Շրջանային համաժողով, որն օգնում է պահպանելու մեր հոգևոր վիճակը
1. Ո՞րն է Եհովայի տրամադրած միջոցներից մեկը, որն օգնում է մեզ քարոզելու բարի լուրը։
1 Եհովան առատորեն կրթում և ուժ է տալիս, որ կատարենք մեզ հանձնարարված գործը՝ բարի լուրի քարոզչությունը (Մատթ. 24։14; 2 Տիմոթ. 4։17)։ Ամեն տարի կազմակերպվող շրջանային համաժողովները այսպիսի կրթություն ստանալու լավ միջոց են։ 2010 թ. ծառայողական տարվա շրջանային համաժողովի թեման է «Պահպանիր քո հոգևոր վիճակը», որը հիմնված է Հռոմեացիներ 8։5 և Հուդա 17–19 համարների վրա։ Այս համաժողովը անցկացվելու է՝ 2009 թ. օգոստոսի 31–ից սկսած։
2. ա) Ի՞նչ օգուտներ կքաղենք շրջանային համաժողովից։ բ) Ինչպե՞ս են անցած շրջանային համաժողովները նպաստել քո ծառայության բարելավմանը։
2 Օգուտները։ Համաժողովի թեմաները կօգնեն տեսնելու այն վտանգները, որոնք կարող են շեղել մեր ուշադրությունը կարևոր բաներից և խլել մեր ժամանակը։ Մենք կիմանանք, թե ինչպես կարող ենք զգուշանալ «ամեն բան կարելի է» մտածելակերպից, և թե ինչպիսին պետք է լինի հոգևոր անձնավորությունը։ Կիրակի օրվա ելույթաշարը կօգնի մեզ տեսնելու, թե ինչպես կարող են անհատները և ընտանիքները ամրացնել իրենց հոգևոր վիճակը՝ չնայած ճնշումներին և հավատի փորձություններին։ Թեմաները կսովորեցնեն մեզ պահպանել մեր սիրտն ու հոգևոր վիճակը և միշտ հիշել ապագա հրաշալի օրհնությունների մասին։
3. Ի՞նչ պետք է անես, երբ իմանաս շրջանային համաժողովի անցկացման օրը և վայրը։
3 Երբ իմանաս շրջանային համաժողովի անցկացման օրն ու վայրը, ծրագրիր ներկա լինել երկու օրերին և ուշադրությամբ լսել բոլոր թեմաները։ Վստահ եղիր, որ Եհովան օրհնում է ժրաջան մարդու ծրագրերը (Առակ. 21։5)։
4. Ինչպե՞ս կօգնի մեզ շրջանային համաժողովը։
4 Անշուշտ, Եհովան է տալիս ամեն բարի պարգև։ Հավատարիմ ծառա դասակարգի կողմից պատրաստված ծրագրի շնորհիվ կկարողանանք շարունակել մեր քրիստոնեական ծառայությունը։ Մենք երախտապարտ ենք Եհովային, որ օգնում է մեզ «առանց տատանվելու՝ ամուր բռնել մեր հույսի մասին հրապարակորեն հռչակելու հնարավորությունը» (Եբր. 10։23–25; Հակ. 1։17)։