Հայտարարություններ
◼ Հոկտեմբեր. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը։ Եթե անհատը հետաքրքրվում է, ներկայացրու և քննարկիր «Ցանկանո՞ւմ եք իմանալ ճշմարտությունը» թերթիկը։ Եթե տանտերը ունի այս թերթիկը, ջանք թափիր սկսել Աստվածաշնչի ուսումնասիրություն։ Նոյեմբեր. «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում»։ Եթե տանտերն ունի այս գիրքը, քարոզիչը կարող է առաջարկել 192–էջանոց ցանկացած գիրք։ Դեկտեմբեր. «Երբևէ ապրած մեծագույն մարդը» գիրքը։ Եթե տանը կան երեխաներ, առաջարկիր «Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը։ Հունվար. «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում»։ Եթե տանտերն ունի այս գիրքը, քարոզիչը կարող է առաջարկել 192–էջանոց ցանկացած գիրք։
◼ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում այլևս չի տպագրվի Աստվածապետական ծառայության դպրոցի ամբողջ տարվա ծրագիրը։ Դրա փոխարեն՝ այդ ծրագիրը կուղարկվի յուրաքանչյուր ժողով։ Ծրագրի մեկ օրինակ պետք է փակցնել Թագավորության սրահի հայտարարությունների տախտակին։ Մեկ օրինակ կունենա Դպրոցի վերակացուն՝ հանձնարարությունները նշանակելու համար։ Քարոզիչները յուրաքանչյուր ամիս կշարունակեն ստանալ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկը, որտեղ զետեղված կլինեն Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպման, Աստվածապետական ծառայության դպրոցի և Ծառայողական հանդիպման ծրագրերը։