովհ. 12։49, 50; Եբր. 4։12)։ Գրությունների տված սփոփանքը և հույսը գրավում են անկեղծ մարդկանց։ Նպատակ դրեք ձեր մատուցման ժամանակ ընթերցել ամենաքիչը մեկ աստվածաշնչային համար։ Նշիր, որ ամսվա ընթացքում առաջարկվող պարբերագրերի մատուցումներում Գրություններից համարներ են ընդգրկված։ Խնդրիր ունկնդիրներին պատմել, թե ինչպես են Աստվածաշունչը կիրառել ծառայության ընթացքում, և ինչպիսի ազդեցություն է թողել իրենց և իրենց լսողների վրա։
Երգ 6 և եզրափակիչ աղոթք։
Հուլիսի 22–ով սկսվող շաբաթը
Երգ 19
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ծնողը երեխայի հետ ծառայության է դուրս եկել։ Ներկայացնում են, թե ինչպես կարելի է կիրառել 4–րդ էջի մատուցումները՝ հիմնված օգոստոսի 1–ի և օգոստոսի 8–ի պարբերագրերի վրա։ Նրանցից մեկը կատարում է «Դիտարանի» մատուցումը, իսկ մյուսը՝ «Արթնացե՛ք»–ի։ Քաջալերիր ծնողներին, որ իրենց երեխաներին ավելի ու ավելի լավ նախապատրաստեն ծառայությանը։
17 րոպե. Ի՞նչ կպատասխանեիր, եթե քեզ հարցնեին իսլամի մասին։ Ելույթ և ցուցադրում։ Շեշտիր այն միտքը, որ հարկավոր է խորաթափանցություն դրսևորել այլ մշակույթի մարդկանց հետ խոսելիս։ Օգտվելով «Աստծո առաջնորդությունը. Դրախտ տանող մեր ճամփան» (ռուս.) գրքույկից՝ հակիրճ բացատրիր, թե ինչ նմանություններ կան Աստվածաշնչի և Ղուրանի միջև (տե՛ս 8–րդ էջի շրջանակը)։ Նաև համառոտ բացատրիր, թե ինչ տարբերություններ կան քրիստոնեական աշխարհի ուսուցումների և Սուրբ Գրությունների միջև (տե՛ս 5–րդ էջի շրջանակը)։ Լավ պատրաստվելով՝ ներկայացրու հետևյալ մատուցումը. «Ես շատ եմ ցանկանում զրուցել այնպիսի մարդկանց հետ, ովքեր պատկանում են մուսուլմանական կրոնին։ Ես կարդացել եմ ձեր կրոնի մասին և վստահորեն կարող եմ ասել, որ մուսուլմանները հավատում են մեկ ճշմարիտ Աստծո և բոլոր մարգարեներին։ [Թույլ տուր պատասխանել։] Կցանկանայի ձեզ հետ զրուցել մի վաղեմի մարգարեության մասին, որում կանխագուշակվել էր, որ երկիրը դրախտ է դառնալու։ Թույլ կտայի՞ք ընթերցել մարգարեի խոսքերը։ [Կարդա Եսայիա 11։6–9։] Այս մարգարեությունը ինձ հիշեցնում է Ղուրանից մի մեջբերում, որը կարող ենք կարդալ այս գրքույկում»։ Բացիր «Աստծո առաջնորդությունը» գրքույկի 9–րդ էջը և կարդա թավատառերով գրված մեջբերումը, որտեղ ասվում է, որ արդար մարդիկ երկիրը կժառանգեն։ Հետաքրքրություն նկատելու դեպքում շարունակիր զրույցը՝ օգտվելով նախորդ էջի 7–9 պարբերություններից։ Առաջարկիր գրքույկը և պայմանավորվիր կրկին այցելելու համար։ Անհրաժեշտ է խորաթափանց լինել այն հարցում, թե ինչ գրականություն ենք ընտրում մուսուլմաններին առաջարկելու համար, և թե ինչպես ենք վկայություն տալիս նրանց։ Ցույց տուր մուսուլմանների համար նախատեսված այն բոլոր հրատարակությունները, որոնք առկա են ժողովում (թերթիկներ՝ «Ինչպե՞ս գտնել Դրախտի ճանապարհը» (ռուս.) [rp], «Արդյոք ճակատագի՞րն է ղեկավարում մեր կյանքը» (ռուս.) [T-71], «Մեծագույն անունը» (ռուս.) [T-72], «Ովքե՞ր են Եհովայի վկաները» (ռուս.) [T-73] և «Կրակոտ դժոխքն Աստծո պատի՞ժն է» [T-74], ինչպես նաև «Աստծո առաջնորդությունը. Դրախտ տանող մեր ճամփան» (ռուս.) [gu] և «Աստծուն ճշմարտապես հնազանդվելու ժամանակը» [sm] գրքույկները)։ Իսլամին վերաբերող հավելյալ տեղեկությունների համար տես նաև «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկը (1998 թ. փետրվար, ներդիր և 1999 թ. նոյեմբեր, էջ 8), «Ինչպես վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկը (էջ 15, 16) և «Մարդկությունը Աստծուն որոնելու ճանապարհին» գիրքը (անգլ., գլուխ 12)։
18 րոպե. Ինչպե՞ս կարող եմ հեռու մնալ Ինտերնետի վտանգներից։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված 2000 թ. հունվարի 22–ի «Արթնացե՛ք»–ի վրա, էջ 19–21 (ռուս.)։ Նշիր, թե ինչպիսի ծուղակների մեջ կարող է ընկնել այն անհատը, որը չափից շատ է օգտվում Ինտերնետից, և բացատրիր, թե ինչպես խուսափել դրանցից։ Հրավիրիր ունկնդիրներին պատմել, թե ինչ օգուտներ են քաղել՝ կիրառելով այս խորհուրդը։
Երգ 28 և եզրափակիչ աղոթք։
Հուլիսի 29–ով սկսվող շաբաթը
Երգ 11
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Քարոզիչներին հիշեցրու հուլիս ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։
10 րոպե. «Նոր շրջանային համաժողովի ծրագիրը»։ Ելույթ։ Հայտարարիր հաջորդ շրջանային համաժողովի ամսաթիվը։ Հորդորիր բոլորին ներկա գտնվել և ուշադիր հետևել ծրագրի ընթացքին։ Խրախուսիր չմկրտված քարոզիչներին մտածել մկրտության համար պահանջվող չափանիշներին համապատասխանելու մասին։ Շեշտիր, թե որքան կարևոր է, որ Աստվածաշունչ ուսումնասիրողները ներկա լինեն համաժողովին։
25 րոպե. «Լինենք համերաշխ և միաբան»։a 3–րդ պարբերությունը քննարկելիս ընդգրկիր մտքեր 2000 թ. ապրիլի 22–ի «Արթնացե՛ք»–ից (էջ 9, 10, ռուս.)։ Իսկ 4–րդ պարբերության քննարկման ժամանակ ընդգրկիր մտքեր 1995 թ. հուլիսի 1–ի «Դիտարանից» (էջ 16, 17, պարբ. 4–6)։
Երգ 26 և եզրափակիչ աղոթք։
Օգոստոսի 5–ով սկսվող շաբաթը
Երգ 18
10 րոպե. Տեղական հայտարարություններ։
20 րոպե. «Բարի լուրը հասցնենք օտարալեզու մարդկանց»։b Ընդգրկիր մտքեր 2002 թ. ապրիլի 1–ի «Դիտարանից» (էջ 24)։ Եթե ձեր տարածքի համար տեղին է, հակիրճ բացատրիր, թե ինչ քայլեր են ձեռնարկվում օտարալեզու մարդկանց քարոզելու համար։ Ցուցադրիր 4–րդ պարբերության մեջ տրված մատուցումը։
15 րոպե. Հրավիրիր ունկնդիրներին պատմել, թե այս ամռանը իրենց հետ ինչպիսի քաջալերական դեպքեր են պատահել մարզային համաժողով գնալու, ենթառահվիրա ծառայելու կամ հոգևոր այլ գործունեությամբ զբաղվելու ժամանակ։
Երգ 2 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։