Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը բանավոր կերպով քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2003 թ. ապրիլի 28–ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Դպրոցի վերակացուն 30 րոպե տևողությամբ կրկնություն է անցկացնում, որն ընդգրկում է մարտի 3–ով սկսվող շաբաթից մինչև ապրիլի 28–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում անցած նյութը։
Դասեր
1. Ի՞նչ պատճառներով կարող է տուժել խոսքի սահունությունը։ [1, be էջ 93] 1) Անծանոթ բառերը, 2) հաճախակի արվող դադարները, եթե նույնիսկ դրանք աննշան են, 3) թերի պատրաստվածությունը, 4) մտքերը նախօրոք տրամաբանական հաջորդականությամբ չբաշխելը, 5) աղքատ բառապաշարը, 6) չափից դուրս շատ բառեր շեշտելը, 7) քերականական կանոնների վատ իմացությունը։
2. Ճի՞շտ է, թե՝ սխալ. Խոսելիս հարկավոր է խուսափել դադար տալուց, քանի որ դրա պատճառով մարդկանց միտքը կարող է թափառել կամ էլ նրանք, օգտվելով առիթից, գուցե մեզ ընդհատեն։ Բացատրեք։ Սխալ է։ Ճիշտ արված դադարները կնպաստեն, որ գլխավոր մտքերը հստակ ընդգծվեն։ Նման դադարները ցույց են տալիս, որ ինչ–որ ասում ես, արժե լսել ու հիշել, և այսպիսով քո խոսքն ավելի երկար կմնա ունկնդիրների հիշողության մեջ։ [4, be էջ 97–98]
3. Ինչո՞վ է կարևոր ելույթ ունենալիս կամ ընթերցելիս ճիշտ տրամաբանական շեշտ դնելը (Նէեմիա 8։8)։ [6, be էջ 101] Տեղին դրված տրամաբանական շեշտն ավելի է հստակեցնում խոսքը։ Դրանով խոսողը կարողանում է գրավել ու պահել ունկնդիրների ուշադրությունը, համոզել նրանց, ինչպես նաև մղել համապատասխան գործերի (Էությունը բավական է)։
4. Ինչպե՞ս անհատը կարող է ճիշտ կիրառել տրամաբանական շեշտը։ [7, be էջ 102, 103] Անհատը կարող է տրամաբանական շեշտը ճիշտ կիրառել՝ ուշադիր քննելով այն նյութը, որ պետք է կարդա, նախադասության մեջ գտնելով իմաստային կշիռ ունեցող այն բառերն ու բառային խմբերը, որոնք հարկավոր է շեշտել, նշելով մտքի փոփոխությունները և մտապահելով գլխավոր կետերը, որոնք ունկնդիրները պետք է հիշեն (Էությունը բավական է)։
5. Որո՞նք են այն կարևոր մտքերը, որ պետք է ընդգծվեն Աստվածաշնչի ուսումնասիրության կամ ժողովի հանդիպման ժամանակ բարձրաձայն կարդալիս [8, be էջ 105] Կարևոր մտքեր են հանդիսանում տվյալ նյութի մեջ գտնվող հարցերի պատասխանները, ինչպես նաև ենթավերնագրի տակ գտնվող հատվածում ամփոփված մտքերը, որոնք կապված են ենթավերնագրի հետ (Էությունը բավական է)։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ № 1
6. Ի՞նչ կարող են ծնողներն անել, որպեսզի իրենց երեխաներին այնպես դաստիարակեն, «որ [նրանք] լսեն, եւ որ սովորեն» քրիստոնեական հանդիպումների ժամանակ (Բ Օրին. 31։12)։ [1, be էջ 16] 1) Ծնողները կարող են իրենց երեխաներին տանել ժողովի բոլոր հանդիպումներին, ինչպես նաև՝ համաժողովների։ 2) Տանը ծնողները կարող են առանձին ժամանակ ընտրել, թե երբ երեխաները պետք է հանգիստ նստեն ու նկարներ դիտեն կամ էլ ընթերցանությամբ զբաղվեն։ 3) Եթե ծնողները հարմար են գտնում, կարող են հանդիպումների ժամանակ իրենց երեխաներին տալ քննարկվող հրատարակության նրանց անձնական օրինակները, ինչպես նաև օգնել նրանց նախապատրաստվելու, որ մասնակցեն հանդիպումների ժամանակ անցկացվող քննարկումներին (Էությունը բավական է)։
7. Ի՞նչ է հոգևոր դրախտը։ [2, w01 1.3, էջ 8–10] Հոգևոր դրախտն այնպիսի միջավայր է, որը «լիքն է.... Տիրոջ գիտութիւնովը» և որտեղ գրեթե բոլոր մարդիկ ցուցաբերում են ‘հոգու պտուղը’։ Հոգևոր դրախտը հնարավորություն է տալիս մարդուն խաղաղ հարաբերությունների մեջ լինել Աստծո և մարդկանց հետ (էությունը բավական է) (Ես. 11։9; Գաղ. 5։22, 23)։
8. Ինչպե՞ս է Առակաց 8։1–3-ը ցույց տալիս, որ բոլորը կարող են իմաստություն ստանալ Աստծուց, և համաձայն Կողոսացիս 2։3–ի՝ որտեղի՞ց կարող ենք իմաստություն գտնել [3, w01 15.3, էջ 25, 28]։ Աստծո իմաստությունը պատկերվում է որպես մի անձ, որը «կանչում է»։ Նա «կանգնած է» այնտեղ, որտեղ մարդիկ կան, ինչպես նաև հասարակական վայրերում՝ քաղաքի դռների ու դարպասների մոտ։ Հիսուսը Աստծո իմաստության մարմնացումն է, ուստի անհատը, նրան նմանվելով, կարող է այդպիսի իմաստություն հանդես բերել (էությունը բավական է) (Գործք 4։12)։
9. Ինչպե՞ս կարող ենք հայտնի դարձնել Աստծո անունը։ [5, be էջ 273–275] Մենք կարող ենք ճշմարիտ Աստծո անունը հայտնի դարձնել՝ խոսակցությունների ժամանակ օգտագործելով այն՝ փոխանակ «Աստված» և «Տեր» տիտղոսների։ Աստծո անունը կարող ենք ցույց տալ Աստվածաշնչից, նաև մատնացույց անելով, օրինակ, հասարակական շենքերի վրայի այն մակագրությունները, որտեղ հանդիպում է նրա անունը։ Նաև շատ կարևոր է մարդկանց ուշադրությունը հրավիրել Եհովայի գերիշխանության, նպատակների, հատկությունների և չափանիշների վրա (Էությունը բավական է)։
10. Ի՞նչ կարևոր մանրամասնություններ մարդիկ կարիք ունեն իմանալու Թագավորության բարի լուրի վերաբերյալ (Մատթ. 24։14)։ [7, be էջ 279, 280] Մարդիկ կարիք ունեն իմանալու, որ 1914 թ.–ին Հիսուսը սկսեց իշխել որպես Աստծո Թագավորության Թագավոր։ Այս իրադարձությունից հետո Սատանան և իր դևերը վայր նետվեցին դեպի երկիր։ Մենք ապրում ենք իրերի այս համակարգի վերջին օրերում, և շուտով Աստծո Թագավորությունը վերջնականորեն կազատի երկրագունդը բոլոր նրանցից, ովքեր ընդդիմանում են իր գերիշխանությանը, ու կհաստատի արդար նոր աշխարհ (էությունը բավական է) (Դան. 2։44; 7։13, 14; Յայտն. 12։7–10; 21։2–4)։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ
11. ա) Մարկոս 13։14–ում հիշատակված «աւերածի պղծութիւնը» ի՞նչ էր իրենից ներկայացնում առաջին դարում։ Դա հռոմեական բանակն էր՝ իր տարբերիչ դրոշակներով։ Այդ դրոշները կուռքեր էին, որոնք գարշելի էին հրեաների համար։ (Էությունը բավական է)։ բ) Ինչի՞ն էր վերաբերում այն, որ «աւերածի պղծութիւնը» «կանգնած [էր] այն տեղումը, որ արժան չէ»։ Դա վերաբերում էր մ.թ. 66–ին հռոմեացիների կողմից Երուսաղեմն ու տաճարը գրոհի ենթարկելուն [2, w99 1.5, էջ 22, պ. 6; w99-U 1.5, էջ 15, պ. 6]
12. Ինչպե՞ս է Ղուկասի Ավետարանը հաստատում, որ Հիսուսն իսկապես Դավթի գահի ժառանգորդն էր (Ղուկ. 3։23–38)։ [3, w92-U 1.10, էջ 9, պ. 3] Ղուկասը Հիսուսի տոհմաբանությունը ներկայացնում է նրա մոր՝ Մարիամի գծով, և անունների այդ հիշատակման մեջ կա Դավթի անունը։ Իսկ Մատթեոսի Ավետարանում Հիսուսի տոհմաբանությունը ներկայացվում է Հովսեփի գծով, որը որդեգրել էր նրան. այստեղ նույնպես կա Դավթի անունը։ Սա ապացուցում է, որ Հիսուսը Դավթի գահի օրինական ժառանգորդն էր։ (Էությունը բավական է)։
13. Հիսուսն ի՞նչ էր ուզում ասել Ղուկաս 12։2 համարում գրված իր խոսքերով։ Չնայած որ փարիսեցիներն իրենց ամբարշտությունը ծածկում էին ցուցադրական բարեպաշտությամբ, վերջիվերջո դա բացահայտվելու էր։ Հետագայում Հիսուսի աշակերտները համարձակորեն մերկացնելու էին նրանց կեղծավորությունը, եթե նույնիսկ դրա համար վտանգելու լինեին իրենց կյանքը (էությունը բավական է) [6, gt 77; Ղուկ. 12։3–5]
14. Կորած դրամի վերաբերյալ Հիսուսի բերած օրինակում ինչո՞ւ է հիշարժան հրեշտակների ցուցաբերած վերաբերմունքը (Ղուկ. 15։8–10)։ Ինչպե՞ս պետք է նրանց օրինակը ազդի մեզ վրա։ Օրինակում ներկայացված կորած մեղավորները հույս են փայփայում Աստծո երկնային Թագավորության անդամներ դառնալու։ Ի վերջո, երկնքում նրանց տրվում է հրեշտակների դիրքից ավելի բարձր դիրք։ Բայց հրեշտակները, նախանձ կամ վիրավորվածություն զգալու փոխարեն, խոնարհաբար ընդունում են, որ այդ մեղավոր մարդիկ դիմագրավել ու հաղթահարել են ծանր իրավիճակներ։ Դրա շնորհիվ նրանք ձեռք են բերել հատկություններ, որոնք կնպաստեն, որ իրենք լինեն կարեկից ու գթառատ երկնային թագավորներ ու քահանաներ (էությունը բավական է)։ [7, gt 85]
15. Ի՞նչ երկու ուխտեր են հիշատակված Ղուկաս 22։29–ում։ Հիսուսի «ես ուխտում եմ ձեզ թագաւորութիւն» խոսքերը վերաբերում են այն Թագավորության ուխտին, որը Հիսուսը կապեց իր հետևորդների հետ։ Նրա «ինչպէս իմ Հայրն էլ ինձ թագաւորութիւն ուխտեց» խոսքերը, ըստ ամենայնի, վերաբերում են Եհովայի՝ իր հետ կապած ուխտին այն մասին, որ Հիսուսը լինելու է Մելքիսեդեկի պես քահանա, ինչպես որ գրված է Սաղմոս 110։4–ում (էությունը բավական է)։ [9, w98 1.2 էջ 26, պ. 18; w98-U 1.2 էջ 17, պ. 18; w89-U 1.7, էջ 19, 20, պ. 19; it-1-E էջ 524]