Ինչպես առաջարկել պարբերագրերը
15 նոյ.
«Շատերին հուզում է այն հարցը, թե ինչու են մարդկանց պրոբլեմները ավելի ու ավելի ծանր դառնում՝ փոխանակ թեթևանալու։ Երբևէ մտածե՞լ եք, որ պատճառը հնարավոր է լինի այն, ինչի մասին գրված է այս համարում [Կարդա՛ Յայտնութիւն 12։9–ը։ Ապա թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագրում քննարկվում են Սատանայի հնարքները, որ նա գործադրում է մարդկանց մոլորեցնելու համար։ Նաև քննարկվում է, թե ինչպես կարող ենք դիմադրել նրա ազդեցությանը»։
1 դեկ.
«Երբ մարդիկ լսում են «Արմագեդոն» բառը, նրանց միտքն են գալիս մասսայական ոչնչացման սարսափելի տեսարաններ։ [Ցույց տուր 3–րդ էջի շրջանակը։] Չե՞ք զարմանա՝ իմանալով, որ Արմագեդոնը իրականում ամենալավ իրադարձություններից մեկն է, որ տեղի է ունենալու։ [Թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագիրը բացատրում է, թե ինչու»։ Կարդա՛ Բ Պետրոս 3։13–ը։