Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 1/04 էջ 3
  • Հարցերի արկղ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հարցերի արկղ
  • 2004 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Ելույթի ժամանակը և համաչափությունը
    Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
  • Հարցերի արկղ
    2002 Մեր թագավորական ծառայությունը
  • Ինչպե՞ս պատրաստվել Ծառայողական հանդիպմանը
    2009 Մեր թագավորական ծառայությունը
  • Հրահանգներ՝ Ծառայողական հանդիպման մասերն անցկացնողներին
    2010 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2004 Մեր թագավորական ծառայությունը
km 1/04 էջ 3

Հարցերի արկղ

◼ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ժողովի հանդիպումները սկսվեն և ավարտվեն նշանակված ժամանակին։

Ժամանակը թռչում է, երբ մեր ընկերներին պատմում ենք ինչ–​որ ոգևորիչ բան։ Այդ է պատճառը, որ հանդիպումների մասերը թերևս դժվար է ներկայացնել հատկացված ժամանակում։ Ի՞նչը կօգնի մեզ այս հարցում։

Ժամանակին սկսիր։ Երբ ժողովը հավաքվում է հանդիպման, գուցե օգտակար լինի հրավիրել ունկնդիրներին իրենց տեղերը զբաղեցնել ծրագրի սկզբից մեկ կամ երկու րոպե առաջ, որպեսզի հնարավոր լինի նշանակված ժամին կազմակերպված ձևով սկսել հանդիպումը (Ժող. 3։1)։ Ավելի փոքր հանդիպումները, ինչպես օրինակ՝ քարոզչական ծառայության հանդիպումը, պետք է սկսել ժամանակին և չսպասել նրանց, որոնք գուցե ավելի ուշ գան։

Լավ նախապատրաստվիր։ Ժամանակը արդյունավետորեն օգտագործելու եղանակներից մեկը նախօրոք պատրաստվելն է։ Մտքումդ պահիր քեզ հանձնարարված թեմայի նպատակը։ Որոշիր գլխավոր կետերը և հստակ կերպով ընդգծիր դրանք։ Աշխատիր չշեղվել թեմայից աննշան մանրամասնությունների քննարկումով։ Պարզ մատուցիր ելույթդ։ Եթե տվյալ մասում ցուցադրումներ կամ հարցազրույցներ են ընդգրկված, նախօրոք անհրաժեշտ է փորձել դրանք։ Ելույթդ բարձրաձայն փորձելիս հնարավորության դեպքում հետևիր ժամանակին։

Նյութը հատվածների բաժանիր։ Անկախ այն բանից, թե քեզ ինչ է հանձնարարված՝ ելույթ թե ունկնդիրների հետ քննարկում՝ գուցե օգտակար համարես քննարկվող նյութը հատվածների բաժանել։ Որոշիր, թե որքան ժամանակ ես տրամադրելու յուրաքանչյուր հատվածին և գրառումներիդ թղթի լուսանցքում նշիր։ Ելույթդ ներկայացնելիս հետևիր ժամանակին։ Ունկնդիրների հետ քննարկման ժամանակ նյութի ներածական մասի համար չափից ավելի մեկնաբանություններ չպետք է տրվեն, քանի որ այդ դեպքում նյութի ավելի կարևոր հատվածը հապճեպ կքննարկվի։ «Դիտարանի» ուսումնասիրությունն անցկացնողները պետք է բավականաչափ ժամանակ թողնեն վերջում կրկնության հարցերը քննարկելուն։ Նաև նրանք պետք է ուշադիր լինեն, որ չօգտագործեն եզրափակիչ երգի ու աղոթքի համար հատկացված ժամանակը։

Ժամանակին ավարտիր։ Եթե հանդիպումը, օրինակ՝ Ծառայողական հանդիպումը, բաղկացած է մի քանի մասերից, յուրաքանչյուր հռետոր պետք է լուրջ ուշադրություն դարձնի այն բանի վրա, թե երբ պետք է սկսի ու ավարտի իր բաժինը։ Ի՞նչ կարող ենք անել, եթե տեսնում ենք, որ հանդիպման ավարտը գուցե ձգձգվի։ Հաջորդ ելույթներով հանդես եկող եղբայրներից մեկը կամ մի քանիսը գուցե կրճատեն իրենց ելույթի ժամանակը՝ քննարկելով միայն գլխավոր մտքերը, իսկ որոշ մանրամասնություններ բաց թողնեն։ Դա անելու կարողությունը հմուտ ուսուցիչ լինելու նշաններից է։

Մենք՝ ունկնդիրներս, կարող ենք օգնել եղբայրներին մեր դիպուկ և կարճ մեկնաբանություններով։ Ինչպես տեսնում ենք, բոլորս էլ կարող ենք մեր աջակցությունը ցույց տալ, որպեսզի հանդիպումներն անցնեն «պարկեշտութեամբ եւ կարգով» (Ա Կորնթ. 14։40)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը