Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. ապրիլ և մայիս. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի առանձին համարներ։ Երբ վերայցելես հետաքրքրություն ցույց տված անհատներին, այդ թվում նրանց, ովքեր ներկա են եղել Հիշատակի երեկոյին կամ աստվածապետական մյուս միջոցառումներին, սակայն ակտիվորեն չեն համագործակցում կազմակերպության հետ, ուշադրություն դարձրու «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» նոր գիրքն առաջարկելու վրա։ Նպատակ դիր Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն սկսել այդ գրքով։ Հունիս. առաջարկելու ենք «Ստեղծիչ» կամ «Ընտանեկան երջանկություն» գրքերը։ Հուլիս. կարելի է առաջարկել հետևյալ 32–էջանոց գրքույկները՝ «Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին», «Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա», «Արթո՛ւն կացեք», «Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը», «Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո», «Ո՞րն է կյանքի իմաստը. ինչպե՞ս կարելի է այն գտնել» և «Երբ մահանում է քո սիրելիներից մեկը»։
◼ Ապրիլ ամսից սկսած՝ 2007 թ. մարզային համաժողովի պլակետկաները ավտոմատ կերպով կկցվեն ժողովների պատվերներին։ Դրանց համար առանձին պատվեր ուղարկելու կարիք չկա՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ժողովում օտարալեզու խումբ կա։ Պլակետկաներ կուղարկվեն «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի պատվերի քանակից 40 տոկոսով ավելի շատ։ Եթե լրացուցիչ պլակետկաների անհրաժեշտություն լինի, դրանք պետք է պատվիրել «Գրականության պատվերի բլանկով» (S-14)։ Հարկավոր է պլակետկաների պլաստմասսայե շապիկներ պատվիրել նրանց համար, ովքեր ցանկանում են։
◼ Ժողովների քարտուղարները պետք է հոգ տանեն, որ ժողովում բավարար քանակությամբ լինեն հետևյալ բլանկները՝ «Ընդհանուր ռահվիրայական ծառայության դիմում» (S-205), «Ենթառահվիրայական ծառայության դիմում» (S-205b)։ Դրանք կարելի է պատվիրել «Գրականության պատվերի բլանկով» (S-14)։ Բլանկներ պետք է ունենալ առնվազն մեկ տարվա համար։ Ընդհանուր ռահվիրայական ծառայության դիմումները գրասենյակ ուղարկելուց առաջ հավաստիացիր, որ դրանք ամբողջությամբ են լրացված։
◼ Մասնաճյուղին անհրաժեշտ են բոլոր նախագահող վերակացուների և քարտուղարների, ինչպես նաև հեռավոր տարածքներում գործող խմբերի համար պատասխանատու եղբայրների հասցեների ու հեռախոսահամարների վերջին տվյալները։ Եթե դրանց մեջ որևէ փոփոխություն տեղի ունենա, ժողովի Ծառայողական կոմիտեն պետք է առանց հետաձգելու լրացնի, ստորագրի և մասնաճյուղ ուղարկի «Նախագահող վերակացուի/քարտուղարի հասցեի փոփոխություն» (S-29-U) բլանկը։ Հեռախոսային կոդը փոխվելու դեպքում նույնպես հարկավոր է տեղյակ պահել։
◼ Եթե ինչ–որ մեկը պլանավորում է ճանապարհորդել օտար երկիր և ուզում է ներկա լինել ժողովի հանդիպումներին, ինչպես նաև շրջանային կամ մարզային համաժողովին, ապա օրերի, ժամերի ու անցկացվելիք վայրերի հասցեների մասին տեղեկանալու համար հարկավոր է գրավոր հարցում ուղարկել այն մասնաճյուղ, որի հսկողության տակ գտնվում է տվյալ երկիրը։ Մասնաճյուղերի հասցեները կարելի է գտնել այս տարվա «Տարեգրքի» (ռուս.) վերջին էջում։
◼ Արդեն որոշ ժամանակ է, ինչ գրասենյակը նամակներ ստանալու համար օգտվում է փոստային արկղից։ Եթե դուք նամակ եք ուղարկում գրասենյակ, ծրարի վրա պետք է նշեք հետևյալը՝ «Եհովայի վկաներ, Փ/Ա 75, Երևան, 0010»։ Նամակի ներսում, խնդրում ենք, նշեք բաժնի անվանումը, օրինակ՝ ծառայողական բաժին (ծառայողական հարցերով) կամ առաքման բաժին (գրականության պատվերի հարցով)։