Հայտարարություններ
◼ Փետրվար. «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գիրքը։ Մարտ. «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը։ Հատուկ ջանքեր պետք է գործադրել Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսելու համար։ Ապրիլ և մայիս. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը։ Հետաքրքրություն ցուցաբերած անհատներին այցելելիս առաջարկիր «Երկրպագիր Աստծուն» գիրքը։ Այդպիսի անհատների թվում կարող են լինել նաև նրանք, ովքեր ներկա են եղել Հիշատակի երեկոյին և/կամ աստվածապետական ուրիշ միջոցառումների, սակայն ակտիվորեն չեն համագործակցում կազմակերպության հետ։ Պետք է ջանքեր գործադրել՝ Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսելու հատկապես այն դեպքում, երբ անհատն արդեն ուսումնասիրել է «Գիտություն» գիրքը և «Աստված պահանջում է» գրքույկը։
◼ Նախագահող վերակացուն կամ նրա կողմից նշանակված եղբայրը մարտի 1–ին կամ դրանից հետո ընկած մոտ ժամկետում պետք է ստուգի ժողովի ֆինանսական հաշիվները։ Ժողովի հաջորդ ֆինանսական հաշվետվությունից հետո պետք է հայտարարվի այդ ստուգման մասին։ Կարդա այն նամակները, որոնցում կազմակերպությունը իր երախտագիտությունն է հայտնում կամավոր նվիրատվությունների համար, որոնք ուղարկվել են ժողովի կողմից՝ համաշխարհային գործին օժանդակելու համար կամ այլ նպատակներով։
◼ Քարտուղարն ու ծառայողական վերակացուն պետք է վերանայեն բոլոր ընդհանուր ռահվիրաների գործունեությունը։ Եթե որևէ մեկը դժվարանում է լրացնել պահանջվող ժամերի քանակը, երեցները միջոցներ կձեռնարկեն, որպեսզի նա աջակցություն ստանա։ Խորհուրդների համար տես տարեկան նամակները (S–201)։
◼ 2004 թ. Հիշատակի երեկոյի առիթով հատուկ հանրային ելույթի վերնագիրն է՝ «Եղիր քաջ և վստահիր Եհովային»։ Այս հայտարարության հետ կապված տեղեկություններ կարող ես գտնել «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2003 թ. սեպտեմբերի համարում։