Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 15 նոյ.
«Մարդկանց մեծամասնությունը ցանկանում է լավ առողջություն ունենալ և երկար ապրել։ Իսկ եթե հնարավոր լիներ, կցանկանայի՞ք ապրել հավիտյան։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա Յովհաննէս 17։3–ը։] Այս պարբերագրում քննարկվում է, թե Աստվածաշունչը ինչ խոստում է տալիս հավիտենական կյանքի վերաբերյալ։ Այստեղ նաև խոսվում է այն մասին, թե ինչպիսին կլինի կյանքը, երբ այդ խոստումը իրականություն դառնա»։
Դիտարան 1 դեկ.
«Մարդիկ կենդանիներից տարբերվում են ճիշտը սխալից զանազանելու ունակությամբ։ Ցավոք, այսօր շատերը չար գործեր են անում։ Ձեր կարծիքով՝ ո՞րն է պատճառը։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա Երեմիա 17։9–ը կամ Յայտնութիւն 12։9–ը։] Այս պարբերագրում քննարկվում է, թե ինչը կօգնի մեզ իմանալ և անել այն, ինչ ճիշտ է»։