Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 8/12 էջ 2
  • Պահպանիր քո միտքը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պահպանիր քո միտքը
  • 2012 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Շրջանային համաժողով, որն օգնում է պահպանելու մեր հոգևոր վիճակը
    2009 Մեր թագավորական ծառայությունը
  • Պահպանիր քո խիղճը
    2012 Մեր թագավորական ծառայությունը
  • Շրջանային համաժողովները նպաստում են ծառայությանը
    2010 Մեր թագավորական ծառայությունը
  • Աստծու Խոսքը օգտակար է սովորեցնելու համար
    2013 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2012 Մեր թագավորական ծառայությունը
km 8/12 էջ 2

Պահպանիր քո միտքը

1. Ո՞րն է 2013թ. ծառայողական տարվա շրջանային համաժողովի խորագիրը, և ո՞րն է ծրագրի նպատակը։

1 Հիսուսը իր աշակերտներին պատվիրեց սիրել Եհովային ամբողջ սրտով, հոգով և մտքով (Մատթ. 22։37, 38)։ Այս տարվա մարզային, շրջանային և մեկօրյա հատուկ համաժողովները նախատեսված են մեր ներքին անձնավորությունը ուժեղացնելու համար։ Հավանաբար հիշում ես, որ մարզային համաժողովի խորագիրն էր՝ «Պահպանի՛ր քո սիրտը», իսկ 2013թ. մեկօրյա հատուկ համաժողովի խորագիրը՝ «Պահպանիր քո խիղճը»։ Շրջանային համաժողովները, որոնք կսկսվեն անցկացվել հաջորդ ամսից, ունեն հետևյալ խորագիրը. «Պահպանիր քո միտքը», որը հիմնված է Մատթեոս 22։37 համարի վրա։ Այս համաժողովի նպատակն է օգնել յուրաքանչյուրիս վերլուծելու մեր մտքերը, որպեսզի դրանք ավելի հաճելի լինեն Եհովային։

2. Ծրագրի ընթացքում ո՞ր հարցերի պատասխանները պետք է փորձենք գտնել։

2 Ի՞նչ է ներկայացվելու։ Շրջանային համաժողովի ծրագիրը լսելիս փորձիր գտնել հետևյալ հարցերի պատասխանները։

• Ինչպե՞ս կարող ենք խուսափել «մարդկանց մտքերից»։

• Ինչպե՞ս կարող ենք նպաստել այն բանին, որ մարդկանց կուրացած մտքերի վրայից քողը հեռացվի։

• Ի՞նչ մտածելակերպ ենք ուզում ունենալ։

• Որո՞նք են խորհրդածության օգուտները։

• Ինչպե՞ս կարող ենք թույլ տալ, որ Եհովան ձևավորի մեր մտածելակերպը։

• Ինչպե՞ս կարող են ամուսինները, կանայք, ծնողները և երեխաները նպաստել ընտանիքի երջանկությանը։

• Ինչպե՞ս կարող ենք պատրաստ լինել Եհովայի օրվան։

• Ի՞նչ է նշանակում պատրաստել մեր միտքը գործունեության։

• Ի՞նչ օգուտներ են ստանում նրանք, ովքեր կիրառում են սովորածը։

3. Ինչո՞ւ է կարևոր երկու օրերին էլ ներկա լինել, ուշադիր լսել և սովորածը կիրառել։

3 Սատանան ամեն ինչ անում է, որ ապականի մեր միտքը (2 Կորնթ. 11։3)։ Ուստի մենք պետք է պահպանենք մեր միտքը և հսկենք այն։ Պետք է շարունակ դրսևորենք Քրիստոսի մտածելակերպը և պայքարենք այս անօրեն աշխարհի ազդեցության դեմ (1 Կորնթ. 2։16)։ Եկեք ամեն ինչ անենք, որ շրջանային համաժողովի երկու օրերին էլ ներկա լինենք։ Ուշադիր լսիր ծրագիրը։ Լսած մտքերը կիրառելով՝ միտքդ կպատրաստես եռանդուն գործունեության՝ Թագավորության շահերը առաջ տանելու համար (1 Պետ. 1։13)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը