Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 4/07 էջ 6
  • Ի՞նչ ուղի ընտրեմ կյանքում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ ուղի ընտրեմ կյանքում
  • 2007 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • «Երիտասարդները հարցնում են. ի՞նչ ուղի ընտրեմ կյանքում» (մաս 1)
    2012 Մեր թագավորական ծառայությունը
  • «Երիտասարդները հարցնում են. ի՞նչ ուղի ընտրեմ կյանքում» (մաս 2)
    2012 Մեր թագավորական ծառայությունը
  • Մեկօրյա հատուկ համաժողովի ծրագիրը
    2004 Մեր թագավորական ծառայությունը
  • Գտել եմ իսկական սեր ու խաղաղություն
    2012 Արթնացե՛ք
Ավելին
2007 Մեր թագավորական ծառայությունը
km 4/07 էջ 6

Ի՞նչ ուղի ընտրեմ կյանքում

1 Հաճախ երեխաներին հարցնում են. «Երբ մեծանաս, ի՞նչ կուզես դառնալ»։ Երբ դու փոքր էիր, ասո՞ւմ էիր, որ ուզում ես դառնալ մարզիկ, բժիշկ կամ շրջանային վերակացու։ Կամ ասո՞ւմ էիր, որ ուզում ես դառնալ ուսուցչուհի, երգչուհի, հատուկ ռահվիրա կամ բեթելցի։ Իսկ այժմ, երբ դու արդեն մեծ ես, մեկ այլ հարց պետք է տաս ինքդ քեզ. «Ի՞նչ ուղի ընտրեմ կյանքում»։ Պատրա՞ստ ես որոշում կայացնել։

2 Որպեսզի կարողանաս լավագույն որոշումը կայացնել, Եհովայի կազմակերպությունը թողարկել է մի ֆիլմ թվային տեսասկավառակի վրա, որի վերնագիրն է՝ «Երիտասարդները հարցնում են. ի՞նչ ուղի ընտրեմ կյանքում»։ Խնդրում ենք դիտիր տեսաֆիլմը և լրջորեն խորհրդածիր նրա բովանդակության շուրջ, այդ թվում նաև դրամայի, հարցազրույցների և լրացուցիչ նյութի շուրջ։ Բովանդակությունը տրված է «Գլխավոր ցանկ» շրջանակում։

3 Դրամա։ Ֆիլմը դիտելիս խորհրդածիր հետևյալ հարցերի շուրջ. 1) ի՞նչ նմանություններ կան Տիմոթեոսի, որի մասին խոսվում է Քրիստոնեական Հունարեն Գրություններում, և Անդրեի միջև (Գործեր 16:1; 1 Տիմոթ. 4:8; 2 Տիմոթ. 1:5)։ 2) Ինչպե՞ս էին ճնշում բանեցնում Անդրեի վրա, որ նա առաջադիմեր որպես մարզիկ, և ովքե՞ր։ 3) Ո՞վ դրական ազդեցություն թողեց Տիմոթեոսի և Անդրեի վրա ու ի՞նչ կերպերով (2 Տիմոթ. 1:1–4; 3:14, 15)։ 4) Ի՞նչ ազդեցություն թողեց Մատթեոս 6:24 և Փիլիպպեցիներ 3:8 համարներում գրված հորդորը Անդրեի վրա, և ի՞նչ ազդեցություն է այն թողնում քեզ վրա։

4 Դրվագներ։ Դրաման ամբողջությամբ դիտելուց հետո նորից նայիր հետևյալ հատվածները և պատասխանիր հետևյալ հարցերին։ «Պողոսը և Տիմոթեոսը». ո՞րն էր Տիմոթեոսին տված Պողոսի վերջին հորդորը (2 Տիմոթ. 4:5)։ «Քո լավագույնը տուր Եհովային». ի՞նչ հոգևոր նպատակներ ունես։ «Եհովայի կողմը դիրք բռնիր». ի՞նչն է իսկական երջանկություն պարգևում։ «Տատիկի տված խորհուրդը». ի՞նչ սխալ բան կա Սատանայի աշխարհում հայտնի աստղ դառնալու ցանկություն ունենալու մեջ (Մատթ. 4:9)։ «Ոչ մի զղջում». ի՞նչը կօգնի քեզ բավարարվածություն գտնել կյանքում (Առակ. 10:22)։

5 Հարցազրույց։ Ներքոհիշյալ բաժիններից յուրաքանչյուրը դիտելիս մտածիր, թե ինչը կարող ես կիրառել, որպեսզի քո լավագույնը տաս Եհովային. 1) «Նվիրվել ունայն գործերի՞ն, թե՞ Աստծուն» (1 Հովհ. 2:17), 2) «Ինչպես ուրախություն գտնել ծառայության մեջ» (Սաղ. 27:14) և 3) «Բաց դուռ՝ ծառայության համար» (Մատթ. 6:33)։

6 Հետադարձ հայացք։ Կարո՞ղ ես պատասխանել հետևյալ հարցերին։ 1) Ի՞նչ կարիերայի էին ձգտում եղբայրը և քույրը և ինչո՞ւ։ 2) Ի՞նչ հաջողությունների էին հասել նրանք։ 3) Ի՞նչ շրջադարձային բան տեղի ունեցավ նրանցից յուրաքանչյուրի կյանքում (2 Կորնթ. 5:15)։ 5) Արդյոք նրանք զղջո՞ւմ են, որ փոխել են իրենց կյանքի ուղին։ 6) Ի՞նչ ասացին նրանք, որը հատկապես մղեց քեզ մտածելու այն բանի շուրջ, թե ինչ ուղի կընտրես կյանքում։

7 Լրացուցիչ հարցազրույցներ։ Այս հարցազրույցները դիտելիս ի՞նչ սովորեցիր, որ կարող ես կիրառել, որպեսզի ավելի լիարժեքորեն կատարես Եհովային մատուցած ծառայությունդ. 1) «Անձնական ուսումնասիրության արժեքը», 2) «Ծառայության տարբեր ձևեր», 3) «Բեթելի ծառայությունը», 4) «Գաղաադ դպրոցում սովորելը» և 5) «Ծառայության կատարելագործման դպրոցը» (աչքի անցկացրու «Հրատարակություններից լրացուցիչ աղբյուրների ցանկ» շրջանակը և ավելի շատ տեղեկություններ կարդա քեզ հետաքրքրող թեմայի մասին)։

8 Եվ այսպես, որոշե՞լ ես, թե ինչ ուղի կընտրես կյանքում։ Պողոսը հորդորեց Տիմոթեոսին. «Խորհի՛ր այս բաների մասին, կլանվա՛ծ եղիր դրանցով, որպեսզի քո առաջադիմությունը հայտնի լինի բոլորին» (1 Տիմոթ. 4:15)։ Մենք քեզ խրախուսում ենք վարվել՝ այս տեսաֆիլմում քո տեսածի ու լսածի համաձայն։ Եհովայից խնդրիր, որ օգնի քեզ իմաստուն որոշում կայացնել, այնպիսի որոշում, որն այժմ իսկական ուրախություն և բավարարվածություն պատճառող կյանք կպարգևի քեզ, իսկ ապագայում խոստումնալից ու երջանիկ ապագա։

[Շրջանակ 6–րդ էջի վրա]

ԳԼԽԱՎՈՐ ՑԱՆԿ

Դրամա

Դրվագներ (11 դրվագ)

Հարցազրույցներ

Ամբողջը

Բաժիններ (3 բաժին)

Հետադարձ հայացք

Լրացուցիչ նյութ

Լրացուցիչ հարցազրույցներ

Հրատարակություններից լրացուցիչ աղբյուրների ցանկ

Ենթագրեր

Լսողության խնդիրներ ունեցողների համար

Ոչինչ

Տեսաֆիլմի ցանկից օգտվելու համար սեղմիր «Առաջ»▶, ◀«Հետ» և «Գլխավոր ցանկ» կոճակները

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը