Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 1 հունվարի
«Ի՞նչ եք կարծում, աշխարհում ամեն ինչ շատ ավելի լավ չէ՞ր լինի, եթե բոլորը ապրեին Աստվածաշնչի հետևյալ սկզբունքով։ [Կարդա՛ Հռոմեացիներ 12։18–ը, հետո թույլ տուր պատասխանել։] Իսկ երբևէ մտածե՞լ եք, թե Աստված հին ժամանակներում ինչու է երբեմն իր ժողովրդին առաջնորդել պատերազմի։ Այս հոդվածում ցույց է տրվում Աստվածաշնչի հստակ պատասխանը»։ Առաջարկիր 13–րդ էջի հոդվածը։
Արթնացե՛ք հունվար–մարտ
«Համաձայն կլինե՞ք, որ այսօր ընտանիքները բազմաթիվ խնդիրներ ունեն։ [Թույլ տուր պատասխանել։] Շատերը տեղյակ չեն, թե ինչ լավ խորհուրդներ կան Աստվածաշնչում։ Ահա մի օրինակ։ [Կարդա՛ մի սուրբգրային համար պարբերագրից]։ «Արթնացե՛ք»–ի այս համարը հատուկ թողարկում է։ Այն ցույց է տալիս, թե Աստվածաշնչի սկզբունքները ինչպես կարող են օգնել ընտանիքներին հաջողությամբ լուծելու ամենատարբեր խնդիրներ»։
Դիտարան 1 փետրվարի
«Շատ մարդիկ կարծում են, որ մահանալուց հետո գնալու են երկինք։ Ձեզ դո՞ւր է գալիս այդ միտքը։ [Թույլ տուր պատասխանել։] Թույլ տվեք ցույց տալ, թե ըստ Աստվածաշնչի՝ ինչ է սպասում լավ մարդկանց մեծամասնությանը։ [Կարդա՛ Սաղմոս 37։29։] Այս պարբերագիրը բացատրում է, թե համաձայն Աստվածաշնչի՝ ովքեր են գնալու երկինք, և ինչ են նրանք անելու այնտեղ»։