Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 1 հունվարի
Կարդա՛ Ծննդոց 2։16, 17 համարները, ապա ասա. «Ոմանք ասում են՝ Աստված նախօրոք գիտեր, որ Ադամը պետք է մեղք գործի։ Ուրիշներն էլ ասում են, որ Աստծու նախազգուշացումը ձևական կլիներ, եթե նա արդեն իմանար, թե ինչպիսին է լինելու արդյունքը։ Դո՞ւք ինչ կարծիքի եք։ [Թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագրի 13-րդ էջում խոսվում է այն մասին, թե ինչպես է Աստված օգտագործում ապագան իմանալու իր ունակությունը»։
Արթնացե՛ք հունվար–մարտ
«Հաճախ ենք լսում այն մարդկանց մասին, ովքեր կորցնում են իրենց վստահությունը կողակցի, քաղաքական գործչի կամ ուրիշների հանդեպ։ Ըստ ձեզ՝ դժվա՞ր է այսօր վստահարժան մարդ գտնելը։ [Թույլ տուր պատասխանել։] Շատերը կարծում են, որ այս խոսքերն այժմ իրականանում են։ [Կարդա՛ 2 Տիմոթեոս 3։1–5։] Այս պարբերագրում խոսվում է այն մասին, թե որտեղ կարելի է գտնել վստահարժան մարդկանց»։
Դիտարան 1 փետրվարի
«Ամուսնալուծությունը այսօր շատ տարածված է։ Ձեր կարծիքով՝ ո՞րն է գլխավոր պատճառը։ [Թույլ տուր պատասխանել։] Ուշադրություն դարձրեք այս խորհրդին, որը օգնել է բազմաթիվ զույգերի։ [Կարդա՛ 1 Կորնթացիներ 10։24։] Այս պարբերագրում ներկայացվում է ամուսինների ու կանանց կողմից արտահայտված վեց հիմնական բողոք, և ցույց է տրվում, թե աստվածաշնչյան սկզբունքները կիրառելը ինչպես կարող է օգնել նրանց»։