Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Մայիսի 12–ով սկսվող շաբաթը
Երգ 134
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ 8–րդ էջում տրված համապատասխան մատուցման օգնությամբ (եթե այն կիրառելի է ժողովի տարածքի համար) ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել մայիսի 1–ի «Դիտարանը», ինչպես նաև ապրիլ–հունիսի «Արթնացե՛ք»–ը։
15 ր. Մենք կարող ենք հաղթահարել ցանկացա՛ծ փորձություն։ Ելույթ՝ հիմնված «Դիտարանի» 2005 թ. հունիսի 15–ի համարի վրա (էջ 30, 31)։ Նախապես խնդրիր մի քանի քարոզիչների, որ պատմեն, թե ինչպես է Եհովան օգնել իրենց հաղթահարելու որևէ կոնկրետ փորձություն։
20 ր. Կարո՞ղ ես ենթառահվիրա լինել ամառվա ամիսներին։ Քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Կազմակերպված ենք» գրքի վրա (էջ 112, 113)։ Նշիր, թե ինչ պահանջներ կան ենթառահվիրա ծառայելու համար։ Հրավիրիր այն քարոզիչներին, ովքեր աշխատանքից արձակուրդ են վերցրել ենթառահվիրա ծառայելու համար, պատմել իրենց ստացած օրհնությունների մասին։ Խնդրիր նրանց, ովքեր դպրոցական արձակուրդներին ծառայել են որպես ենթառահվիրա, պատմել, թե ինչպես են ուրիշները քաջալերել և օգնել իրենց։ Ինչպե՞ս է ենթառահվիրայությունն օգնել նրանց հոգևորապես առաջադիմելու։ Ի՞նչ ուրախություններ են նրանք ստացել։ Խրախուսիր բոլոր նրանց, ովքեր համապատասխանում են չափանիշներին, ենթառահվիրա ծառայել ամառվա ամիսներին։
Երգ 187։
Մայիսի 19–ով սկսվող շաբաթը
Երգ 47
10 ր. Տեղական հայտարարություններ։ Քննարկիր «Հարցերի արկղը»։
15 ր. Տեղական կարիքներ։
20 ր. «Գանձերը կարող են քո՛նը լինել»a։ Բացատրիր ընդհանուր ռահվիրա լինելու չափանիշները՝ հիմնվելով «Կազմակերպված ենք» գրքի վրա (էջ 113, 114)։ Ովքեր ցանկանում են սեպտեմբերի 1–ից ընդհանուր ռահվիրայություն սկսել, դիմումները պետք է լրացնեն որքան հնարավոր է շուտ։
Երգ 206։
Մայիսի 26–ով սկսվող շաբաթը
Երգ 103
10 ր. Տեղական հայտարարություններ։ Կարդա ֆինանսական հաշվետվությունը և գրասենյակի տեղեկագիրը նվիրաբերությունների ստացման մասին։ Քարոզիչներին հիշեցրու մայիս ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ 8–րդ էջում տրված համապատասխան մատուցման կամ ձեր տարածքի համար կիրառելի ուրիշ մատուցման օգնությամբ ցույց տուր, թե ինչպես կարելի է առաջարկել հունիսի 1–ի «Դիտարանը»։
15 ր. «Իմ լուծը ձեզ վրա վերցրեք»b։ Եթե ժամանակը թույլ է տալիս, հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանել նշված սուրբգրային համարները։
20 ր. «Թագավորության սրահների շինարարությունը Հայաստանում»։ (Հոդվածը գտնվում է «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի սույն համարի ներդիրում։) Անցկացնում է երեցը։ Քննարկումն անցկացրու ոգևորությամբ և ընդգծիր գործնական մտքեր, որոնք առնչվում են ձեր տարածքի կարիքներին, կամ էլ այն բանին, թե ինչպես կարող են ձեր ժողովի անդամները օգնել հարևան ժողովներին։
Երգ 169։
Հունիսի 2–ով սկսվող շաբաթը
Երգ 221
10 ր. Տեղական հայտարարություններ։
20 ր. «Հաւատարիմ մարդի օրհնութիւնները շատ են» (Առակ. 28։20)։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ։ Անցկացնում է ժողովի քարտուղարը։ Ներկայացրու, թե ինչպես է Եհովան օրհնել ժողովի՝ մարտ, ապրիլ, մայիս ամիսներին ավելի մեծ գործունեություն ծավալելու համար կատարած ջանքերը և գովիր քարոզիչներին։ Հայտնիր ենթառահվիրաների թիվը, նաև թե Աստվածաշնչի քանի ուսումնասիրություն է սկսվել և ինչ հաջողությունների են հասել եղբայրներն ու քույրերը ծառայության մեջ։ Հրավիրիր ունկնդիրներին պատմել դեպքեր, որոնք առնչվում են Հիշատակի երեկոյին ու հրավիրատոմսեր տարածելու արշավին։ Ուշագրավ դեպքերը կարելի է ցուցադրել։ Հարցազրույց անցկացրու ենթառահվիրա ծառայած երկու կամ երեք քարոզչի հետ։ Նրանք պատմում են, թե ինչ օրհնություններ է բերել ենթառահվիրայությունը իրենց։
15 ր. «Պատրաստ լինենք ամեն բարի գործի»c։ Հրավիրիր ունկնդիրներին պատմելու, թե ինչպես և երբ են նրանք պատրաստվում տնետուն ծառայությանը։
Երգ 44։
[Ծանոթագրույթուններ]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։