Հոկտեմբերի 1-ով սկսվող շաբաթվա ծրագիրը
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ՈՎ ՍԿՍՎՈՂ ՇԱԲԱԹԸ
Երգ 103 և աղոթք
□ Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում
bt, գլուխ 27, պարբ. 10–18 (30ր)
□ Աստվածապետական ծառայության դպրոց
Աստվածաշնչի ընթերցանություն. Դանիել 4–6 (10ր)
№ 1. Դանիել 4։18–28 (4ր կամ ավելի քիչ)
№ 2. Ինչու են քրիստոնյաները բացարձակապես խուսափում ոգեհարցությունից (5ր)
№ 3. td 35Ա Նախնիներին երկրպագելը անօգուտ է (5ր)
□ Ծառայողական հանդիպում
5 ր. Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսենք ամսվա առաջին շաբաթ օրը։ Այս էջում բերված մատուցման միջոցով ցուցադրիր, թե ինչպես կարելի է հոկտեմբեր ամսվա առաջին շաբաթ օրը ուսումնասիրություն սկսել։ Հորդորիր բոլորին մասնակցել։
15 ր. Ի՞նչ ենք արել անցած տարի։ Ծառայողական վերակացուի ելույթը։ Խոսիր ժողովի՝ անցած ծառայողական տարվա գործունեության մասին։ Կենտրոնացիր դրական արդյունքների վրա և տեղին գովիր։ Հարցազրույց վերցրու մեկ կամ երկու քարոզչից, որոնց հետ հետաքրքիր դեպքեր են պատահել։ Նշիր ծառայության մեկ-երկու ոլորտ, որոնցում ժողովը կարող է բարելավումներ անել նոր ծառայողական տարում, և գործնական առաջարկներ արա։
10 ր. Հոկտեմբեր ամսվա ամսագրերն առաջարկելու տարբերակներ։ Քննարկում։ 30–60 վայրկյանում նշիր, թե ինչու ամսագրերը կհետաքրքրեն ձեր տարածքում ապրող մարդկանց։ Այնուհետև ունկնդիրներին հարցրու, թե հետաքրքրություն առաջացնող ինչ հարցեր և սուրբգրային ինչ համարներ կարելի է օգտագործել «Դիտարանի» և «Արթնացե՛ք»-ի նախնական հոդվածների վերաբերյալ։ Եթե ժամանակ մնա, «Դիտարանից» կամ «Արթնացե՛ք»-ից ընտրիր մեկ այլ հոդված և նույն ձևով ունկնդիրների հետ քննարկիր։ Ցուցադրիր, թե յուրաքանչյուր ամսագիր ինչպես կարելի է առաջարկել։
Երգ 85 և աղոթք