Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Հոկտեմբերի 9–ով սկսվող շաբաթը
Երգ 25
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ 8–րդ էջում տրված համապատասխան մատուցման կամ տվյալ տարածքի համար կիրառելի այլ մատուցման օգնությամբ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել հոկտեմբերի 15–ի «Դիտարանը»՝ «Թագավորության լուրը» № 37 թերթիկի հետ միասին։
15 ր. «Օգնենք մարդկանց դառնալ Աստծու ընկերը»։a Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ այն մասին, թե ինչպես են ուրիշների օրինակը և անկեղծ աղոթքները օգնել իրենց, որ մկրտվեն։
20 ր. Պատրաստվում ենք տարածել «Թագավորության լուրը» № 37 թերթիկը։ Ելույթ և ունկնդիրների հետ քննարկում։ Հիշեցրու քարոզարշավի կապակցությամբ ծրագրված միջոցառումների մասին, որոնք քննարկվում են «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի սեպտեմբերի համարում։ Հորդորիր բոլորին լիարժեքորեն մասնակցել քարոզարշավին։ Խրախուսիր նրանց, ովքեր Աստվածաշունչ են ուսումնասիրում այնպիսի անհատների հետ, որոնք առաջադիմություններ են կատարում, որպեսզի քննեն, թե արդյոք այդ անհատները կարող են մասնակցել քարոզարշավին՝ դառնալով չմկրտված քարոզիչ։ Ծնողները կարող են մտածել, թե արդյոք իրենց երեխաները համապատասխանում են չմկրտված քարոզիչ լինելու պահանջներին։ Հակիրճորեն ընդգծիր այդ պահանջները, որոնք բերվում են «Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը» գրքի 79–81-րդ էջերում։
Երգ 221 և եզրափակիչ աղոթք։
Հոկտեմբերի 16–ով սկսվող շաբաթը
Երգ 84
10 ր. Տեղական հայտարարություններ։
20 ր. Օգուտներ քաղենք ժողովի Գրքի ուսումնասիրության հանդիպումից։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը» գրքի 69–րդ էջի ենթավերնագրից մինչև 72–րդ էջի առաջին ենթավերնագիրը։
15 ր. «Ի՞նչն է քեզ համար առաջնային»։b Նախօրոք խնդրիր մի քանի քարոզիչների մեկնաբանություն տալ այն մասին, թե ինչ փոփոխություններ են նրանք արել իրենց գրաֆիկում, որպեսզի Թագավորության շահերն առաջին տեղում դասեն, և թե ինչ օրհնություններ են ստացել արդյունքում։
Երգ 172 և եզրափակիչ աղոթք։
Հոկտեմբերի 23–ով սկսվող շաբաթը
Երգ 58
10 ր. Տեղական հայտարարություններ։ Կարդա ֆինանսական հաշվետվությունը և նվիրատվությունների համար մասնաճյուղի շնորհակալական նամակը։ 8–րդ էջում տրված համապատասխան մատուցման կամ ժողովի տարածքի համար կիրառելի այլ մատուցման օգնությամբ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել նոյեմբերի 1–ի «Դիտարանը»։ Ցուցադրման մեջ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է պատասխանել խոսակցությունն ընդհատող այսպիսի առարկության՝ «Ինչո՞ւ եք դուք շարունակ գալիս» (տե՛ս «Ինչպես վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկը, էջ 12)։
15 ր. Տեղական կարիքներ։
20 ր. «Լիարժեք օգուտներ քաղենք քարոզչական ծառայության հանդիպումներից»։c 3–րդ պարբերությունը քննարկելիս ընդգրկիր մտքեր «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2001 թ. սեպտեմբերի համարում տեղ գտած «Հարցերի արկղի» 4–րդ պարբերությունից, որում քննարկվում է այն հարցը, թե ինչ պետք է անել այն դեպքերում, երբ հանդիպմանը ներկա չէ համապատասխան որակումներ ունեցող որևէ եղբայր։
Երգ 143 և եզրափակիչ աղոթք։
Հոկտեմբերի 30–ով սկսվող շաբաթը
Երգ 207
10 ր. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու քարոզիչներին քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին, նաև այն մասին, որ հաշվետվության թերթիկների հակառակ կողմում նշեն, թե «Թագավորության լուրը» № 37 թերթիկի քանի օրինակ են տարածել։
15 ր. Ինչպե՞ս կարող եմ քարոզել համադասարանցիներիս։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Արթնացե՛ք»–ի 2002 թ. մարտի 22–ի համարի վրա (էջ 10–12, ռուս.)։ Հրավիրիր ունկնդիրներին պատմել հետաքրքիր դեպքեր, որոնք տեղի են ունեցել, երբ նրանք քարոզել են իրենց համադասարանցիներին։
20 ր. Դեպքեր, որ տեղի են ունեցել «Թագավորության լուրը» № 37 թերթիկը տարածելիս։ Խնդրիր քարոզիչներին պատմել, թե ինչ հրաշալի արդյունքներ է բերել «Թագավորության լուրը» № 37 թերթիկը տարածելը։ Հայտնիր, թե մինչև հիմա տարածքի որքան մասն է քարոզվել և դեռ որքան աշխատանք պետք է կատարվի, որպեսզի մինչև նոյեմբերի 12–ը ժողովի տարածքն ամբողջությամբ քարոզվի։ Ցուցադրումով ներկայացվում է, թե ինչպես կարելի է վերայցելություն կատարել՝ օգտագործելով «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը։ Հիշեցրու քարոզիչներին, որ վերադարձնեն «Թագավորության լուրը» թերթիկի այն օրինակները, որ իրենք ի վիճակի չեն լինի տարածել մինչև քարոզարշավի վերջը, որպեսզի մյուսները կարողանան օգտագործել դրանք։
Երգ 136 և եզրափակիչ աղոթք։
Նոյեմբերի 6–ով սկսվող շաբաթը
Երգ 146
10 ր. Տեղական հայտարարություններ։ 8–րդ էջում տրված համապատասխան մատուցման կամ ժողովի տարածքի համար կիրառելի այլ մատուցման օգնությամբ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել «Արթնացե՛ք»–ի հոկտեմբեր–դեկտեմբեր հատուկ թողարկումը։ Կրկնիր «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի օգոստոսի համարում տեղ գտած «Հոկտեմբեր ամսին տարածելու ենք «Արթնացե՛ք» պարբերագրի հատուկ թողարկումը» հոդվածի կարևոր մտքերը։
15 ր. Թող որ ձեր ամուսնության օրը ուրախ և արժանավայել լինի։ Ելույթ երեցի կողմից՝ հիմնված «Դիտարանի» 2006 թ. հոկտեմբերի 15–ի համարի վրա (էջ 28–31)։
20 ր. ‘Խոսքը քարոզելը’ թարմություն է պատճառում։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Դիտարանի» 2002 թ. հունվարի 15–ի համարի վրա (էջ 8, 9)։ Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ այն մասին, թե ինչպես է ծառայությունը թարմություն բերում։ Մեկ կամ երկու մեկնաբանություն կարելի է նախօրոք պատրաստել։
Երգ 8 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։