Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Մայիսի 14–ով սկսվող շաբաթը
Երգ 205
10 ր. Տեղական հայտարարություններ։ 4–րդ էջում տրված համապատասխան մատուցման կամ ձեր ժողովի տարածքի համար կիրառելի այլ մատուցման օգնությամբ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել մայիսի 15–ի «Դիտարանը»։
20 ր. Թիկունք կանգնենք Թագավորության գործին։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը» գրքի 12–րդ գլխի վրա։
15 ր. «Նա է յոգնածին ոյժ տուողը»։a Եթե ժամանակը թույլ է տալիս, հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ բերված սուրբգրային համարների վերաբերյալ։
Երգ 1 և եզրափակիչ աղոթք։
Մայիսի 21–ով սկսվող շաբաթը
Երգ 41
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ներկայացրու «Հարցերի արկղը»։
15 ր. Դու կարող ես օտար լեզու սովորել։ Ելույթ՝ հիմնված «Արթնացե՛ք»–ի 2007 թ. մարտի համարի վրա (էջ 10–12, ռուս.)։ Ընդգծիր, թե որքան արժեքավոր է բարի լուրը քարոզելու նպատակով օտար լեզու սովորելը։
20 ր. «Պաշտպանո՞ւմ ես Աստծու Խոսքը»։b Ընդգրկիր մտքեր «Ծառայության դպրոց» գրքի 143–րդ և 144–րդ էջերի շրջանակներից։
Երգ 202 և եզրափակիչ աղոթք։
Մայիսի 28–ով սկսվող շաբաթը
Երգ 46
10 ր. Տեղական հայտարարություններ։ Կարդա ֆինանսական հաշվետվությունը և նվիրաբերությունների համար գրասենյակի շնորհակալական նամակը։ Հիշեցրու քարոզիչներին մայիս ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ 4–րդ էջում տրված համապատասխան մատուցման կամ ժողովի տարածքի համար կիրառելի այլ մատուցման օգնությամբ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել հունիսի 1–ի «Դիտարանը»։
20 ր. Հունիս ամսին տարածելու ենք «Ստեղծիչ» գիրքը կամ «Ընտանեկան երջանկություն» գիրքը։ Ընդգծիր այդ գրքերի առանձնահատկություններից մի քանիսը։ Ժողովի տարածքի համար կիրառելի մատուցումների օգնությամբ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել յուրաքանչյուրը գիրքը։ Եթե ժամանակը թույլ է տալիս, հրավիրիր ունկնդիրներին, որ պատմեն, թե ինչ լավ արդյունքներ են եղել, երբ նրանք այս հրատարակությունները առաջարկել են իրենց ծանոթներին կամ ընտանիքի անդամներին։
15 ր. Դեպքեր քարոզչական ծառայությունից։ Պատմիր դեպքեր, որոնք տեղի են ունեցել մարտ, ապրիլ և մայիս ամիսներին ենթառահվիրայական ծառայությանը մասնակցություն ունեցած քարոզիչների հետ, ինչպես նաև նրանց հետ, ովքեր ջանքեր են գործադրել իրենց ծառայությունն ընդարձակելու համար։ Նաև պատմիր դեպքեր, որ տեղի են ունեցել նրանց հետ, ովքեր նպատակ են դրել պարբերագրերն առաջարկելուց հետո Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսել։ Մեկ կամ երկու հետաքրքիր դեպքեր կարելի է բեմականացնել։
Երգ 21 և եզրափակիչ աղոթք։
Հունիսի 4–ով սկսվող շաբաթը
Երգ 99
5 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։
25 ր. Հետևիր արյան վերաբերյալ Աստծու տված պատվիրանին։ Երեցի ելույթը, որը ներկայացվում է գրասենյակից ստացված պատրաստի տեքստով։ Սկզբում հիշատակիր, որ չի ակնկալվում, որ այս հենց երեկո պետք է լրացնել «Դիրքորոշում և լիազորագիր բժշկական միջամտության վերաբերյալ» բլանկը։ Ելույթի պատրաստի տեքստը կարդալիս գլխավոր մտքերը շեշտելու նպատակով հռետորը կարող է կարճ մեկնաբանություններ տալ, սակայն նա չպետք է ելույթում ընդգրկի լրացուցիչ օրինակներ կամ սուրբգրային համարներ։ Եթե ժամանակը ներում է, կարելի է կարդալ կամ մեջբերել նշված սուրբգրային համարները։ Համապատասխան պահերին ուշադրություն դարձրու «Նոր փաստաթուղթ, որը կօգնի քեզ պահել արյան մասին պատվիրանը» հոդվածի որոշ մտքերին։ Քարտուղարը հոգ կտանի, որ մկրտված քարոզիչները, ովքեր ցանկանում են քննարկման ժամանակ ունենալ «Դիրքորոշում» բլանկը և «Ցուցումներ՝ «Դիրքորոշում» փաստաթուղթը լրացնելու վերաբերյալ» հոդվածը, ստանան այն։ Այդպիսով նրանք կկարողանան հետևել ծրագրի այս բաժնի քննարկմանը։ Նաև նա պետք է հետևի, որ ժողովում բավարար քանակությամբ լինի «Անձնական վկայական» բլանկը։
15 ր. «Սովորեցրու երեխաներիդ փառաբանելու Եհովային»։c 4–րդ պարբերությունը քննարկելիս ընդգրկիր մտքեր «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2005 թ. հուլիսի համարից (էջ 3)։
Երգ 169 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։