Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. հուլիս և օգոստոս. առաջարկելու ենք 32-էջանոց գրքույկներից որևէ մեկը. «Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին», «Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա», «Արթո՛ւն կացեք», «Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը», «Կառավարությունը, որը Դրախտ կբերի», «Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո», «Երբ մահանում է քո սիրելիներից մեկը», «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից», «Եհովայի վկաներ. ովքե՞ր են»։ Սեպտեմբեր. «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը։ Հատուկ ջանքեր գործադրեք հենց առաջին այցելության ժամանակ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու համար։ Եթե անհատն արդեն ունի այս գիրքը, բացատրեք, թե ինչպես կարելի է օգտվել դրանից և հակիրճորեն ցույց տվեք, թե ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը։ Հոկտեմբեր. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը։ Եթե անհատը հետաքրքրություն է ցուցաբերում, ներկայացրու և քննարկիր «Կցանկանայի՞ք ավելին իմանալ Աստվածաշնչի մասին» թերթիկը՝ աստվածաշնչյան ուսումնասիրություն սկսելու նպատակով։
◼ Երեցների խորհուրդները պետք է վերանայեն 2006 թ. հուլիսի 6–ի նամակը, որը վերաբերում է բնական աղետներին պատրաստվելուն, և պետք է հավաստիանան, որ յուրաքանչյուր քարոզչի հետ կապ հաստատելու համար ունեն նրա վերջին տվյալները։ Աղետի ենթակա գոտիներում հարկավոր է նաև լրացուցիչ տվյալներ ձեռք բերել արտակարգ իրավիճակներում քարոզիչների հետ կապ հաստատելու համար։ Ինչ խոսք, արտակարգ իրավիճակներից բացի՝ օգտակար է, որ քարոզիչները կապ հաստատեն ժողովի Գրքի ուսումնասիրության վերակացուի կամ մեկ այլ երեցի հետ, երբ երկար ժամանակով բացակայում են, օրինակ՝ մեկնում են գործուղման կամ արձակուրդ են վերցնում և մեկնում այլ վայր, պատրաստվում են հիվանդանոց պառկել և այլն։