Նոր շրջանային համաժողովի ծրագիրը
Այս ‘չար ժամանակներում’ մենք աստվածային իմաստության կարիք ունենք, որպեսզի Եհովայի հաճությանն արժանանանք և այն չկորցնենք (Բ Տիմոթ. 3։1)։ 2005 թ. ծառայողական տարվա շրջանային համաժողովի ծրագրից մենք գործնական խորհուրդներ, նաև քաջալերություն կստանանք, քանի որ համաժողովի թեման է՝ «Առաջնորդվեք ‘վերին իմաստությամբ’» (Յակ. 3։17)։
Առաջին ելույթաշարը, որ կոչվում է՝ ««Վերին իմաստութիւնը» դրսևորենք մեր կյանքում», կօգնի մեզ հասկանալ, թե ինչ է նշանակում լինել սուրբ, խաղաղարար, ողջամիտ (ՆԱ) և հնազանդվելու պատրաստ (ՆԱ)։ Ապա շրջանային վերակացուն ներկաների ուշադրությունը կհրավիրի աստվածային իմաստության երեք ուրիշ երեսակների վրա։ Մարզային վերակացուն կեզրափակի առաջին օրվա ծրագիրը՝ բացատրելով, թե ինչ առումով են քրիստոնյաները սպառազինված ‘Աստծո իմաստությունը խոսելու’ համար, թեպետ, ոմանց կարծիքով, նրանք «առանց ուսմունքի եւ տգէտ մարդիկ» են (Գործք 4։13)։
Երկրորդ օրվա ելույթաշարը, որ կոչվում է՝ «Հետամուտ եղիր շինիչ բաներին», կօգնի մեզ զանազանել այն բաները, որոնք կարող են թուլացնել մեզ հոգևորապես, և խուսափել դրանցից։ Նաև կիմանանք, թե ինչպես կարող ենք կերտել մյուսներին ժողովի հանդիպումներին, քարոզչական ծառայության ժամանակ, ինչպես նաև ընտանիքում։ Հանրային ելույթը, որի վերնագիրն է՝ «Ինչպես է աստվածային իմաստությունը օգուտներ բերում մեզ», կօգնի մեզ ավելի բարձր գնահատել այն օգուտները, որ ստանում ենք՝ Աստծո սկզբունքները կյանքում կիրառելով։ Եզրափակիչ ելույթը՝ «Աստվածային իմաստությամբ գործելը պաշտպանում է մեզ», կամրացնի մեր վճռականությունը, որ այս վերջին օրերում իմաստություն ստանալու համար դիմենք Եհովային։
Յուրաքանչյուր համաժողովի նշանակալի պահը նոր աշակերտների մկրտությունն է։ Ծրագրում ընդգրկված են նաև Աստվածապետական ծառայության դպրոցը և «Դիտարանի» ուսումնասիրությունը։ Եհովան ցանկանում է, որ բոլորս էլ օգուտներ քաղենք այն իմաստությունից, որ նա տալիս է։ Մենք հոգևոր հարստություն ձեռք կբերենք՝ ընդունելով այն խորհուրդներն ու քաջալերությունը, որ սպասում են մեզ շրջանային համաժողովին (Առակ. 3։13–18)։