Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Ծանոթագրություն։ Ամառվա ամիսներին յուրաքանչյուր շաբաթվա համար «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում կտպագրվի Ծառայողական հանդիպման ծրագիրը։ Ժողովներն անհրաժեշտության դեպքում կարող են փոփոխություններ մտցնել Ծառայողական հանդիպման ծրագրում, որ կարողանան ներկա լինել «Աստվածահաճո հնազանդություն» անվանումը կրող մարզային համաժողովին։ Եթե տեղին է, համաժողովին նախորդող շաբաթվա Ծառայողական հանդիպմանը 15 րոպե հատկացրեք քննարկելու այս ամսվա թերթիկի ներդիրում տեղ գտած խորհուրդները, որոնք կիրառելի են ձեր ժողովի համար։ Համաժողովից մեկ կամ երկու ամիս անց Ծառայողական հանդիպումներից մեկի ժամանակ 15 կամ 20 րոպե (թերևս «Տեղական կարիքներ» բաժինը) տրամադրեք կրկնելու համաժողովի ծրագրից ուշագրավ մտքեր, որոնք օգտակար են եղել քարոզիչների համար ծառայության մեջ։ Ծառայողական հանդիպման այս հատուկ մասի ժամանակ մենք հնարավորություն կունենանք պատմելու, թե ինչպես ենք կիրառում համաժողովի ժամանակ մեր սովորածը, և թե ինչպես է դա օգնում մեզ ավելի արդյունավետորեն ծառայել։
Ապրիլի 11–ով սկսվող շաբաթը
15 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ 8–րդ էջում տրված մատուցումների օգնությամբ (եթե դրանք կիրառելի են ժողովի տարածքում) ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել ապրիլի 15–ի «Դիտարանը» և «Արթնացե՛ք»–ի ապրիլ–հունիս համարը։ Կարելի է նաև ցուցադրել այլ գործնական մատուցումներ։ Մատուցումներից մեկում քարոզիչը վկայություն է տալիս փողոցում։
15 ր. «Հաստատակամորեն քարոզենք»։a Եթե ժամանակը թույլ է տալիս, հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ նշված սուրբգրային համարների վերաբերյալ։
15 ր. «Բարի գործեր անենք և առատաձեռն լինենք»։* Ցույց տուր, թե ինչպես կարելի է նյութը կիրառել ժողովի տարածքում և նշիր, թե ինչ գործնական կերպեր կան, որոնցով կարող ենք օգնել ուրիշներին։
Երգ 47 և եզրափակիչ աղոթք։
Ապրիլի 18–ով սկսվող շաբաթը
Երգ 76
10 ր. Տեղական հայտարարություններ։
20 ր. «Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրություններ անցկացնենք—Մաս 8»։b Ընդգրկիր կարճ ցուցադրում, որում քարոզիչը Աստվածաշունչը ուսումնասիրողին տալիս է «Եհովայի վկաներ. ովքե՞ր են, ինչի՞ն են հավատում» գրքույկը։ Քարոզիչը ուշադրություն է հրավիրում գրքույկի 20–րդ էջի նկարի վրա և հակիրճ պատմում է Հանրային հանդիպման մասին։ Նա նաև հիշատակում է հաջորդ հանրային ելույթի վերնագիրը և հրավիրում է ուսումնասիրողին ներկա լինել այդ հանդիպմանը։
15 ր. Ողջամիտ լինենք՝ ապրելով էլեկտրոնիկայի այս դարում (Տիտոս 2։11, 12)։ Ելույթ, որը հիմնված է «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2002 թ. սեպտեմբերի համարի վրա (էջ 8, պարբերություն 1–7) և 1999 թ. նոյեմբերի համարի վրա (էջ 5, պարբերություն 24–26 և էջ 6, պարբերություն 35, 36)։ Ժամանակ լինելու դեպքում «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1999 թ. նոյեմբերի համարի ներդիրից կարելի է ընդգրկել ուրիշ մտքեր ևս, եթե դրանք կիրառելի են ժողովի տարածքի համար։
Երգ 169 և եզրափակիչ աղոթք։
Ապրիլի 25–ով սկսվող շաբաթը
Երգ 111
15 ր. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։ Կարդա նվիրատվությունների համար մասնաճյուղի շնորհակալական նամակը։ Հիշեցրու քարոզիչներին ապրիլ ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ 8–րդ էջում տրված մատուցման օգնությամբ (եթե այն կիրառելի է ժողովի տարածքի համար) ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել մայիսի 1–ի «Դիտարանը»։ Կարելի է նաև ցուցադրել այլ գործնական մատուցում։ Մատուցման մեջ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է պատասխանել խոսակցությունն ընդհատող այսպիսի առարկության՝ «դա ինձ չի հետաքրքրում» (տե՛ս «Ինչպես վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկը, էջ 8)։ Նշիր, թե ո՛ր հոդվածները գուցե ավելի շատ հետաքրքրեն ձեր տարածքի մարդկանց։
30 ր. «Գովաբանենք Եհովային մեծ ժողովում»։c Անցկացնում է ժողովի քարտուղարը։ Հիշատակիր այն համաժողովի մասին, որին ձեր ժողովը նշանակված է։ Համարակալված պարբերությունները քննարկեք այնպես, ինչպես «Դիտարանի» ուսումնասիրության հոդվածն է քննարկվում։ Պարբերությունները կարդալու համար պետք է ընթերցող նշանակել։ Կրկնեք «Մարզային համաժողովի հետ կապված հիշեցումներ» շրջանակը։
Երգ 8 և եզրափակիչ աղոթք։
Մայիսի 2–ով սկսվող շաբաթը
Երգ 148
10 ր. Տեղական հայտարարություններ։ Հակիրճ ներկայացրու «Ուսումնասիրում ենք «Արթո՛ւն կացեք» գրքույկը» հոդվածը (էջ 6)։ Նշիր, որ այս հոդվածում ներկայացված է գրքույկի ուսումնասիրության ծրագիրը։ Խրախուսիր բոլորին լավ նախապատրաստվել և մասնակցել յուրաքանչյուր շաբաթվա ուսումնասիրությանը, որը կսկսվի մայիսի 23–ով սկսվող շաբաթից։
15 ր. Տեղական կարիքներ։
20 ր. «Բոլոր տեսակի մարդիկ կփրկվեն»։d Նշիր, թե ինչպես կարելի է այս նյութը կիրառել ժողովի տարածքում։
Երգ 112 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
d Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։