Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Փետրվարի 13–ով սկսվող շաբաթը
Երգ 121
10 ր. Տեղական հայտարարություններ։ 8–րդ էջում տրված համապատասխան մատուցման օգնությամբ (եթե այն կիրառելի է ժողովի տարածքի համար) ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել փետրվարի 15–ի «Դիտարանը»։ Մատուցման մեջ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է վկայություն տալ հասարակական վայրում։
10 ր. Եհովայի կազմակերպության հետ համաքայլ ընթանո՞ւմ ես։ Ելույթ՝ հիմնված «Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը» գրքի վրա, էջ 7–10, ռուս.։
25 ր. «Մարդկանց ուշադրությունը հրավիրենք ‘աշխարհի լույսի’ վրա»։a Անցկացնում է ծառայողական վերակացուն։ Հայտարարիր այն քարոզիչների անունները, որոնք ծառայում են որպես ենթառահվիրա։ Հիշատակիր քարոզչական ծառայության համար կազմակերպված լրացուցիչ հանդիպումների մասին։ Ընդգրկիր նաև մեկնաբանություններ ենթառահվիրայական ծառայության գրաֆիկների վերաբերյալ, որոնք տրված են «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2005 թ. փետրվարի համարի ներդիրում (էջ 5)։
Երգ 224 և եզրափակիչ աղոթք։
Փետրվարի 20–ով սկսվող շաբաթը
Երգ 89
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։
15 ր. «Քարոզելու առիթներ ստեղծիր»։b Հրավիրիր մի քարոզչի, որը դժվար հանգամանքներում է գտնվում, որ մեկնաբանություն տա այն մասին, թե ինչպես է իրեն հաջողվում քարոզելու առիթներ ստեղծել։
20 ր. «Օգնություն, որ մատչելի է»։c Անցկացնում է երեցը։ Ընդգրկիր կարճ մեկնաբանություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1998 թ. նոյեմբերի և 2000 թ. նոյեմբերի համարներում տեղ գտած «Հարցերի արկղ» խորագրով հոդվածներից։
Երգ 1 և եզրափակիչ աղոթք։
Փետրվարի 27–ով սկսվող շաբաթը
Երգ 20
10 ր. Տեղական հայտարարություններ։ Կարդա ֆինանսական հաշվետվությունը և նվիրատվությունների համար մասնաճյուղի շնորհակալական նամակը։ Քարոզիչներին հիշեցրու փետրվար ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ 8–րդ էջում տրված համապատասխան մատուցման (եթե այն կիրառելի է ժողովի տարածքի համար) կամ այլ մատուցումների օգնությամբ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել մարտի 1–ի «Դիտարանը»։
10 ր. Տեղական կարիքներ։
25 ր. Ինչպես առաջարկել «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը։ Մարտ ամսին տարածելու ենք այս նոր գիրքը։ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2006 թ. հունվարի ներդիրում (էջ 3–6) տրված մատուցումների օգնությամբ հարկավոր է կրկնել և ցուցադրել որոշ մատուցումներ, որոնք կիրառելի են ձեր ժողովի տարածքի համար։ Հրավիրիր ունկնդիրներին պատմել դեպքեր, երբ գործածել են այս նոր գիրքը, հատկապես երբ Աստվածաշնչի ուսումնասիրություններ են սկսել։
Երգ 148 և եզրափակիչ աղոթք։
Մարտի 6–ով սկսվող շաբաթը
Երգ 51
10 ր. Տեղական հայտարարություններ։ Քանի որ թերթիկները թեթև են՝ դրանք մեզ հետ ունենալու համար, ինչպես նաև գրավիչ են, ուստի կարող են արդյունավետ միջոց լինել զրույց սկսելու հարցում, երբ մասնակցում ենք տնից տուն ծառայության, քարոզում ենք հասարակական վայրերում կամ ոչ պաշտոնական վկայություն ենք տալիս։ Ցուցադրվում է, թե ինչպես կարելի է զրույց սկսել «Տառապանքի վերջը մո՛տ է» նոր թերթիկով։ Ցուցադրման մեջ հիշատակվում է թերթիկի 2–րդ էջում մեջբերված սուրբգրային համարներից որևէ մեկը։
15 ր. «Անձնական հետաքրքրություն ցույց տանք նախապատրաստվելով»։d Ներկայացվում է մի կարճ ցուցադրում, որում երկու քարոզիչ պատրաստվում են «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը առաջարկելուն։ Նրանք «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2006 թ. հունվարի համարից ընտրում են մի մատուցում, քննարկում են, թե ինչպես կարող են այդ մատուցումը ներկայացնել իրենց բառերով և հարմարեցնել իրենց տարածքին։ Ցուցադրումը ավարտվում է այն բանով, որ նրանք պատրաստվում են բարձրաձայն կրկնել մատուցումը։
20 ր. «Ուսուցանելիս գործածենք զննական միջոցները»։e Հոդվածում հիշատակված տեսաֆիլմերից յուրաքանչյուրը քննարկելիս ցույց տուր այդ տեսաֆիլմի տուփը և կարդա տուփի ետևի կողմում գրված կարճ բովանդակությունը։ Խնդրիր ներկաներին պատմել դեպքեր, երբ ծառայության ժամանակ գործածել են տեսաֆիլմերը (տե՛ս «1997 թ. տարեգիրքը», էջ 54, ռուս. և «1995 թ. տարեգիրքը», էջ 50, 51, ռուս.)։
Երգ 68 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություններ]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
d Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
e Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։