Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 9/03 էջ 3
  • Հայտարարություններ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հայտարարություններ
  • 2003 Մեր թագավորական ծառայությունը
2003 Մեր թագավորական ծառայությունը
km 9/03 էջ 3

Հայտարարություններ

◼ Տարածելու համար նախատեսված գրականություն։ Սեպտեմբեր. «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գիրքը։ Հոկտեմբեր. «Դիտարան» պարբերագիրը։ Երբ հետաքրքրություն է ցուցաբերվում, առաջարկեք «Աստված պահանջում է» գրքույկը և հատուկ ջանքեր գործադրեք Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու համար։ Նոյեմբեր. «Գիտություն» գիրքը կամ «Աստված պահանջում է» գրքույկը։ Եթե մարդիկ արդեն ունեն այս հրատարակությունները, առաջարկեք «Երկրպագիր Աստծուն» գիրքը կամ նախկինում լույս տեսած որևէ հրատարակություն։ Դեկտեմբեր. «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գիրքը։

◼ Մասնաճյուղը գրականության համար քարոզիչների անհատական պատվերները չի կատարում։ Նախագահող վերակացուն պետք է հոգ տանի, որ ժողովի գրականության ամսական պատվերը մասնաճյուղ ուղարկելուց առաջ ամեն ամիս հայտարարություն արվի, որպեսզի անհատական պատվերներ կատարել ցանկացողները կարողանան այդ մասին տեղյակ պահել գրականության համար պատասխանատու եղբորը։ Խնդրում ենք, որ հիշեք, թե որ հրատարակությունները կարելի է ստանալ հատուկ պատվերով։

◼ Երեցներին հիշեցում է տրվում, որ հետևեն «Դիտարանի» 1991 թ. հուլիսի 1–ի (էջ 21, 22) համարում տրված հրահանգներին, որոնք վերաբերում են ընկերակցությունից զրկված կամ ընկերակցությունից հրաժարված անհատներին, ովքեր գուցե մտադրություն ունեն վերականգնվելու։

◼ 2004 թ. Հիշատակի երեկոյի առթիվ հատուկ հանրային ելույթը կներկայացվի ապրիլի 18–ին՝ կիրակի օրը։ Ելույթի վերնագիրն ավելի ուշ կհայտարարվի։ Այն ժողովներում, որտեղ այդ շաբաթ այցելելու է շրջանային վերակացուն, կամ համաժողով է անցկացվելու, սույն ելույթը կներկայացվի հաջորդ շաբաթ։ Ոչ մի ժողովում 2004 թ. ապրիլի 18–ից շուտ այն չպետք է ներկայացվի։

◼ Հոկտեմբերի 13–ով սկսվող շաբաթվա Գրքի ուսումնասիրության հանդիպմանը կանցկացվի «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գրքի ամփոփումը։

◼ Հիշեցում՝ կապված Համաժողովների սրահում անցկացվող էքսկուրսիաների ժամերի հետ։ Երկուշաբթիից մինչև շաբաթ՝ ժամը 9։00–11։00, ճաշից հետո՝ ժամը 13։00–17։00։ Կիրակի օրը՝ ժամը 13։00–17։00։ Այն օրերին, երբ Սանկտ Պետերբուրգում անցկացվում է մարզային համաժողով, էքսկուրսիաները կլինեն միայն ժամը 17։00–19։00։ Այն օրերին, երբ շրջանային և հատուկ մեկօրյա համաժողովներ են անցկացվում, Համաժողովների սրահում էքսկուրսիաներ չեն լինի։ Խնդրում ենք ձեզ նախօրոք պայմանավորվել էքսկուրսիաների համար հետևյալ հեռախոսահամարով՝ (812) 303-01-25։ Այն հեռախոսահամարները, որոնց մասին տեղեկացվել էր 2001 թ. հունվար ամսվա «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում, փոխվել են։ Եհովայի վկաների Համաժողովների սրահի հասցեն է՝ ք. Սանկտ Պետերբուրգ, պող. Կոլոմյաժսկի, 21 (մետրո «Պիոներսկայա»)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը