Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 12/06 էջ 7
  • Հայտարարություններ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հայտարարություններ
  • 2006 Մեր թագավորական ծառայությունը
2006 Մեր թագավորական ծառայությունը
km 12/06 էջ 7

Հայտարարություններ

◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. դեկտեմբեր. առաջարկելու ենք «Արթնացե՛ք»–ի հոկտեմբեր–դեկտեմբեր հատուկ թողարկումը, ինչպես նաև «Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը։ Եթե տանտերն ասում է, որ երեխաներ չունի, կարելի է առաջարկել «Կցանկանայի՞ք ավելին իմանալ Աստվածաշնչի մասին» թերթիկը կամ այլ հարմար թերթիկ։ Հունվար. «Ցարդ Ապրած Մեծագոյն Մարդը» գիրքը։ Կարելի է նաև առաջարկել «Աստուածաշունչը Աստուծո՞յ Խօսքն Է, թե՝ Մարդոց» կամ «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գիրքը, եթե այն կա ժողովի պահեստում։ Փետրվար. «Մոտեցիր Եհովային» գիրքը։ Եթե այն չկա ժողովի պահեստում, կարելի է առաջարկել 192–էջանոց ցանկացած գիրք։ Մարտ. առաջարկում ենք «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը։ Հարկավոր է ջանքեր գործադրել Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսելու համար։

◼ Շուտով յուրաքանչյուր ժողով իր լեզվով կստանա Հիշատակի երեկոյի հրավիրատոմսերը 2007 թվականի համար։ Եթե ձեր տարածքում ապրում են օտարախոս անհատներ, և դուք կցանկանայիք այդ լեզուներով որոշակի քանակությամբ հրավիրատոմսեր ստանալ, պետք է «Գրականության պատվերի բլանկով» (S-14) պատվիրեք դրանք հնարավորին չափ շուտ։ Լեզուների ցանկը, որոնցով հրավիրատոմսերն առկա են, կարող եք գտնել «Հայտարարություն՝ բոլոր ժողովներին» նամակում, որն ուղարկվում է ամեն ամիս։ Խնդրում ենք, հրավիրատոմսեր պատվիրեք միայն այն լեզուներով, որոնք անհրաժեշտ են ձեր տարածքի համար։

◼ Նկատի ունեցեք, որ 2008 թվականի Հիշատակի երեկոն տեղի կունենան մարտի 22–ին՝ շաբաթ օրը՝ արևամուտից հետո։ Այս մասին նախօրոք է հայտարարվում, որպեսզի եղբայրները կարողանան հարմար սրահներ վարձել, եթե միևնույն Թագավորության սրահից օգտվում են մի քանի ժողովներ, և եթե այլ դահլիճներ փնտրելու անհրաժեշտություն է զգացվում։ Նման դեպքերում երեցները պետք է համաձայնության գան սրահի ղեկավարության հետ, որպեսզի շենքում անցկացվող այլ միջոցառումները չխանգարեն Երեկոն խաղաղ ու կազմակերպված ձևով անցկացնելուն։ Հաշվի առնելով Հիշատակի երեկոյի կարևորությունը՝ այս հանդիպմանը ելույթ ներկայացնող եղբորը նշանակելիս երեցների խորհուրդը պետք է ընտրի առավել փորձառու երեցներից որևէ մեկին՝ նրանց հերթով նշանակելու կամ ելույթը ամեն տարի միևնույն եղբորը հանձնարարելու փոխարեն։ Եթե ժողովում կա օծյալ երեց, և նա ի վիճակի է ելույթը ներկայացնելու, պետք է նրան նշանակել։

◼ Սկսած 2007 թ. հունվարի 8–ով սկսվող շաբաթից՝ ժողովի Գրքի ուսումնասիրության հանդիպմանը ուսումնասիրելու ենք «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գիրքը։ Հարկավոր է հոգ տանել, որ ժողովում բավական թվով լինի գիրքը։ Ժողովները Գրքի ուսումնասիրության հետ կապված լրացուցիչ առաջնորդություն կստանան գրասենյակից նամակի միջոցով։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը