Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Հունվարի 10–ով սկսվող շաբաթը
Երգ 223
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ 8–րդ էջում տրված համապատասխան մատուցման օգնությամբ (եթե այն կիրառելի է ժողովի տարածքի համար) ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել հունվարի 15–ի «Դիտարանը»։ Դրանից հետո ցույց է տրվում, թե ինչպես կարելի է «Դիտարանի» նույն համարը առաջարկել ոչ Վկա ազգականին։ Կարելի է նաև ցուցադրել այլ գործնական մատուցում։
15 ր. ««Սնուած հաւատքի խօսքերով»»։a Եթե ժամանակը թույլ է տալիս, կարդա և քննարկիր բերված սուրբգրային համարները։
20 ր. «Փորձիր ճկուն լինել»։ Քննարկում ունկնդիրների հետ, որը հիմնված է ներդիրում տպագրված հոդվածի վրա (էջ 6)։ Ցուցադրվում է երկու օրինակ, թե ինչպես կարելի է ճկունություն հանդես բերելով առաջարկել ընթացիկ ամսվա համար նախատեսված գրականությունը։ Յուրաքանչյուր ցուցադրման ժամանակ քարոզիչը կարդում է մի սուրբգրային համար, որը շոշափում է զրուցակցին մտահոգող հարցը։
Երգ 143 և եզրափակիչ աղոթք։
Հունվարի 17–ով սկսվող շաբաթը
Երգ 34
10 ր. Տեղական հայտարարություններ։
15 ր. Երիտասարդնե՛ր, առաջադիմո՞ւմ եք հոգևորապես։ Երեցի ելույթը, որը հիմնված է «Դիտարանի» 2003 թ. ապրիլի 1–ի համարի վրա, էջ 8–10։ Հիշատակիր մի քանի իրագործելի և հասանելի նպատակների մասին ու խրախուսիր երիտասարդներին, որ կոնկրետ հոգևոր նպատակներ դնեն իրենց առջև։
20 ր. «Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրություններ անցկացնենք — Մաս 5»։b Ընդգրկիր ցուցադրում, որի ժամանակ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելու մեջ հմուտ քարոզիչը նոր քարոզչի հետ քննարկում է, թե ինչպես կարելի է խուսափել 4–րդ և 5–րդ պարբերություններում նշված ծուղակներից։
Երգ 78 և եզրափակիչ աղոթք։
Հունվարի 24–ով սկսվող շաբաթը
Երգ 163
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։ Հակիրճ ամփոփիր «Տեսաֆիլմեր՝ թվային տեսասկավառակի վրա» շրջանակը։
10 ր. Հարցերի արկղ։ Ելույթ։
25 ր. «Ինչպես գործածել տրված մատուցումները»։c Օգտվիր նշված հարցերից։ Հիշատակիր, որ այս թերթիկի ներդիրում (էջ 3–5) բերված են մատուցումներ մեր հրատարակություններն առաջարկելու համար։ Այս ներդիրը պահեք ողջ տարվա ընթացքում գործածելու համար։ Հոդվածը քննարկելուց հետո քննարկիր, թե ինչպես կարելի է «Մոտեցիր Եհովային» գիրքը առաջարկել փետրվար ամսին։ Ցուցադըրվում է երկու մատուցում։ Դրանք կարող են հիմնված լինել հոդվածի 3–րդ էջում տրված մատուցումների վրա։ Կարելի է ցուցադրել ձեր տարածքի համար գործնական այլ մատուցումներ։
Երգ 200 և եզրափակիչ աղոթք։
Հունվարի 31–ով սկսվող շաբաթը
Երգ 157
10 ր. Տեղական հայտարարություններ։ Քարոզիչներին հիշեցրու հունվար ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ 8–րդ էջում տրված համապատասխան մատուցման օգնությամբ (եթե այն կիրառելի է ժողովի տարածքի համար) ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել փետրվարի 1–ի «Դիտարանը»։ Կարելի է նաև ցուցադրել այլ գործնական մատուցում։
15 ր. Տեղական կարիքներ։
20 ր. Գրությունները քննո՞ւմ ես ամեն օր։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ, որը հիմնված է «Գրությունները քննենք ամեն օր 2005» գրքույկի նախաբանի վրա։ Քննարկիր, թե ինչու է կարևոր ամեն օր մի քանի րոպե տրամադրել օրվա խոսքը և մեկնաբանությունը քննելուն։ Նախօրոք խնդրիր մեկ կամ երկու քարոզչի պատմել, թե օրվա խոսքը քննելու համար ինչ կարգ են սահմանել, և ինչ օգուտներ է դա իրենց բերել։ Ելույթն ավարտիր 2005 թ. տարվա խոսքի հակիրճ քննարկումով։
Երգ 184 և եզրափակիչ աղոթք։
Փետրվարի 7–ով սկսվող շաբաթը
երգ 97
10 ր. Տեղական հայտարարություններ։
15 ր. Օգնիր նորերին սովորելու սիրել Աստծուն և մերձավորին։ Ելույթ, որը հիմնված է «Դիտարանի» 2004 թ. հուլիսի 1–ի համարի վրա, էջ 16, պարբերություններ 7–9։ Ընդգծիր, թե ինչպես կարող է ժողովի յուրաքանչյուր անդամ օգնել նորերին դառնալ Քրիստոսի աշակերտ։
20 ր. Եհովան ոչ մի բարիք չի խնայում (Սաղ. 84։11)։ Հարցազրույց մի քանի քույր–եղբայրների հետ, որոնք հավատարիմ են մնացել փորձությունների ժամանակ։ Ի՞նչ դժվարությունների միջով են նրանք անցել։ Ի՞նչն է նրանց օգնել հաղթահարելու դրանք։ Ի՞նչ ուրախություն և օրհնություններ են նրանք ստացել։
Երգ 104 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություններ]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։