Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 15 նոյ.
«Այսօր աշխարհը բարոյապես այնքան է քայքայվել, որ ոմանք մտածում են. «Արժե՞ արդյոք ջանքեր թափել ճիշտ ձևով ապրելու համար»։ Երբևէ նման զգացում ունեցե՞լ եք։ [Թույլ տուր պատասխանել։] Ուշադրություն դարձրեք այս քաջալերական խոսքերին։ [Կարդա՛ Առակաց 2։21, 22–ը։] Այս պարբերագրում բացատրվում է, թե որն է ‘ուղիղ’ լինելու ամենակարևոր պատճառը»։
Դիտարան 1 դեկ.
«Ի՞նչ եք կարծում, Աստվածաշնչի այս մարգարեությունն այսօր կատարվո՞ւմ է։ [Կարդա՛ Մատթէոս 24։11–ը։ Ապա թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագրում քննարկվում են որոշ ուսմունքներ, որոնք մեծ տարածում են գտել։ Այն նաև ցույց է տալիս, թե ինչպես զգուշանալ կեղծ ուսուցիչների կողմից մոլորվելուց»։