Ապրիլի 5–ով սկսվող շաբաթվա ծրագիրը
ԱՊՐԻԼԻ 5–ՈՎ ՍԿՍՎՈՂ ՇԱԲԱԹԸ
□ Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում
□ Աստվածապետական ծառայության դպրոց
Աստվածաշնչի ընթերցանություն. Ա Թագաւորաց 16–18
№ 1. Ա Թագաւորաց 18։1–16
№ 2. td 31Բ Ինչու են բոլորը տառապում Ադամի մեղքից
№ 3. Ինչո՞ւ է կարևոր հետևել հյուրասիրությանը (Հռոմ. 12։13)։
□ Ծառայողական հանդիպում
5ր. Հայտարարություններ։
5ր. Եթե տանտերը ասում է. «Ես չեմ հավատում Աստծուն»։ Քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Տրամաբանել» գրքի վրա (էջ 150, 151, անգլ., էջ 68–70, ռուս.)
15ր. «Քարոզել չմշակված ու չնշանակված տարածքներում»։ Հարց ու պատասխանով քննարկում։ Ներածական խոսքերին հատկացրու մեկ րոպե։ Հոդվածին առնչվող մտքերը քննարկիր բոլոր ժողովներին ուղղված 2009 թ. նոյեմբերի 3–ի նամակից։
10ր. Վերայցելիր հետաքրքրվող անհատներին, ովքեր ներկա են գտնվել Հիշատակի երեկոյին։ Ելույթ։ Նշիր, թե քանի հոգի են ներկա եղել Երեկոյին և պատմիր, թե ինչ հետաքրքիր դեպքեր են եղել։ Հորդորիր բոլորին վերայցելել հետաքրքրվող անհատներին, ովքեր ներկա են գտնվել Հիշատակի երեկոյին՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու նպատակով։ Քարոզիչները պետք է նաև հրավիրեն վերջիններիս հատուկ հանրային ելույթը ունկնդրելու։ Խնդրիր քարոզիչներից մեկին ցույց տալ, թե ինչպես կարելի է հետաքրքրվող անհատին հրավիրել հատուկ հանրային ելույթի։