Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 4/03 էջ 7
  • Հայտարարություններ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հայտարարություններ
  • 2003 Մեր թագավորական ծառայությունը
2003 Մեր թագավորական ծառայությունը
km 4/03 էջ 7

Հայտարարություններ

◼ Տարածելու համար նախատեսված գրականություն։ Ապրիլ և մայիս. «Դիտարան» պարբերագիրը։ Երբ վերայցելում եք հետաքրքրություն ցույց տված անհատներին, որոնց թվում կարող են լինեն մարդիկ, որ ներկա են եղել Հիշատակի երեկոյին և/կամ աստվածապետական այլ միջոցառումներին, սակայն ակտիվորեն չեն համագործակցում ժողովի հետ, ուշադրություն դարձրեք «Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն» գիրքն առաջարկելու վրա։ Ամեն ջանք պետք է գործադրել Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսելու համար հատկապես այն դեպքում, երբ անհատն արդեն ուսումնասիրել է «Գիտություն» գիրքը և «Աստված պահանջում է» գրքույկը։ Հունիս. առաջարկեք «Գիտություն» գիրքը կամ «Աստված պահանջում է» գրքույկը։ Եթե անհատն արդեն ունի այս հրատարակությունները, կարելի է առաջարկել ուրիշ համապատասխան գրքույկ, որ ունեք ձեր ժողովի պահեստում։ Հուլիս և օգոստոս. կարելի է գործածել ներքոհիշյալ 32 էջանոց գրքույկներից որևէ մեկը. «Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին», «Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա», «Ահա Ամէն Բաները Նոր կ’Ընեմ», «Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը», «Աստծո անունը հավիտյան կմնա» (ռուս.), «Կառավարությունը, որը Դրախտ կբերի», «Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո», «Ո՞րն է կյանքի իմաստը. ինչպե՞ս կարելի է այն գտնել», «Երբ մահանում է քո սիրելիներից մեկը»։

◼ Սկսած ապրիլ ամսից՝ 2003 թ. մարզային համաժողովի պլակետկաները ավտոմատ կերպով կուղարկվեն ժողովներ։ Պլակետկաների համար պատվեր ներկայացնելու հարկ չկա։ Կախված յուրաքանչյուր ժողովի քարոզիչների քանակից՝ պլակետկաները կուղարկվեն փաթեթներով՝ յուրաքանչյուրում 25 պլակետկա։ Լրացուցիչ պլակետկաների անհրաժեշտության դեպքում հարկավոր է դրանք պատվիրել «Գրականության պատվերի բլանկով» (S–14)։ Հարկավոր է բոլոր ցանկացողների համար պլակետկաների պլաստմասսայե շապիկներ պատվիրել։

◼ Մասնաճյուղին անհրաժեշտ են ժողովների նախագահող վերակացուների և քարտուղարների հասցեների ու հեռախոսահամարների վերջին տվյալները։ Եթե դրանց մեջ որևէ փոփոխություն տեղի ունենա, ժողովի Ծառայողական կոմիտեն պետք է առանց հետաձգելու լրացնի, ստորագրի և մասնաճյուղ ուղարկի «Նախագահող վերակացուի/քարտուղարի հասցեի փոփոխություն» (S–29) բլանկը։ Փոստի ինդեքսը փոխվելու դեպքում նույնպես հարկավոր է տեղյակ պահել։

◼ Ժողովների քարտուղարները պետք է հոգ տանեն, որպեսզի ժողովում բավարար քանակությամբ լինեն հետևյալ բլանկները՝ «Ընդհանուր ռահվիրայական ծառայության դիմում» (S–205), «Ենթառահվիրայական ծառայության դիմում» (S–205b)։ Դրանք կարելի է պատվիրել «Գրականության պատվերի բլանկով» (S–14)։ Բլանկներ պատվիրեք առնվազն մեկ տարվա համար։ Ստուգեք բոլոր «Ընդհանուր ռահվիրայական ծառայության դիմումները», որպեսզի դրանք ամբողջությամբ լրացված լինի։ Եթե բլանկը լրացնողները չեն կարող հիշել իրենց մկրտության ճշգրիտ ամիս–​ամսաթիվը, պետք է մոտավորապես հաշվեն այն և պահեն իրենց նշումների մեջ։

◼ Եթե պլանավորում եք ճանապարհորդել օտար երկիր և ուզում եք ներկա գտնվել ժողովի հանդիպումներին, ինչպես նաև շրջանային կամ մարզային համաժողովին, ապա օրերի, ժամերի ու անցկացվելիք վայրերի հասցեների մասին տեղեկանալու համար հարկավոր է գրավոր հարցում ուղարկել այն մասնաճյուղ, որի հսկողության տակ գտնվում է տվյալ երկիրը։ Մասնաճյուղերի հասցեները կարելի է գտնել այս տարվա «Տարեգրքի» (ռուս.) վերջին էջում։

◼ «Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը» գրքույկն ուսումնասիրելուց հետո Գրքի ուսումնասիրությանը քննարկվելու է «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից» գրքույկը, որից հետո՝ «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը