Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Հուլիսի 10–ով սկսվող շաբաթը
10 ր. Տեղական հայտարարություններ։ 4–րդ էջում տրված համապատասխան մատուցման կամ տվյալ տարածքի համար կիրառելի ուրիշ մատուցումների օգնությամբ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել հուլիսի 15–ի «Դիտարանը» և հուլիս–սեպտեմբեր «Արթնացե՛ք»–ը։ Մատուցումներից մեկում ցույց է տրվում, թե ինչպես կարելի է պատասխանել խոսակցությունն ընդհատող առարկությանը, ինչպես օրինակ՝ «Մենք արդեն քրիստոնյա ենք» (տե՛ս «Ինչպես վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկը, էջ 11)։
15 ր. Ինչպես է կազմակերպված ժողովը, և ինչպես է այն ղեկավարվում։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը» գրքի 4–րդ գլխի վրա։
20 ր. «Օգնիր Աստվածաշունչն ուսումնասիրողներին գնահատելու Եհովայի անզուգական հատկությունները»։a Ընդգրկիր ցուցադրում, որում ներկայացվում է, թե ինչպես կարելի է հարցերի միջոցով օգնել Աստվածաշունչն ուսումնասիրողին խորհելու այն մտքերի շուրջ, որոնք բերվում են «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի 1–ին գլխի վերջում տեղ գտած շրջանակում։
Երգ 88 և եզրափակիչ աղոթք։
Հուլիսի 17–ով սկսվող շաբաթը
Երգ 99
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Հակիրճորեն քննարկիր «Դիտարանի» 2000 թ. օգոստոսի 15–ի համարի 32–րդ էջում տեղ գտած նյութը։ Շեշտիր, թե ինչ օգուտներ ենք ստանում, երբ հետևում ենք Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանության կանոնավոր գրաֆիկի, նույնիսկ արձակուրդների շրջանում կամ այլ ժամանակ, երբ խախտվում է մեր գործերի ամենօրյա ընթացքը։
15 ր. Սերն ու խոնարհությունը ծառայության համար անհրաժեշտ հատկություններ են։ Ելույթ՝ հիմնված «Դիտարանի» 2002 թ. օգոստոսի 15–ի համարում տեղ գտած նյութի վրա (էջ 18–20, պարբ. 13–20)։
20 ր. «Ընդօրինակիր մեր ուրախ Աստծուն՝ Եհովային»։b Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ այն մասին, թե ինչն է օգնել իրենց ուրախ և դրական տրամադրվածություն զարգացնել ժողովի տարածքում քարոզելիս։
Երգ 189 և եզրափակիչ աղոթք։
Հուլիսի 24–ով սկսվող շաբաթը
Երգ 218
15 ր. Տեղական հայտարարություններ։ Կարդա ֆինանսական հաշվետվությունը և նվիրատվությունների համար մասնաճյուղի շնորհակալական նամակը։ 4–րդ էջում տրված համապատասխան մատուցման կամ ժողովի տարածքի համար կիրառելի այլ մատուցման օգնությամբ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել օգոստոսի 1–ի «Դիտարանը»։ Մատուցումից հետո կրկնիր նախաբանի խոսքերը, որ ասաց քարոզիչը՝ տանտիրոջ մեջ հետաքրքրություն առաջացնելու համար։
10 ր. «Նրանք հավատարմության լավ օրինակ են թողել»։ Ելույթ, որում մեր հրատարակություններից բերվում է մի քանի հատուկ ռահվիրաների օրինակ, կամ եթե ժողովում կան հատուկ ռահվիրաներ, ապա հարցազրույց է անցկացվում նրանցից մի քանիսի հետ (տե՛ս ««Դիտարանի» հրատարակությունների ցանկում» «Հատուկ ռահվիրաներ» բաժինը, ռուս.)։
20 ր. Եղիր հաստատ և անշարժ (Ա Կորնթ. 15։58)։ Հարցազրույց անցկացրու երկու–երեք քարոզիչների կամ ռահվիրաների հետ, որոնք երկար տարիներ հավատարմորեն ծառայել են Եհովային։ Ինչպե՞ս են նրանք իմացել ճշմարտությունը։ Ինչպե՞ս էր քարոզչական գործը կատարվում այն ժամանակ, երբ նրանք սկսեցին մասնակցել քարոզչությանը։ Ի՞նչ դժվարությունների են նրանք բախվել։ Ի՞նչ օրհնություններ են ստացել նրանք՝ հաստատ մնալով ճշմարիտ երկրպագության մեջ։
Երգ 12 և եզրափակիչ աղոթք։
Հուլիսի 31–ով սկսվող շաբաթը
Երգ 28
10 ր. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու քարոզիչներին հուլիս ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ Հիշատակիր օգոստոսին տարածելու համար նախատեսված գրականության մասին։
15 ր. Տեղական կարիքներ։
20 ր. «Լավ սովորություններ մշակիր և առատ օրհնություններ ստացիր»։c Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ այն մասին, թե ինչպիսի ջանքեր են գործադրել, որպեսզի հոգևոր գործերի լավ գրաֆիկ հաստատեն և հետևեն այդ գրաֆիկին և թե ինչ օրհնություններ են ստացել՝ այդպես վարվելով։
Երգ 130 և եզրափակիչ աղոթք։
Օգոստոսի 7–ով սկսվող շաբաթը
Երգ 209
10 ր. Տեղական հայտարարություններ։ Հակիրճորեն քննարկիր, թե ինչպես կարելի է «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում տպագրվող մատուցումները հարմարեցնել տեղի տարածքի կարիքներին (տե՛ս «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2005 թ. հունվարի համարը, էջ 8)։
15 ր. Հանդիպումներ, որ մղում են սիրո և բարի գործերի։ Ելույթ, որը հիմնված է «Դիտարանի» 2002 թ. մարտի 15–ի համարի վրա (էջ 24, 25)։ Ընդգրկիր մի կարճ հարցազրույց, որում քարոզիչը պատմում է, թե ինչ ջանքեր է գործադրում կանոնավորաբար ժողովի հանդիպումներին ներկա լինելու համար և թե ինչ օգուտներ է ստացել՝ այդպես վարվելով։
20 ր. Հնարամիտ և ճկուն եղիր ծառայության մեջ։ Ելույթ և քննարկում՝ հիմնված «Դիտարանի» 2005 թ. դեկտեմբերի 1–ի համարի վրա (էջ 28–30)։ Հիմնվելով 6–11-րդ պարբերությունների վրա՝ շեշտիր, որ Պողոսը քարոզելիս և ուսուցանելիս ուշադիր էր, ճկունություն էր դրսևորում և հնարամտություն էր գործի դնում։ Ապա հրավիրիր ունկնդիրներին պատասխանել 12–14-րդ պարբերությունների հարցերին և նշել, թե ինչպես կարելի է այդ տեղեկությունը կիրառել ձեր տեղանքում։ Ընդգրկիր ցուցադրում, որում ներկայացվում է, թե ինչպես կարող են քարոզիչները փոփոխել իրենց մատուցումները ծառայության ժամանակ՝ հաշվի առնելով տեղի տարածքի կարիքները, հանգամանքները և մշակութային առանձնահատկությունները։
Երգ 83 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություններ]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։