Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2009 թ. հոկտեմբերի 26–ով սկսվող շաբաթվա ընթացքում։
1. Եհովան Բաղաամին ասել էր, որ նա Բաղակի մարդկանց հետ գնա։ Այդ դեպքում ինչո՞ւ Նրա բարկությունը բորբոքվեց Բաղաամի դեմ (Թուոց 22։20–22)։ [w04 8.1, էջ 27, պարբ. 2]
2. Եհովայի երկրպագության համար նախանձախնդրության ինչպիսի՞ օրինակ է թողել Փենեհեսը (Թուոց 25։11)։ [w04 8.1, էջ 27, պարբ. 4]
3. Ինչո՞ւ Մովսեսից հետո Հեսուն ընտրվեց առաջնորդ (Թուոց 27։15–19)։ [w02 12.1, էջ 12, պարբ. 1]
4. Թուոց 31։27 համարը ինչո՞վ է քաջալերական այսօրվա քրիստոնյաների համար։ [w05 3.15, էջ 24]
5. Այն, որ Աստված պատվիրել էր Իսրայելում ապաստանի քաղաքներ ունենալ, ի՞նչ է սովորեցնում մեզ նրա ողորմածության մասին (Թուոց 35։11, 12)։ [lv, էջ 84, 85, պարբ. 24, 25]
6. Քրիստոնյաների համար խոհեմությունը ինչո՞ւ է կարևոր հատկություն, և ի՞նչ օգուտներ կստանանք, եթե զարգացնենք այս հատկությունը (Բ Օրին. 1։13, ՆԱ)։ [w03 1.15, էջ 30; w00 10.1, էջ 32, պարբ. 1–3]
7. Ինչպե՞ս էր Մովսիսական օրենքն արտացոլում Աստծու արդարությունը (Բ Օրին. 4։8)։ [w02 6.1, էջ 14, պարբ. 8–էջ 15, պարբ. 9, 10]
8. Բացատրիր, թե, համաձայն Բ Օրինաց 6։16–18 համարների, ինչո՞ւ է սխալ և ինչո՞ւ է ճիշտ փորձել Եհովային։ [w04 9.15, էջ 27, պարբ. 1]
9. Ինչպե՞ս էր Եհովայի բերանից դուրս եկած խոսքը բավարարում իսրայելացիների կարիքները, և ինչպե՞ս են այսօր այդ խոսքերը բավարարում մեր կարիքները (Բ Օրին. 8։3)։ [w04 2.1, էջ 14, պարբ. 4]
10. Համաձայն Բ Օրինաց 12։16, 24 համարների՝ ի՞նչ տեսակետ ունեն քրիստոնյաները բժշկական այն պրոցեդուրաների վերաբերյալ, որոնց ժամանակ օգտագործվում է սեփական արյունը։ [w00 10.15, էջ 30, պարբ. 7]