Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2008 թ. ապրիլի 28–ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Դպրոցի վերակացուն 30 րոպե տևողությամբ կրկնություն է անցկացնում, որն ընդգրկում է 2008 թ. մարտի 3–ով սկսվող շաբաթից մինչև ապրիլի 28–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում անցած նյութը։
ԴԱՍԵՐ
1. Ինչո՞ւ է կարևոր, որ մեր ելույթը կազմենք հանձնարարված նյութի հիման վրա, և ինչպե՞ս կարող ենք դա անել։ [be, էջ 234, պարբ. 1–էջ 235, պարբ. 1]
2. Ինչո՞ւ է օգտակար ուսուցանելիս հարցեր տալ։ [be, էջ 236, պարբ. 1–5]
3. Ինչպե՞ս կարող ենք հարցերի միջոցով օգնել մարդկանց տրամաբանելու քննարկվող նյութի շուրջ։ [be, էջ 237, պարբ. 3–էջ 238, պարբ. 1]
4. Ուսուցանելիս ինչո՞ւ է կարևոր այնպիսի հարցեր տալ, որոնք կբացահայտեն ունկնդիրների զգացմունքները (Առակ. 20։5; Մատթ. 16։13–16; Հովհ. 11։26)։ [be, էջ 238, պարբ. 3–5]
5. Ինչո՞ւ կարելի է ասել, որ համեմատությունը դասավանդման արժեքավոր մեթոդ է (Ծննդ. 22։17; Երեմ. 13։11)։ [be, էջ 240, պարբ. 1–3]
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ № 1
6. Ի՞նչ սկզբունքներ կան «Մարկոս» գրքում, որոնք կօգնեն մեզ հասնելու հավիտենական կյանքի Աստծու Թագավորության ներքո։ [bsi08–1, էջ 180, պարբ. 32]
7. Ինչպե՞ս է սուրբ ոգին օգնում Աստծու ծառաներին այսօր (Հովհ. 14։25, 26)։ [be, էջ 19, պարբ. 2, 3]
8. Ո՞րն է ընթերցանության մեծագույն օգուտը։ [be, էջ 21, պարբ. 3]
9. Ի՞նչ է ուսումնասիրությունը։ [be, էջ 27, պարբ. 3– էջ 28, պարբ. 1]
10. Ինչպե՞ս է Ղուկասի Ավետարանը փաստում, որ Եբրայերեն Գրությունները ներշնչված են Աստծու կողմից։ [bsi08-1, էջ 10, պարբ. 30, 31]
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ
11. Հիսուսն ինչո՞ւ առարկեց այն մարդուն, որն իրեն «Բարի Ուսուցիչ» անվանեց (Մարկ. 10։17, 18)։ [w08 2.15, «Եհովայի խոսքը կենդանի է. ուշագրավ մտքեր «Մարկոս» գրքից»]
12. Թզենու օրինակով ի՞նչ էր ուզում ցույց տալ Հիսուսը Իսրայել ազգի վերաբերյալ (Մարկ. 11։12–14, 20, 21)։ [w03 5.15, էջ 26, պարբ. 2, 3]
13. Ի՞նչ նկատի ուներ Գաբրիել հրեշտակը, երբ Մարիամին ասաց, որ վերջինս «կհղիանա», երբ սուրբ ոգին գա նրա վրա, և Բարձրյալի զորությունը հովանի լինի նրան (Ղուկ. 1։30, 31, 34, 35)։ [w08 3.15, «Եհովայի խոսքը կենդանի է. ուշագրավ մտքեր «Ղուկաս» գրքից»]
14. Հիսուսի աշակերտներն իսկապե՞ս անում էին բաներ, որոնք «օրենքով անթույլատրելի էին շաբաթ օրը» (Ղուկ. 6։1, 2)։ [gt, գլ. 31]
15. Ի՞նչ դաս կարող ենք քաղել այն խորհրդից, որ Հիսուսը տվեց Մարթային (Ղուկ. 10։40–42)։ [w99-E(U) 9.1, էջ 31]