Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. հոկտեմբերի 1–15-ը. առաջարկում ենք «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի առանձին համարներ։ Հետաքրքրություն նկատելու դեպքում առաջարկիր «Արթուն կացե՛ք» գրքույկը՝ նպատակ ունենալով հետաքրքրություն զարգացնել Աստվածաշնչի հանդեպ։ Հոկտեմբերի 16–ից նոյեմբերի 12–ը. հատուկ քարոզարշավ, որի ժամանակ տարածելու ենք «Կեղծ կրոնի վերջը մո՛տ է» վերնագրով թերթիկը։ Նոյեմբերի 13–ից դեկտեմբերի 31-ը. առաջարկելու ենք «Արթնացե՛ք»–ի հոկտեմբեր–դեկտեմբեր հատուկ թողարկումը, ինչպես նաև «Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը։ Եթե տանտերն ասում է, որ երեխաներ չունի, կարելի է առաջարկել «Կցանկանայի՞ք ավելին իմանալ Աստվածաշնչի մասին» թերթիկը կամ այլ հարմար թերթիկ։ Հունվար. «Ցարդ Ապրած Մեծագոյն Մարդը» գիրքը։ Կարելի է նաև առաջարկել «Աստուածաշունչը Աստուծո՞յ Խօսքն Է, թե՝ Մարդոց» կամ «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գիրքը, եթե այն կա ժողովի պահեստում։
◼ Քանի որ դեկտեմբերն ունի հինգ շաբաթ–կիրակի օր, այն կարող է ենթառահվիրայության հրաշալի ամիս լինել։
◼ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի այս համարի ներդիրը պարունակում է «2007 թ. Աստվածապետական ծառայության դպրոցի ծրագիրը»։ Այն պետք է պահել 2007 թվականի ընթացքում օգտագործելու նպատակով։
◼ Հունվար ամսին Ծառայողական հանդիպումներից մեկի ժամանակ քննարկելու ենք «Արյուն՝ ոչ մի դեպքում. բժշկությունն ընդառաջում է» տեսաֆիլմը (ռուս.)։ Անհրաժեշտության դեպքում հարկավոր է պատվիրել այն տեսասկավառակի կամ տեսաժապավենի վրա ժողովի միջոցով, որքան հնարավոր է շուտ։
◼ 2007 թ. Հիշատակի երեկոյի առթիվ հատուկ հանրային ելույթը կներկայացվի 2007 թ. ապրիլի 15–ին՝ կիրակի օրը։ Ելույթի վերնագիրն ավելի ուշ կհայտարարվի։ Այն ժողովներում, որտեղ այդ շաբաթ այցելելու է շրջանային վերակացուն, կամ համաժողով է անցկացվելու, այս ելույթը կներկայացվի հաջորդ շաբաթ։ Ոչ մի ժողովում ապրիլի 15–ից շուտ հատուկ ելույթը չպետք է ներկայացվի։