Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 1/04 էջ 3
  • Հայտարարություններ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հայտարարություններ
  • 2004 Մեր թագավորական ծառայությունը
2004 Մեր թագավորական ծառայությունը
km 1/04 էջ 3

Հայտարարություններ

◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. հունվար. 192–էջանոց ցանկացած գիրք, որ ունեք ժողովի պահեստում։ Փետրվար. «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գիրքը։ Մարտ. «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը։ Հատուկ ջանքեր պետք է գործադրել Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսելու համար։ Ապրիլ. «Դիտարան» պարբերագրի առանձին համարներ։ Երբ վերայցելես հետաքրքրություն ցույց տվող անհատներին, այցելիր նաև նրանց, ովքեր ներկա են եղել Հիշատակի երեկոյին կամ աստվածապետական այլ միջոցառումների, սակայն ակտիվորեն չեն համագործակցում կազմակերպության հետ։ Ուշադրություն դարձրու «Երկրպագիր Աստծուն» գիրքն առաջարկելու վրա։ Ամեն ջանք պետք է գործադրել Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն սկսելու համար, հատկապես երբ անհատն արդեն ուսումնասիրել է «Գիտություն» գիրքը և «Աստված պահանջում է» գրքույկը։

◼ Ուրախ ենք տեղեկացնելու, որ «Մոտեցիր Եհովային» գիրքը լույս է տեսնելու արևելահայերեն լեզվով, և սկսած 2004 թ. մարտի 15–ով սկսվող շաբաթից՝ այն ուսումնասիրելու ենք ժողովի Գրքի ուսումնասիրության հանդիպմանը։

◼ Փետրվար ամսից սկսած (մարտի 7–ից ոչ ուշ) շրջանային վերակացուները հանդես կգան «Ո՞ւմ արժեքներն ես թանկ համարում» նոր հանրային ելույթով։

◼ Ժողովները պետք է պատրաստություններ տեսնեն Հիշատակի երեկոյի կապակցությամբ, որն այս տարի տեղի կունենա ապրիլի 4–ին՝ կիրակի օրը՝ արևամուտից հետո։ Թեև ելույթը կարող է արևամուտից առաջ սկսվել, սակայն խորհրդանիշները նախքան արևամուտը չպետք է փոխանցվեն։ Տեղի աղբյուրներից տեղեկացեք, թե երբ է ձեր տեղանքում արևը մայր մտնելու։ Քանի որ այդ օրը, բացի քարոզչական ծառայության հանդիպումներից, ուրիշ ոչ մի հանդիպում չի անցկացվելու, հարկավոր է միջոցներ ձեռնարկել «Դիտարանի» ուսումնասիրությունը մեկ ուրիշ օր անցկացնելու համար։ Շրջանային վերակացուները կարիք կունենան այդ շաբաթվա հանդիպումները փոխելու՝ տեղի հանգամանքներին համապատասխան։ Թեև ցանկալի է, որ յուրաքանչյուր ժողով առանձին անցկացնի Հիշատակի երեկոն, միշտ չէ, որ դա հնարավոր է։ Եթե մի քանի ժողովներ օգտվում են միևնույն Թագավորության սրահից, հավանաբար հարկ կլինի, որ ժողովներից մեկը կամ մի քանիսը մեկ ուրիշ շենք գտնեն։ Խորհուրդ ենք տալիս հնարավորության դեպքում իրար հաջորդող ծրագրերի միջև առնվազն 40 րոպե ընդմիջում տալ, որպեսզի բոլորը կարողանան լիարժեք օգուտներ քաղել միջոցառումից։ Ուշադիր պետք է լինել երթևեկության և ավտոմեքենաները կանգնեցնելու հարցում, այդ թվում նաև ուղևորների՝ փոխադրամիջոց նստելու և իջնելու հարցում։ Ելնելով տեղի պայմաններից՝ երեցների խորհուրդը պետք է որոշի, թե ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը