Աստվածաշունչ. նրա ազդեցությունը ձեր կյանքում
Աստվածաշունչը միլիոնավոր մարդկանց օգնել է բարելավելու իրենց կյանքը։ Ի՞նչ սուրբգրային սկզբունքներ կան, որոնք կօգնեն մեզ հաղթահարելու մեր խնդիրները։ Այս հարցի պատասխանը կարող ենք իմանալ՝ դիտելով «Աստվածաշունչ. փաստերի և մարգարեությունների գիրք» երեքմասանոց տեսաֆիլմի երկրորդ մասը, որը կոչվում է՝ «Աստվածաշունչ. նրա ազդեցությունը ձեր կյանքում»։ Ֆիլմը դիտելուց հետո փորձիր պատասխանել հետևյալ հարցերին։
1) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Աստվածաշունչը ավելին է, քան պարզապես գրական գլուխգործոց (Եբր. 4։12)։ 2) Եթե Աստվածաշունչը կարող է օգնել մարդկանց՝ բարելավելու իրենց կյանքը, ինչո՞ւ նրանց խնդիրները չեն քչանում։ 3) Ո՞րն է Աստվածաշնչի գլխավոր թեման։ 4) Ֆիլմում հիշատակված ո՞ր սուրբգրային համարները կարող են օգնել կողակիցներին՝ ա) բարելավելու իրենց հաղորդակցությունը, բ) չկորցնելու ինքնատիրապետումը։ 5) Ամուսնության վերաբերյալ քրիստոնեական տեսակետ ունենալն ինչպե՞ս է նպաստում ընտանեկան կյանքի բարելավմանը (Եփես. 5։28, 29)։ 6) Ինչպե՞ս է Եհովան գերազանց օրինակ թողել ծնողների համար (Մարկ. 1։9–11)։ 7) Ինչպե՞ս կարող են ծնողները ընտանեկան ուսումնասիրությունն ավելի հետաքրքիր դարձնել։ 8) Աստվածաշնչի ուսումնասիրությունից բացի, ուրիշ ի՞նչ է Աստծու Խոսքը հորդորում ծնողներին, որ անեն իրենց երեխաների համար։ 9) Ինչպե՞ս կարող են աստվածաշնչյան խորհուրդներն օգնել ընտանիքին՝ հաղթահարելու տնտեսական դժվարությունները։ 10) Մաքրության, թմրամիջոցների և ոգելից խմիչքի գործածության, սթրեսի վերաբերյալ ո՞ր սուրբգրային սկզբունքները կարող են նպաստել առողջական խնդիրների նվազեցմանը։ 11) Աստվածաշնչի ո՞ր խոստումները կարող են զորացնել մեզ (Հոբ 33։25; Սաղ. 145։16)։ 12) Ինչպե՞ս է Աստվածաշունչը բարելավել քո կյանքը։ 13) Ինչպե՞ս կարող ես այս ֆիլմի միջոցով օգնել ուրիշներին։