«Երիտասարդները հարցնում են. ի՞նչ ուղի ընտրեմ կյանքում» (մաս 2)
«Երիտասարդները հարցնում են. ի՞նչ ուղի ընտրեմ կյանքում» ֆիլմի գլխավոր մենյուում սեղմիր «Հարցազրույց», այնուհետև՝ «Բաժիններ»։ Դիտիր բոլոր երեք բաժինները և փորձիր գտնել 2-րդ պարբերությունում բերված հարցերի պատասխանները։ Հետո գլխավոր մենյուում սեղմիր «Լրացուցիչ նյութ»-ը, դիտիր հինգ հարցազրույցները և փորձիր գտնել 3-րդ պարբերության հարցերի պատասխանները։
«Բաժիններ». «Կյանքը վատնել դատարկ բաների վրա՞, թե՞ նվիրել Աստծուն». 1) Ի՞նչ է խրախուսում աշխարհը երիտասարդներին։ 2) Ինչպե՞ս կարող է 1 Հովհաննես 2։17 համարը օգնել երիտասարդներին կողմնորոշվելու, թե ինչպիսի կրթություն ստանալ։ 3) Ինչո՞ւ չպետք է թույլ տանք, որ վախը հետ պահի մեզ մկրտվելուց։ 4) Ի՞նչը կարող է օգնել մեզ համապատասխանելու մկրտության չափանիշներին։ «Ուրախություն ստացիր ծառայությունից». 5) Ինչո՞ւ ոմանք ուրախություն չեն ստանում ծառայությունից։ 6) Ի՞նչը կարող է օգնել մեզ սիրելու ծառայությունը։ 7) Ինչի՞ց են ոմանք ավելի շատ վախենում, քան անծանոթների հետ խոսելուց և ինչո՞ւ։ 8) Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել վախը և լինել համարձակ։ 9) Ինչո՞ւ է կարևոր հմտանալ ծառայության մեջ։ «Ծառայության լայն դուռ». 10) Ինչո՞ւ է ռահվիրայությունը հիանալի միջոց հոգևորապես աճելու համար (Փիլիպ. 3։16)։ 11) Ինչո՞ւ են ոմանք վարանում ռահվիրայության դռնով մտնել։ 12) Աստվածաշնչային ի՞նչ սկզբունքներ են օգնում մեզ հաղթահարելու տնտեսական դժվարությունները։ 13) Ի՞նչ են արել որոշ ռահվիրաներ՝ իրենց նյութական կարիքները հոգալու համար։ 14) Ի՞նչ կարող ես անել, եթե հանգամանքներդ թույլ չեն տալիս լիաժամ ծառայելու։
«Լրացուցիչ նյութ». «Անձնական ուսումնասիրության արժեքը». 15) Ինչո՞ւ է կարևոր կանոնավորաբար անձնական ուսումնասիրություն անել։ «Ծառայության տարբեր ձևեր». 16) Ծառայության տարբեր ձևերին մասնակցելն ինչպե՞ս է ավելացնում մեր ուրախությունը։ «Բեթելի ծառայություն». 17) Ի՞նչ ուրախություն է բերում Բեթելի ծառայությունը։ «Ծառայության կատարելագործման դպրոց». 18) Ի՞նչ օգուտներ են ստացել նրանք, ովքեր սովորել են այս դպրոցում (այժմ կոչվում է Աստվածաշնչյան դպրոց ամուրի եղբայրների համար)։ «Գաղաադ». 19) Ինչպե՞ս Պիտերն ու Ֆիոնան դարձան միսիոներ և ի՞նչ օգուտներ ստացան «Գաղաադում» սովորելուց։